Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները
22
Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին 22-ամյա երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպան լինել Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից Արսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել Ծաղկաձորում Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին

Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնաց իր արևմտյան տերերին և Մոսկվայում հերթական դեմարշը կատարեց անձամբ Պուտինի դեմ:

Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացավ  Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը։

Հանդիպումը դարձավ մասնակից երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգման կարևոր փուլ, որի արդյունքում ստորագրվեցին մի քանի առանցքային փաստաթղթեր՝ ուղղված հետագա համագործակցությանը։

Սակայն ԱՊՀ նիստում Հայաստանը որոշեց  հրաժարվել երկու կարևոր հայտարարությունների ստորագրումից:

Առաջին հայտարարությունը վերաբերում էր «Եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքներին», իսկ երկրորդը՝ «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին» էր։

Ավելին, Փաշինյանին մոտ կանգնած պաշտոնական լրատվական կառույցներից մեկի բնորոշմամբ՝ այս փաստաթղթերի ստորագրումից Երևանի հրաժարվելը կապված է ԱՊՀ դաշնակիցների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման հետ։

Այսինքն՝ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ այս քայլը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետ:

Մոսկվայում Փաշինյանի այս դեմարշը գնահատեցին, որպես Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու ևս մեկ քայլ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Փաշինյանը  ցուցադրում է տարածաշրջանի միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնած պարտավորությունները վերանայելու իր ցանկությունը։

Պաշտոնական Մոսկվայի կարծիքով, Փաինյանի այս դեմարշները ցույց են տալիս մեկ բան, որ թեև  Հայաստանը մնում է երկու կազմակերպությունների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ֆորմալ անդամ, նրա գործողությունները վկայում են իր պարտավորությունները վերանայելու և արտաքին քաղաքականության նոր ուղենիշներ փնտրելու աճող ցանկության մասին:

Ըստ մոսկովյան դիտորդների, չի բացառվում, որ Մոսկվան ևս իր քայլը կատարի և ցույց տա Հայաստանին  նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղին: Որին  անմիջապես կհետևի նաև տնտեսական հարաբերությունների խզումը:

Հերիք է ընդամենը գազի գինը 165 դոլարից դարձնել 350 դոլար, որից հետո Հայաստանի տնտեսական կոլապսը կդառնա օրերի հարց:

Սակայն,այս խզման տնտեսական հետևանքներից բացի, կլինեն նաև ավելի վտանգավոր հետևանքներ՝ Ադրբեջանի նոր ռազմական հարձակման տեսքով: Եվ միայն դրանից հետո հայ հանրությունը կհասկանա, որ ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ֆրանսիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական բարձրավանդակի վրա և Հայաստանի բնակչության ճակատագիրը կնմանվի արցախցիների ճակատագրին:

Բայց դրա մեղավորը կլինի ոչ միայն Փաշինյանը, այլև բոլոր այն քաղաքական շրջանակները, որոնք սպասում են դիտորդի կարգավիճակով, թե ինչ կլինի  Հայաստանի հետ, որպեսզի հետո դիրքավորվեն իրենց շահերի տիրույթում: Եվ ոչինչ, որ Հայաստանից կարող է ոչինչ չմնալ:

Ո՞ւմ են պետք,  օրինակ  արցախյան գործիչները, Արցախի կորստից հետո, գրեթե ոչ մեկին: Քանզի նաև իրենց կրավորական պահվածքի պատճառով կորսվեց Արցախը:

Այսօր արդեն նույն գործընթացը ծավալվում է Հայաստանի շուրջ, և նույն այն դերակատարը, ով իր քաղաքականությամբ կործանեց Արցախը, այսօր կործանում է Հայաստանը՝ քաղաքական դաշտի քար լռության պայմաններում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan