Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը

Չինական կողմը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին, նշված է   հուլիսի 3-ին «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ)  գագաթաժողովում ընդունված «Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին»    հռչակագրում:

 «Չինական կողմը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և հակաարդյունավետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք ուղղված են առճակատման պահպանմանը»,- ասվում է հռչակագրի տեքստում։

«Կողմերը    կշարունակեն ամուր աջակցել միմյանց զարգացման ուղու վրա, որոնք ընտրվել են իրենց ազգային առանձնահատկություններին համապատասխան, պատրաստ են համագործակցել ընդհանուր զարգացման և բարգավաճման հասնելու համար, առավելագույնս կպահպանեն սերտ շփումներն ու համակարգումը։ Ազգային, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության կարևոր խնդիրները, կամրապնդեն  վստահությունը և թույլ չեն տա  որևէ ուժի օգտագործել իրենց պետության տարածքը՝ հակառակ կողմի դեմ գործողություններ իրականացնելու համար»,- նշվում է հռչակագրում։

Փաստաթղթի տեքստում նշվում է նաև. «...Ադրբեջանը և Չինաստանը պատրաստ են էլ ավելի մեծացնել երկկողմ առևտրի ծավալը, օպտիմալացնել ապրանքների կառուցվածքը և հեշտացնել ապրանքների մուտքը շուկաներ...»։

«...Ադրբեջանն ու Չինաստանն ունեն ուժեղ տնտեսական փոխլրացում և հսկայական ներուժ՝ ինդուստրալիզացման և ներդրումների ոլորտում համագործակցությունը մեծացնելու համար։ Կողմերը լիովին կօգտագործեն Ադրբեջանի և Չինաստանի միջև  ներդրումների  ընդլայնումը, կխթանեն Ադրբեջանի և Չինաստանի ընկերությունների գործունեությունը, ակտիվորեն կնպաստեն համագործակցությանը այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ներառյալ՝ նավթի արդյունահանումը և վերամշակումը,  տրանսպորտային ենթակառուցվածքը, թվային տնտեսությունը, գունավոր մետաղները, շինանյութերը և այլն, շուկայական տնտեսության սկզբունքին համապատասխան...»,- ասվում է հռչակագրում։

Պետք է նշել, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված այս հռչակագիրը սպասված էր, քանի որ Չինաստանը, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո, շեշտաի մեծացրել է իր հետաքրքրությունը մեր տարածաշրջանի հանդեպ:

Ինչպես հայտնի է,  դեռ 90-ականների կեսերին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախագծի մեկնարկից հետո, Չինաստանի դերը տարածաշրջանային քաղաքականության մեջ  զգալիորեն  մեծացել է:  Բերենք ընդամենը մեկ օրինակ, եթե 90-ականներին Չինաստանի շրջանառությունը անդրկովկասյան երկրների հետ տարեկան կազմում էր ընդամենը 20-30 մլն դոլար, ապա այսօր այն կազմում է մոտ 6 մլրդ դոլար:

Միջկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու նախագիծը, որը ինտեգրված է միջին միջանցքին, շարժիչ գործոն է Չինաստանի և Հարավային Կովկասի պետությունների հարաբերությունների ներկա փուլում։

Եվ իզուր չէ, որ այդչափ մեծացել է Չինաստանի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ: Երկրու օր  առաջվա այս հռչակագիրը Ադրբեջանի հետ, այդ ծրագրի մի մասն է: Համանման մի հռչակագիր Չինաստանը կնքեց նաև Վրաստանի հետ անցած տարվա հուլիսին, երբ Վրաստանի վարչապետը այցով գտնվում էր Պեկինում:

Չինաստանը պատրաստ է կնքել մի համանման հռաչակագիր նաև Հաքյաստանի հետ, սակայն հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը չունի  բավարար  ինքնուրունություն՝ նման քայլի գնալու համար:

Անդրկովկասյան երկրներից միայն Հայաստանն է մնացել չինական ծրագրերից դուրս: Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո այս թյուրիմացությունը կվերացվի և Հայաստանը նույնպես կկարողանա ընդգրկվել չինական ծրագրերի մեջ:

Հիշեցնենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախագծի մեջ Չինաստանը նախատեսում է ներդնել ավելի քան 300 մլրդ դոլար:

Այս ուղու կառուցման արդյունքում Չինաստանի ապրանքների ինքնարժեքը, որը ուղղված է դեպի եվրոպական երկրներ, բազմապատիկ կնվազի: Բացի այդ, Չինաստանը մտադիր է անդրկովկասյան տրանսպորտային բոլոր հանգույցները արդիականացնել, դրա հետ միասին, զարգացնել նաև ենթակառույցները:

Այս ծրագրերում առանցքային տեղն ունի Վրաստանում կառուցվող նոր նավահանգիստը՝  Անակլիան:

Վրաստանի հետ Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալներն այսօր գերազանցում են 2 մլրդ դոլարի սահմանը և կանխատեսվում է, որ այն կավելանա երկրաչափական պրոգրեսիայով:

Ադրբեջանի հետ այդ ծավալները վաղուց են անցել 2 մլրդ-ի սահմանները և միայն Հայաստանի հետ է, որ ապրանքաշրջանառությունը չի գերազանցում 2 մլրդ-ի սահմանը:

Սակայն նույնիսկ այս պարագայում, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն,   2005-2018 թվականներին Չինաստանի ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ աճել է մոտ 2070%-ով, հասնելով մինչև 1.8 մլրդ-ի սահմանին:

2018-ից հետո, հասկանալի պատճառներով, հայ-չինական տնտեսական հարաբերություններում որևէ լուրջ զարգացում չի արձանագրվել: Այսօր Հայաստանն ունի չինական ներդրումների ամենացածր մակարդակը տարածաշրջանում։

Մինչդեռ Հայաստանն ունի մեծ հնարավորություն՝ զարգացնելու իր հարաբերությունները Չինաստանի հետ:

Փաշինյանի թիմի հեռացումից հետո Հայաստանն իրավամբ կկարողանա դառնալ խաղաղության հանգույցներից մեկը տարածաշրջանում, Վրաստանի հետ միասին: Քանի որ Հայաստանով կանցնեն, թե՛ Հուսիս-հարավ, և՛ թե միջին միջանցքի ուղիները, որոնք կլինեն տարածաշրջանային վստահելի երկների ազդեցության տակ: Միջին միջանցքի զարգացման մեջ շահագրգրված են Չինաստանն ու ԵՄ-ն, իսկ հյուսիս-հարավի մեջ շահագրգրված են Ռուսաստանն ու Իրանը: Հասկանալի է, որ այլ երկրները շահագրգրված չեն որ, այդ կոմունիկացիաները գործեն:

Հայաստանի պարագայում, կարող է գործել նաև երեք ուղությամբ. Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ճանապարհը, Վրաստան-Հայաստան-Իրան երկաթգիծը, որին հետագայում կարող է միանալ նաև աբխազական հատվածը, նաև՝

Ադրբեջան-Հայաստան (Մեղրիով)-Թուրքիա երկաթգիծը և ճանապարհ:

Այս նախագծերի մեջ օտար այս տարածաշրջանում կենսական շահ չունեցող ԱՄՆ-ի համար շահավետ է, որ գործի բացառապես վերջին ուղին, որտեղ Հայաստանը կդառնա ոչ թե խաչմերուկ, այլ Ադրբեջանի և Թուրքիայի մեջ միջանկյալ օղակ: Սովորաբար, նման օղակները, ժամանակի ընթացքում վերանում են, քանի որ անհասկանի իմաստ են ստանում տարածաշրջանային զարգացումների տրամաբանության մեջ:

Այլ խնդիր է, երբ երկիրը դառնում է իրական խաչմերուկ տարբեր երկրների համար, որտեղ նրանց շահերի հատման արդյունքում Հայաստանը դառնում է կարևոր հանգուցային երկիրներից մեկը:

Փաշինյանի իշխանությունը երկիրը հասցրել է փաստացի  ավելորդ օղակ դառնալու տրամաբանությանը, դրա համար էլ Ադրբեջանը պահանջում է վերացնել այդ «օղակը», որպեսզի կոմունիկացիաների զարգացումը ստանա ավելի հասկանալի տեսք:

                                               Որն՞ է Փաշինյանի այլընտրանքը

Այլընտրանքը մեկն է. ուրիշ տարբերակներ գոյություն չունեն, որպեսզի Հայաստանը իրապես դառնա տարածաշրջանային խաչմերուկ:

Եվ, եթե Հայաստանը կարողանա համադրել այդ տարբեր երկրների շահերը, ապա մենք իրոք կունենանք հնարավորություն՝ խաղաղ ապրել այս տարածաշրջանում:

Այդ տրամաբանության մեջ և՛ Չինաստանը շահագրգրված  կլինի լուրջ ներդրումներ կատարել, և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն:

Իսկ այդ աշխարհաքաղաքական կոնսեսուսի հիման վրա հնարավոր կլինի կառուցել նաև անվտանգային համակարգը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>