Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան
6
Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ զարգացման ծրագիր (տեսանյութ, լուսանկար) Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ #Բոյկոտ․ վաղ առավոտից «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Փաստեր․ ինչերի՞ դեմ էր պայքարում Նիկոլը, որոնք այժմ իրականություն են․ «Կարճ ասած» Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին «Քո ծաղկավոր տռուսիկն էր պակաս»․ Փաշինյանին ծաղրում են իր ֆեյսբուքյան էջում Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. Երկիր Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) «էս իշխանության գերնպատակը Հայաստանը դատարկելն է»,-շիրակցի ֆերմեր Իրանը կողմ է Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանակացած ճանապարհ, որը կներառի միջանցք, դրան դեմ ենք. Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Սամվել Վարդանյանը սև ժապավեն փակցրեց ՄԻՊ գրությամբ ցուցանակի վրա «Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված». Լուիզա Ներսիսյան Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Պարտություն՝ հանուն իշխանության. Ուկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ Գոնե այսօր ողջ ընդդիմությունը պետք է համախմբվեր և վռնդեր դավաճաններին. Ավետիք Իշխանյան Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել «Փաշինյանը Տիգրան Ավինյանին պահում է, որ ընտրություններից առաջ փուռը տա՞»․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան Իշխանությունը շարունակում է մանիպուլացնել Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Մերձավանի կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քաղաքապետարանի երեք պաշտոնյա կալանավորվել է Հարկատուներին հերոսացրեցին, որ ավելի խորը մտնեն գրպանները. Գառնիկ Դանիելյան Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»

Որքա՞ն կտևի ԵՄ-ին անդամակցությունը իրականում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երևանի Օղակաձև զբոսայգու զրուցարանում պապիկներ են հավաքվել մի 8-10 հոգի։ Երկուսը նարդի են խաղում, մյուսները խաղն են նայում ու զուգահեռ իրար հետ վիճում-բանավիճում, շատ թունդ ու բարձր։ Թեման ԱՄՆ-ի հետ ինչ-որ ռազմավարական պայմանագիրն է ու ԵՄ մուտքը։ Նրանց կողքով անցնելու այդ կարճ ժամանակը բավական է հասկանալու համար, թե մեր ժողովուրդը ինչքան հեշտ է մանիպուլացվում։ Նիկոլի մի աջակից, քաղաքական արկածախնդիր հայտարարեց, թե Հայաստանն ու ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրելու։ Արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանը հաստատեց, բայց նույն օրը ամերիկյան կողմը հերքեց։ Պատկերցնում ե՞ք, սրանք բան են տարածում, արտգործնախարարը հաստատում է, ամերիկյան կողմը հերքում է, ասում է չկա էդպիսի բան։ Քաղաքացիները օրեր շարունակ քննարկում են այդ սուտը, հեսա ռազմավարական պայմանագիր, ԱՄՆ-ն մեզ փրկելու է, վերջ, ազատվեցինք։ Բայց ԱՄՆ կողմն ասում է՝ էդպիսի բան գոյություն չունի, էլ ո՞նց ասեն։

Համարյա նույն ուղղությամբ մեկ այլ մանիպուլյացիա ևս դաշտ նետվեց՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը։ 75 տարեկան թոշակառուն Նիկոլին լսել է, Պապոյանին լսել է, Մելքոնյան Գագոյին լսել է ու վստահություն է ունեցել, որ հեսա մտնում ենք ԵՄ, ու 3000 եվրո թոշակ ստանա։ համոզել են, հավատում է ու ինքն էլ համոզում է մյուսներին։ Ինքը մեղք չունի, որ փաստերից տեղյակ չէ, վերլուծելու կարողությունն էլ թույլ է։ Ներկայացրել են ստեր, ինքն էլ իր գրպանի համար ցանկալի ձևով ընկալել է։ Իր երազանքին, որ իր գրպանում եղած 5 հազար դրամը ԵՄ մտնելով կդառնա 5 հազար եվրո, հավատում է և համոզում։ 

Շատ ենք լսում իշխանականների հայտարարությունները, թե ընդդիմությունը օրակարգ չունի։ Իսկ ո՞րն է իշխանության օրակարգը․ կա՞ այդ օրակարգը։ Չի կարող երկիր հանձնելը, զիջումները հայկական իշխանության օրակարգ լինել․ դա Ադրբեջանի օրակարգն է Հայաստանում։ Այն, որ Հայաստանը չունի դաշնակիցներ, չունի գործընկերներ, զրկվել է ռազմավարական դաշնակիցներից, ու էդ բոլորը հիմա Ադրբեջանի հետ ավելի լավ են, դա Ադրբեջանի օրակարգն է։ Հայաստանի իշխնությունը, որ չունի օրակարգ, ուղղակի հիմար թեզերով զբաղեցնում է ժողովրդին։ Մարդկանց հիմարացնելու քայլերից է նաև էս թվացյալ եվրոպական հարցը։ Նիկոլը իր աբանյակ ուժերի միջոցով ստորագրահավաք է արել, եվրոպական կեղծ օրակարգ են բերել, դեմը ընտրություններ են, իրենց ստեղծած էս հակառուսականության ֆոնին իրենց ԵՄ ջատագով ցույց տան, մյուսներին ռուսամետ ու փորձեն ընտրություն հաղթել։

Նախ Եվրամիությունը վաղուց արդեն վարկաբեկված կառույց է ու հարց է՝ որևէ այլ երկիր ուզո՞ւմ է միանալ հիմա, թե ոչ։ Սա ցավով եմ ասում, որովհետև Եվրամիությունը տարիներ առաջվա պատկերացումներով, արժեհամակարգ էր, բայց մեր օրինակի վրա, երբ տեսանք Հայաստանում կատարվող իրադարձություններում այդ կառույցի պահվածքը, ռուս-ուկրաինական պատերազմի օրինակը, համոզվեցինք, որ չկան էդ պատկերացրած արժեքները։ Ընդամենը քաղաքական շահեր են, որից, ի դեպ, մինչև կոկորդները կուշտ են ԵՄ անդամ երկրների բնակիչները։

Լավ, ասենք թե Եվրամիությունում ամեն ինչ հոյակապ է, մեր պապիկի 36 հազար դրամ թոշակն էլ դաենալու է մի քանի հազար եվրո, Հայաստանը տեսականորեն ե՞րբ կարող է դառնալ ԵՄ անդամ։ Սա շատ կարևոր հարց է, որը պետք է իմանան հստակ պատկերացնի ժողովուրդը։

ԵՄ անդամակցության գործընթացը բաղկացած է 9 քայլից։ Առաջին քայլը շատ հեշտ է՝ երկիրը դիմում է ներկայացնում Խորհրդին։ Թեկնածու երկրին առաջադրված պայմանները բավարարելուց հետո, որը կարող է տևել տարիներ, բոլոր անդամ պետությունների համաձայնությամնբ սկսվում են անդամակցության բանակցությունները։ Նիկոն ու Արարատը չեն գնում 27 անդամ պետության հետ բանակցում ու սկսում համոզել, խաբեl, մոլորեցնել, ինչպես այստեղ են անում։ Կա 6 թեմատիկ բլոկ, յուրաքանչյուրը մինչև 9 ենթակետ։ Ու հերթով ամեն բլոկում պետք է քնարկեն-համաձայնեցնեն․ Դատական համակարգը պետք է բարեփոխվի․ էն որ ասում էր` կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի, այ դա պետք է վերանա, ԱԱԾ, ՀՔԾ պետերին զանգել ու կալանք պարտադրելու ինստիտուտը պետք է վերանա, պետական գնումների համակարգը պետք է փոխվի, էն որ ՔՊ-ականների հարազատներն են շահում տենդերները, պետական կառավարման համակարգը պետք է բարեփոխվի, սպառողը պետք է պաշտպանված լինի․ էն որ ստեղից վատ ստանդարտներով ապրանք են արտահանում, հետ է գալիս ու բերում են հայկական շուկա, պետք է վերանա դա։ Սոցիալական քաղաքականությունը պետք է փոխվի, վարչաետը չի կարող այլևս ասել՝ մարդը աղքատ է աղքատ է, դա իր պրոբլեմն է, ես պատասխանատու չեմ։ Քո ունեցած ոչ պաշտոնապես 50 տոկոս աղքատությամբ որպես բեռ չես կարող մտնել ԵՄ։ Շրջաա միջավայր, առևտուր, ֆինանսներ, հսայական ծավալի բաներ կան։

Եթե էս սաղ փուլերը Հայաստանը անցնի, որը կարող է տևել մի քանի տասնյակ տարիներ, դրանից հետո սկսում է ոչ պակաս բարդ փուլ՝ երկիրը պատրաստում են ԵՄ օրենքների ու չափանիշների ներդրմանը։ Եվ այլն և այլն։ Ու է չեմ ասում, որ պետք է նաև բոլոր անդամ երկրները համաձայնություն տան․ դա էլ մեկ այլ խնդիր է։ Օրինակ՝ Ադրբեջանի ռազմավարական գործընկերներ Բուլղարիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան ինչո՞ւ պետք է համաձայնեն Հայաստանի անդամակցությանը ու ընդհանրապես՝ ԵՄ անդամ 27 երկրից քանիսը կհամաձայնի։

Սա ահռելի աշխատանք է ու գուցե անարդյունք։ Մեր աչքի առաջ ամենապարզ օրինակը մեր հարևան, մեզ թշնամի Թուրքիան է՝ բանակցում է 1963 թվականից, 1987 թվականին անդամության հայտ է ներկայացրել։ Թուրքիան, որ տնտեսությամբ, ներուժով, բանակով կարող է դառնալ ԵՄ-ում ամենահզորներից մեկը։ 1999 թվից ստացել է թեկնածուի կարգավիճակ։ 38 տարի Թուրքիան գործընթացի մեջ է։ Վրաստանը․ 2006 թվականից՝ 19 տարի է՝ Սաակաշվիլին հայտարարել է ԵՄ մտնելու ցանկության մասին։ 11 տարի առաջ ստորագրել են ասոցացման համաձայնագիր։ 19 տարի քթներից բռնած տարան բերեցին, հետո Վրաստանը հասկացավ, որ իրեն ուզում են դարձնել պատերազմի գոտի Ռուսաստանի հետ ու ասաց՝ ցտեսություն։

Ալբանիան 2009 թվականին հայտ է ներկայացրել, 2014 թվից անդամության թեկնածուի կարգավիճակ ունի։ Հյուսիսային Մակեդոնիան անդամության դիմումը լրացրել է 2005 թվականին՝ 20 տարի առաջ։ 2008 թվականից Սերբիան անդամության դիմում է ներկայացրել։ Չեռնոգորիան ևս՝ նույն թվականն։

Սա երկար ու, ինչպես Վրաստանի ու Թուրքիայի օրինակները ցույց տվեցին, չավարտվող գործընթաց է։ Վրաստանի խոստումներ էին տալիս, Ռուսաստանի դեմ ճակատ էին ուզում բացել․ չեղավ ճակատ, չեղավ անդամություն։ Բայց հարց է՝ որ լիներ այդ ճակատը, անդամությունը կլինե՞ր։ Ուկրաինայում ի՞նչ ճակատ, եռամյա պատերազմ է։

Քպ-ականներն ասում են՝ մտնենք ԵՄ, մեզ պաշտպանի։ Ասենք՝ մտար, պաշտպանեց, իսկ մինչև մտնելը էդ 30-40 տարին, ո՞նց ես պաշտպանվելու, քո պետական շահից է բխո՞ւմ այդքան սպասելը։

Գրեթե հիպոթետիկ է հնարավոր, պրակտիկ առումով հնարավոր չէ, ո՛չ Հայաստաննէ  էդ երկիրը, ո՛չ իր սահմաններն են հատվում Եվրամիության երկրների հետ․ իսկի Եվրամիությանը քիպ կպած երկրերը չեն կարողանում անդամակցել։ Ուղղակի մարդկանց անիմաստ հույսեր են տալիս։

Հանրության մեջ տպավորություն են ստեղծել, թե հեսա վիզաները կազատականացնեն, ու ով եվրոպական որ պետություն ուզենա, կգնա աշխատեու-ապրելու։ Սուտ ա, ժողովուրդ։ Վրացիներն էլ էդ հույսն ունեին․ ազատականացման առաջին երկու տարին սամալյոտներ է, որ Թբիլիսիից ուղևորվում էին եվրոպական մայրաքաղաքներ, պարզվեց՝ նույնքան էլ պետք է հետ գան, որովհետև տուրիստներին ոչ մեկ կոնկրետ ժամկետից ավելի չի պահում։ Սա իշխանությունները չեն բացատրում, ասում են՝ Ջերմուկի փոխարեն գնում են Հռոմ կոֆե խմելու, դավայ, գնանք ԵՄ, Պապոյան-բանն էլ ասում են՝ ԵԱՏՄ-ի հետ առևտուրը կփոխենք ԵՄ հետ առևտրով։ Դուք էսօրվա Հայաստան ու ԵՄ անդամ երկրներ առևտրի թվերը նայել ե՞ք։ Հայաստանը երբեք այսքան կախված չի եղել Ռուսաստանի հետ առևտրից, տնտեսությունը ուղղակի կախված է։ Ու ռուսներն ասում են՝ չես կարող հա՛մ ԵԱՏՄ-ում լինել, հա՛մ ԵՄ-ում։ Այսինքն՝ ԵՄ հետ բանակցության գուցե հենց սկզբից ԵԱՏՄ-ից Հայաստանին գուցե հեռացնեն և անհասկանալի է, թե Հայաստանի տնտեսությունն ուր է հասնելու։ Տնտեսական խնդիրների ու կապերի մասին հետագայում կանդրադառնանք։

Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը չունի օրակարգ՝ ինչ ու ինչպես է անելու, հախուռն որոշումներ են կայացնում, ժողովրդին կերակրում են կներեք արտահայտությանս՝ կտերով։ Ի միջի այլոց, ժողովրդին կուտ տալու մեթոդները սրանք վաղուց են գործադրում․ մեկը այսպես կոչված թալանի վերադարձն էր, մյուսը օլիգարխների ունեցվածքը աղքատներին բաժանելն էր, էդ ո՞ր մեկինը բաժանեցիք, հիմա ձեզ, ձեր կուսակցության ֆինանսավորողներն են․ կտերից մեկը խաղաղության դարաշրջանն էր, մեկը տնտեսական հեղափոխությունն էր, կտերից մեկը Եվրամիությունն է, մյուսը՝ ֆրանսիական վիիսներով Հայաստանի սահմանները պահելը և այլն։ 

Սա հերթական ստոր խաբեությունն է, որ բերում են կապում ժողովրդի մտքին ու ժողովրդին հույս տալով՝ իրենց իշխանությունը ձգում են։ Կարևորը իրենց համար իշխանության պահելն է։ Մնացածը հեչ։ Իսկ թե ինչ արկածախնդրություն կբերեն երկրի գլխին, ինչպես պատերազմից քայքայված երկիրը մի հատ էլ տնտեսական քայքայման կբերեն, դա իրենց չի հետաքրքրում։ Իշխանությունը իրենց համար կարևոր է ամեն ինչից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan