Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Պայքար հանրային գիտակցության դեմ․ Նիկոլ Փաշինյանի ամեամեծ վախը

168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել՝ օգտագործելով մարդկանց ամենաստորին բնազդները՝ ատելությունը, թշնամանքը, նախանձը։ Տարիներ շարունակ գեներացվող այդ բնազդների գագաթնակետը դարձավ 2018-ը, երբ քաղաքացիները պարպեցին ատելությունն ու թշնամանքը՝ ինքնանպատակ մերժման միջոցով։ 2018 թվականի իրադարձությունների հիմքում անթույլատրելի չափաբաժնով բացասական էներգետիկա էր ընկած, որը հետագա չորս տարիներին սուբլիմացվելով ամենատարբեր դրսևորումներով, հանգեցրեց այն աղետալի վիճակին, որում այսօր գտնվում է Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, Հայաստանի ներկայիս իրավիճակը չի հուզում։ Նրա գերնպատակն իշխանության պահպանումն է բոլոր կարելի և անկարելի միջոցներով։ Իսկ դա նշանակում է, որ մեթոդի առումով Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է նախադեպային սկզբունքով՝ այն, ինչ հաջողության է բերել չորս տարի առաջ՝ օգնելով հասնել իշխանության, կարող է արդյունավետ լինել նաև այսօր՝ արդեն խարխլվող իշխանությունը պահպանելու առումով։ Հետևաբար՝ նա կրկին խաղադրույք է կատարում մարդկանց ստորին բնազդների վրա։ Բայց քանի որ ատելությունն ու թշնամանքն օգտագործել է թուլատրելիից ավելի  մեծ չափաբաժիններով, հիմա դրանք այլևս արդյունավետ չեն։ «Նախկինների հանդեպ ատելությունը», «թալանչիների ունեցածը խլելու խոստումները» և մնացած կաղապարային միջոցներն այլևս չեն աշխատում։

Խնդիրն այն է, որ ստորին բնույթի բնազդներն ունեն առավելապես ենթագիտակցական բնույթ, դրանց ակտիվացումը մարդկանց մոտ բթացնում է դատողականությունը, մտածելու, վերլուծելու, ռացիոնալ հետևություններ կատարելու կարողությունը։ Բայց հոգեբանական այդ մեխանիզմի առանձնահատկությունն այն է, որ այն չի կարող գործել անվերջ ու անդադար։ Մարդիկ ինչ-որ պահի դադարում են գտնվել ենթագիտակցության ազդեցության տակ և սկսում են մտածել։ Հատկապես, որ իշխանությունն անցած չորս տարիներին իր գործունեությամբ անցել է բոլոր սահմանները. թալանը վերադարձնելու փոխարեն՝ ինքն է դարձել թալանի հեղինակ, օլիգարխիան վերացնելու փոխարեն՝ ստեղծել է սեփական օլիգարխներին, արդարություն հաստատելու փոխարեն՝ կառուցել է իր պատժիչ համակարգը, և այդպես շարունակ։ Այսինքն՝ իր իշխանության շրջանում Նիկոլ Փաշինյանը չի արել ոչինչ, որ պայմանականորեն կարդարացնեին մարդկանց ստորին բնազդների՝ ատելության, թշնամանքի վրա կառուցված քաղաքականությունը։

Եվ մարդիկ սկսել են մտածել։Իսկ դա՝ հասարակության գիտակցությունը, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին է։ Հետևաբար՝ նա ձեռնամուխ է եղել հասարակությանը կրկին իռացիոնալ հարթություն վերադարձնելու, մարդկանց այնպիսի բնազդներն ակտիվացնելու գործին, որոնք արդեն նոր ալիքով կբթացնեն գիտակցությունն ու բանականությունը։ Իսկ այդ հարցում ամեամեծ ազդեցությունը կարող է ունենալ վախը, որին էլ հիմա դիմում է Նիկոլ Փաշինյանը։

Նախ, 44-օրյա աղետալի պատերազմից հետո նա բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներարկել է վախը արտաքին թշնամուց, որն իրականում գոյություն ունի։ Բայց Նիկոլ Փաշինյանը հասարակությանն այդ վախով համակել է ոչ թե երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, զինված ուժերը ավելի հզորացնելու, այլ ճիշտ հակառակը՝ մշտական վախեցածի, խեղճի, նվաստացածի հոգեվիճակ ստեղծելու նպատակով։ Ըստ ամենայնի, վախի միայն արտաքին դրսևորումը, սակայն, բավարար չէ հասարակությանը մտածելուց զրկելու, իռացիոնալ դարձնելու համար։

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը սկսել է գեներացնել նաև վախի ներքին տարատեսակը։ Վերջին ամիսներին Հայաստանը դարձել է իրական և վիրտուալ ահաբեկիչների թատերաբեմ, ամեն օր տարբեր օբյեկտներում ռումբերի տեղադրման մասին ահազանգեր են հնչում, տարհանումը մարդկանց համար դարձել է սովորական երևույթ։ Պատկան մարմինները, սակայն, զբաղված են միայն այդ ահազանգերը տիրաժավորելով, ամիսներ շարունակ հնչած տասնյակ ահազանգերի պայմաններում հայտնաբերվել են դրանց եզակի հեղինակներ։ Այն դեպքում, երբ իրավապահ մարմիններն անձնազոհաբար գտնում ու պատժում են հեռախոսազանգով Նիկոլ Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին։ Այս համատեքստում ամենևին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում գուժում է կարուսելներում սպասվող աղետի մասին։ Աղետ կարող է չլինել, բայց դրա պատճառով քաղաքացիների շրջանում վախի զգացումը հաստատ ավելանալու է։

Նիկոլ Փաշինյանը, իսկ գուցե նրա իշխանության պահպանմամբ շահագրգիռ մոդերատորները խնդիր ունեն հայ հասարակության գիտակցության հետ։ Նրա կամ նրանց համար ամենավտանգավորն այդ գիտակցության արթնացումն է, որը անասելի կարճ ժամանակում կարող է հանգեցնել իշխանության կորստի։ Հետևաբար՝ հիմա ամեն ինչ արվում է հանրային գիտակցությունը կրկին ստորին բնազդներին հնազանդեցնելու, հասարակությանը վախի մշտական զգացմամբ համակելու համար։

Վախը, սակայն, որքան էլ իռացիոնալ, այդուհանդերձ, զգացում է, որը, ինչպես անհատի, այնպես էլ հասարակության պարագայում կարող է հանգեցնել ուժերի գերլարման և ի հայտ բերել այնպիսի հատկանիշներ, որոնք այլ՝ սովորական պայմաններում չեն արտահայտվում։ Դա կարող է տեղի է ունենալ ցանկացած, անգամ աննշան թվացող կայծի բռնկումից։

Հարություն Ավետիսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>