Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան

«Կլուբնիկ-կոտլետ»-ը ամենևին էլ «բանակի համար ամեն ինչ անել» չէ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի մանիպուլ յատիվ հայտարարություններին ու «հեքիաթասացություններին» անդրադառնալը միգուցե անշնորհակալ ու արդեն նաև ձանձրալի զբաղմունք է: Գուցե ոմանք համարեն նաև նրա կողմից արհեստականորեն հրապարակ նետվող օրակարգի սպասարկում: Բայց, այդուամենայնիվ, չի կարելի դրանք անուշադրության մատնել: Կոնկրետ բանակի մասին Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե միգուցե իր և իր թիմի ամենամեծ սխալն այն է եղել, որ վստահել են բանակին: Ապա մի սրտաճմլիկ հեքիաթ պատմեց, թե ինչպես է ինքն աշխատասենյակից վռնդել ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի, որը բանակային մի հրամանատարի վրա կասկած նետող բաներ է պատմել Փաշինյանին:

Պատկերացնո՞ւմ եք, տասնամյակներով պատի տակի բամբասանքներ տիրաժավորած, ստահոդ լուրեր հորինած ու տարածած Փաշինյանը... իր աշխատասենյակից «լարել» է բանսարկու պաշտոնյային: Երևի սելֆիի ձողիկով է քշել նրան: Ապա հայտարարեց, թե՝ բանակին լիարժեք վստահել է, բանակի համար ամեն ինչ արել է, չի եղել մի բան, որ բանակն ասի՝ պետք է, իսկ իր գլխավորած կառավարությունը դրա համար միջոցներ խնայի: Սա ասում է գլխավոր պատասխանատուն այն իրողության, որ առնվազն 15 զինծառայող, զորանոցի փոխարեն, գիշերելիս է եղել ինչ-որ կիսահարմարեցված լքված տան մեջ, որտեղ էլ ողջ-ողջ այրվեցին այդ տղաները:

Նրանց մահը ուղիղ գծով Նիկոլ Փաշինյանի «վզին» է (եթե խիղճ ունենար, կնշեինք՝ խղճին): Բայց դա միայն մեկ օրինակ է, մինչդեռ օրինակները, փաստերն ու հակափաստարկները բազմաթիվ են: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կարծում են, թե բանակը ցուցադրաբար, իրենց իսկ գովազդվելու համար «կլուբնիկ-կոտլետով» կերակրելը «բանակի համար ամեն ինչ անել է»: Իսկ այն, որ արդիական ՀՕՊ համակարգերի գնումները շարունակելու (քավ լիցի, «նախկինները» դրա համար անհրաժեշտ ֆինանսական բազան ապահովել էին ու պայմանավորվածություններն էլ կային) և պաշտպանական համակարգն այդպիսով ամբողջացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը Սու-30 ինքնաթիռներ գնեց, այն էլ, ինչպես ինքն է հայտարարել, առանց մարտական հրթիռների, ընդհանրապես խայտառակություն է, եթե չասվի՝ վնասարարություն:

Ինչի՞ համար էին այդ գերթանկարժեք ու մարտական առումով, փաստորեն, անպետք օդանավերը: Երևի միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնի իր մանկության երազանքն ու ինքնալուսանկար անի Սու-30-ի օդաչուական խցիկում նստած: Սա նույնպես ընդամենը 1 օրինակ է բազմաթիվ մեծ ու փոքր փաստերի շարանում: Հիմա՝ հիմնականը: Վստահության մասին: Այո, Հայոց բանակը եղել է մեր պետականության վերակերտման ընթացքում ձևավորված այն ինստիտուտը, այն կառույցը, որի նկատմամբ հասարակության վստահությունն ամենից բարձրն է եղել: Մինչդեռ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա նաև՝ իր գլխավորած իշխանական թիմը մշտապես ու սիստեմավորված զբաղվել են բանակի՝ որպես պետական կառույցի վարկաբեկմամբ և պիտակավորմամբ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո ոչ միայն չի վստահել, այլև մինչև հիմա, այո, անգամ նաև հիմա չի վստահում Հայոց բանակին: Ու դա այնքան ակնհայտ է, որ հավել յալ ապացուցման կարիք էլ չի զգացվում: Նայեք պարզ մի բան. քանի՞ միլիարդի պարգևավճարներ են բաշխվել Նիկոլ Փաշինյանի միակ հենարան իրավապաշտպաններին ու քպական պաշտոնյաներին, և որքա՞ն է կազմում պայմանագրային շարքային զինծառայողի աշխատավարձը: Ի՞նչ հանդերձավորում ունեն և ժամանակակից մարտական գործողությունների համար անհրաժեշտ ի՞նչ պարագաներից են զուրկ մեր զինվորականները: Բանակը 2018 թվականից սկսած շարունակաբար ու կանխամտածված կազմաքանդվել է: Ու այդ քանդարարությունն սկսվել է այն դրվագից, երբ հանուն իր «հեղափոխության», ինչ-ինչ խառնակչական մղումներով, ցույցերի մեջ ներքաշվեցին, ի դեպ, բանակում բոլորից բարձր վարձատրվող «խաղաղապահները», ինչի համար, նկատենք, ոչ մեկը պատասխանատվություն չկրեց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>