Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Աղդամի շրջանում 400 զինվորականներ և տեղացիներ են բերման ենթարկվել` հայերի օգտին լրտեսելու կասկածանքով

«Վերջին մի քանի ամիսներին Աղդամի շրջանի հարյուրավոր բնակիչներ և շփման գծում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների զինծառայողներ են բերման ենթարկվել և հարցաքննվել հայերի օգտին լրտեսության կասկածանքով», — պնդում է Գերմանիայում գործող ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր կայքը:

Վկայակոչելով IFACT.GE պարբերականի լրագրողների անցկացրած հետաքննության արդյունքները` ադրբեջանական ընդդիմադիր կայքը պնդում է, որ գարնանը շփման գծում տեղի ունեցած մի միջադեպից հետո Աղդամի շրջանի ադրբեջանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածում դրամատիկ իրադարձություններ են ծավալվել:

Ադրբեջանական բանակի արդեն զորացրված զինծառայողներից մեկը հետաքննող լրագրողներին պատմել է. — «Մի օր վաղ առավոտյան մեզ հայտնեցին, որ հենակետերից մեկում մի տղամարդու են ձերբակալել: Հետագայում պարզվեց, որ ձերբակալվածը հովիվ է, որն իր ոչխարներին էր արածեցնում դիրքերի հարևանությամբ: Մենք այդ մասին հայտնեցինք մեր հրամանատարին: Նա, սակայն, հրամայեց ազատ արձակել հովվին` նախապես նրանից մեկ ոչխար առգրավելով»։

Զինվորականը հավելել է, որ հրամանատարի այդ որոշումն առաջացրել է ենթակաների դժգոհությունը: «Զինվորները վիճեցին հրամանատարի հետ` պնդելով, որ հայ դիրքապահները կարող են տեսնել, որ եթե ռազմաճակատի այդ հատվածում ոչխարների հոտ է արածում, ապա դա նշանակում է, որ տարածքում հակահետևակային ականներ տեղադրված չեն»:

Ի վերջո, ըստ Meydan TV-ի, զինծառայողներն իրենց հրամանատարին մեղադրում են հայերի օգտին աշխատելու մեջ և զեկուցում վերադասին, ինչից հետո պաշտոնական հետաքննություն է սկսվում:

Միջադեպից մի քանի օր անց՝ մայիսի 7-ին, Ադրբեջանի Զինվորական դատախազությունը, Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունները ինչպես նաև Պետական անվտանգության ծառայությունը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ` նշելով, որ միասնական քննչական խումբ են ձևավորել` «դավաճանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննություն անցկացնելու նպատակով»:

Ադրբեջանցի նախկին զինծառայողը, որ զրուցել է IFACT.GE կայքի հետ պնդում է որ հետաքննության առաջին շաբաթներին ուժայինները հարցաքննել են Աղդամի շրջանի շուրջ 400 բնակիչների և շփման գծի այդ հատվածում ծառայող զինվորականների: «Նրանց բոլորին կասկածում էին հայկական հատուկ ծառայություններից գումար ստանալու և հակառակորդին ռազմական նշանակության տեղեկատվություն փոխանցելու մեջ», — պատմում է կայքի աղբյուրը:

Հետաքննության մեկնարկից որոշ ժամանակ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են լրտեսության մեջ կասկածվող 42 անձանց ձերբակալության մասին: «Հետագայում, սակայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրահանգեց համացանցից հեռացնել այդ տեղեկությունները», — գրում է Meydan TV-ին:

Հետաքննության հեղինակների պնդմամբ, հարցաքննությունների և ձերբակալությունների արդյունքում շփման գծին հարող ադրբեջանական բնակավայրերում փոխադարձ անվստահության մթնոլորտ է ձևավորվել: Տեղական իշխանության ներկայացուցիչներից մեկը լրագրողներին ասել է. — «Մարդկանց որոնց ճանաչում էի երկար տարիներ, որոնց տեսնում էի ամեն օր, հանկարծ մեղադրում են հայերի հետ համագործակցելու մեջ: Մեզ թվում էր, թե մենք գիտենք թե որտեղ է թշնամին: Պարզվում է նա ամենուր է»:

Տեղացի այդ պաշտոնյան նաև պատմել է, որ շփման գծի հարևանությամբ գտնվող միայն մեկ գյուղում` Չեմենլիում, ձերբակալել են տեղի բժշկին, նրա դստերն ու որդուն, ինչպես նաև հովիվ Մեհման Հուսեյնովին, ով մահացել է հարցաքննության ընթացքում:

«Հուսեյնովի հարազատները ցանկանում էին նրան հուղարկավորել Չեմենլիի գերեզմանատանը` հոր շիրիմի հարևանությամբ, սակայն համագյուղացիները ընդդիմացան` թույլ չտալով դա», — գրում են հետաքննության հեղինակները:

Իսկ IFACT.GE-ի հետ զրույցում ադրբեջանցի զորացրված զինվորականը պատմել է, որ վերջերս զրուցել է Աղդամի հատվածում դեռևս ծառայող իր ընկերների հետ: «Նրանք ասում են, որ ոչինչ չի փոխվել: Հովիվները շարունակում են ոչխարներին արածեցնել դիրքերի հարևանությամբ», -նշել է կայքի զրուցակիցը:

Աղբյուրը՝ Ազատություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>