Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ»
12
Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Պատերազմ Արցախում
Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ Փաշինյանի ռեպրեսիվ մարմիններն ընտրությունները չեղարկելու հիմքե՞ր են հորինում Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ. Փաստաբան Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան Հայաստանի՝ ԵՄ–ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը պատմական նոր փուլ է բացում. Փաշինյանը՝ Մեցոլային Պատերազմ ու պարտության բերած Փաշինյանը Ստրասբուրգում հայ հոգևորականներին մեղադրել է... հայ լինելու մեջ Բրիտանական մամուլը զգուշացնում է․ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումը Իրանում կարող է ավարտվել աղետով էլեկտրացանցի ղեկավարությունը անգործության է մտանված․ էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին Շենգավիթում կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ ԱՄՆ–ն գնում է Իրանի դեմ ցամաքային գործողության ուղղությամբ Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանgիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանgի բնակչություն չի եղել Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Վտանգավոր իրավիճակ՝ եռակի թանկացված տրանսպորտի սպասողների համար (տեսանյութ) Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Թեհրանում նոր պայթյուններ են որոտացել 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը լուրջ մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու Կադրային ջարդ կառավարությունում

Արամ Զավենիչի իբր՝ «եվրոպական արժեքներն» այսօր փլվեցին... Դավալուի «գեղցիական արժեքների» ճնշման տակ

Հայաստանում մի ստաժավոր գեղցի կա, ով հանրությանը ներկայանում է, որպես «եվրոպական արժեքների»  կողմնակից: Նրա անունը Արամ Զավենիչ է, ով արդեն նույնիսկ ամաչում է ասել, որ հանրությանը հայտնի է դարձել իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շնորհիվ, իսկ ավելի ճիշտ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով, երբ սպանվեցին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը:

Հենց այդ ժամանակ էլ հանրությանը հայտնի դարձավ Վազգենի եղբայր Արամը, ում նշանակեցին վարչապետ՝ սպանված Վազգենի քաղաքական գործոնը հաշվի առնելով բացառապես:

Վազգենը չէր պատկերացնի, թե իր եղբայրն ինչ գործնեություն էր ծավալելու իր   մահվանից հետո: Ընդ որում, սկզբնական փուլում Արամ Զավենիչը հանդես էր գալիս, որպես Վազգենի քաղաքական ժառանգության շարունակող:

Հետո, պարզվեց, որ իր՝ Արամ Զավենիչի մասով գործեց հայտնի ասացվածքը, որ «հայտնիների բարեկամների վրա բնությունը հանգստանում է»:

Այն, որ դա այդպես է,  հասկացավ  նաև ինքը՝Արամ Զավենիչը:

Բայց դա իրեն էլ ավելի չարացրեց կյանքում: Նա դարձավ Հայաստանում ատելություն քարոզող մի գործիչ, որն իրականում չուներ ոչ մի պոզիտիվ նպատակ: Նրա միակ նպատակը դարձավ  հանրության մեջ քաղաքական թույն տարածելը:

Նա հանդես էր գալիս երկրի համար ամենաբացասական տեսակետներով:

Արամ Զավենիչի  համար, Արցախի, Հայաստանի հարցը, որով կայացել էր Վազգենը, դարձել էին քաղաքական բիզնեսի  առարկա:   Զավենիչը օտար կենտրոններին վաճառում էր իր «Վազգենի եղբայր» լինելու կերպարը:

Ինչպես Փաշինյանը 2018-ին, հանդես գալով Մոնթեի կերպարով, խաբեց հանրությանը, այնպես էլ՝ Արամ Զավենիչը,  Վազգենի կերպարը օգտագործելով, օտար կենտրոնների հետ մտավ քաղաքական բիզնեսի մեջ, որը քաղաքակիրթ երկրներում համարվում է հակապետական գործնեություն:

Սակայն Հայաստանի կոլխոզա-սովխոզային քաղաքական մթնոլորտում դա չէր  գիտակցվում:

Միայն 2018-ից հետո մարդիկ տեսան Արամ Զավենիչի հրեշավոր կերպարը: Այն վերջնականապես հաստատվեց 2020-ի պատերազմից հետո, երբ բոլորի համար պարզ դարձավ, որ Արամ Զավենիչի համար Արցախը, Հայաստանը լոկ իր քաղաքական բիզնեսի տարածքներ էին, ոչ ավելին: Հայաստանից դուրս Արամ Զավենիչը, լավագույն դեպքում, պիտանի կլիներ փողոցները ավլելու հարցում:

Քանի որ իր դիմակն արդեն ամբողջովին պատռվել էր, նա արդեն չէր պահանջում  հոկտեմբերի 27-ի բացահայտում, մարտի 1-ի խնդրի լուծում:

Հասկանալով, որ արդեն անհետաքրքիր էր դարձել նույնիսկ այս խնդիրները շահարկելիս, նորահայտ այս հայկական Օստապ Բենդերը սկսեց նոր սկավառակ պտտել, թե, իբր, ինքը «երդվյալ արևմտամետ է և ուզում է, որ Հայաստանը օր առաջ անդամագրվի ԵՄ-ին»:

Իսկ որպեսզի, գոնե ձևական ցույց տա, որ «արևմտամետ արժեքների»  կրող է, սկսեց թունդ արևմտամետ դիրքերից հանդես գալ:

2023-ի Երևանի ավագանու ընտրություններում, իշխանության օգնությամբ «հավաքեց»  ձայների 10 տոկոսը, օգտագործելով հենց այդ՝ «արևմտամետի» կերպարը,  որպեսզի հետո դառնա ՔՊ-ի դուստր ձեռնարկությունը:

Դրանից հետո Զավենիչի թիմակիցները ստացան իշխանական «կերակրատաշտից» իրենց  «փայը»  և սկսեցին «աշխատել»  իշխանական «վեցնոցի»  կարգավիճակով:

Նրանք, իշխանության հետ միասին, քաղաքում  թանկացրերին փոքր բիզնեսի համար նախատեսված հարկային դրույքաչափերը: «Կարմիր գծերի» գինը թանկացրին անգամներով: Տրանսպորտի գինը համաձայնվեցին թանկացնել և, վերջապես, համաձայնվեցին իշխանության հետ միասին հեռացնել իրենց ոչ ցանկալի ավագանու անդամներին:

Այսօր, օրինակ նրանց օգնությամբ, ավագանու հերթական երեք անդամի  հեռացրին այդ կառույցից, որպեսզի իրենց «գործերը» քաղաքում ավելի հեշտ լինի իրականացնել:

Հասկանալի է, որ այս գործելաոճը կապ չունի «եվրոպական արժեքների»  հետ:

Սա ավելի շատ նման է Դավալուի «գեղցիական արժեքների»   կիռարմանը:

Ընդ որում, հանուն արդարության պիտի նշել, որ Դավալու գյուղի բնակչները այստեղ ոչ մի կապ չունեն:

Քանզի ամեն գյուղում ապրում են գյուղացիներ և գեղացիներ:

Վերջիններս, ի տարբերություն գյուղացիների և քաղաքացիների ո՛չ իսկական գյուղացի են, ո՛չ էլ իսկական քաղաքացի:

Նրանք  սոցիալ-մշակույթային  հերմոֆրոդիտ են, քանի որ լինելով նախկին գյուղացի, փորձել են ամեն գնով դառնալ քաղաքացի, բայց այդպես էլ չեն կարողացել իրենց նպատակին հասնել և հայտնվել են այդ երկու սոցիալական շերտերի արանքում:

Սովորաբար այդ շերտի ներկայացուցիչներին չեն հարգում, ոչ իսկական գյուղացիները, ոչ էլ իսկական քաղաքացիները:  Դա երբեմն համեմատում են հայտնի ամերիկյան երգիչ Մայքլ Ջեքսոնի սինդրոմի հետ, ով լինելով սևամորթ, իր ողջ կյանքը երազում էր դառնալ սպիտակամորթ և դրա արդյունքում, նրան ոչ սևականներն էին ընդունում, ոչ էլ սպիտակները: Բայց ի տարբերություն Արամ Զավենիչի, Մայքլ Ջեքսոնը տաղանդավոր եգիչ էր և դրա շնորհիվ, նա հենց այդ բնագավառում դարձավ հայտնի ողջ Աշխարհով մեկ:

Մեր «Մայքլ Ջեքսոնը» կեղծ է և անտաղանդ, գրեթե բոլոր տեսանկյուններից: Այդ իսկ պատճառով էլ, չկայանալով կյանքում, սկսում են չարանալ:

Սրանք ցանկացած երկրի համար ամենավտանգավոր շերտն են համարվում:

Սրանք 1917-ին դարձան բոլշևիկների սոցիալական հենարանը, 1933-ին Գերմանիայում դարձան նացիստների սոցիալական հենարանը:

Զարգացած երկրներում այդ շերտը արդեն վտանգ չի սպառնում, քանզի բնակչության մեծ մասն ապրում է քաղաքներում, իսկ գյուղերն էլ դարձել են քաղաքին մոտ բնակավայրեր:

Սակայն Հայաստանում, այս խնդիրը դեռ լուծված չէ, այդ իսկ պատճառով այդ շերտը մեզ մոտ փոքր չէ և հենց այդ իսկ պատճառով, նրանց ներկայացուցիչները  երկրի հանրային,  քաղաքական և բիզնես դաշտերում փոքր տոկոս չեն կազմում:

Բայց  ցանկացած երկրի վերնախավի խնդիրն է օր առաջ թուլացնել այս շերտի ազդեցությունը երկրի վրա, իսկ նրանց ներկայացուցիչներին, քաղաքական և հանրային դաշտերում, մաքսիմում իզգոյ կարգավիճակում թողնել:

Քանզի նրանց կողմից հռչակված բոլոր  արժեքները սովորաբար կեղծ բնույթ են կրում:

Այդ շարքի  հայ «կոմունիստները»  Զյուգանովից ավելի կոմունիստ են, հայ «արևմտամետները», Մակրոնից, Բայդենից ավելի «լիբերալ են», իսկ արտաքին կողմնորոշումներում սովորաբար ունենում են, Նժդեհի բնորոշմամբ՝  թրքաբոլշևիկյան կողմնորոշում: Լինի դա 1920-ին, թե 2020-ին:

Այդպիսին է այս մարդկանց սոցիալական և հոգեբանական բարդույթավորված էությունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>