Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
9
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ)

Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Հայաստանն իր պատմության ամենադրամատիկ փուլի մեջ է մտել։ Ավելի դրամատիկ, քան 1915-ին կամ 1920–ին էր։ Քանզի 1915–ից հետո կարողացանք պետություն ստեղծել, թեև չկարողացանք պահել։ Սակայն 1920–ին կատաստրոֆիկ սխալներ գործելուց և պետությունը կորցնելուց հետո հնարավոր եղավ ոչ թե վերանալ, այլ փրկվել Սովետական միության տարածքում, զարգանալ ու 1991–ին վերակերտել պետականությունը։

Հիմա Հայաստանը վերանալու եզրին է կանգնած, բայց առանց փրկվելու տարբերակի, ինչը ոչ թե օբյեկտիվ, այլ խիստ սուբյեկտիվ գործոնով է պայմանավորված։ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր Հայաստանը դարձնում է տարածաշրջանային «իզգոյ» ու մեկուսացնում մեզ։ Եթե այսօրվա քաղաքականությունը փոխվի, ապա մենք միանգամից դրախտում չենք հայտնվի, բայց նաև դժոխքից կխուսափենք։ Նիկոլի պարագայում շանս չկա։
Մեր դաշնակից ու բարեկամ երկրներից բազմիցս հնչել են հորդորներ, որ Հայաստանը տարածաշրջանային հարցերին արտատարածաշրջանային երկրներին չներգրավի։ Ավելի պարզ ասած՝ Ռուսաստանն ու Իրանը դեմ են, որպեսզի ԱՄՆ և ԵՄ–ն Հայաստանի միջոցով խառնվեն կովկասյան գործերին։ Զուտ ձևականորեն Թուրքիան ու Ադրբեջանն էլ են դրան դեմ արտահայտվում, թեև նիկոլական խառնակչությունների իրական շահառուներն իրենք են։
Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով են ստանում իրենց ուզածը, բայց մյուս կողմից էլ ցույց են տալիս, թե, իբր, կողմ են 3+3 ձևաչափին, բայց դե Նիկոլն է «դրսից տղա» բերւմ, իրենք ի՞նչ կարող են անել։
Իսկ «դրսից տղա» Նիկոլն, իրոք, բերում է։
Երկու ուշագրավ և վտանգավոր փաստ․
–հուլիսի 15–ին մեկնարկել են հայ–ամերիկյան զորավարժությունները,
–ՀՀ պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի։
Ամերիկյան այս դեսանտը Հայաստանի անվտանգության մակարդակը ոչ թե բարձրացնելու է, այլ ճիշտ հակառակը, քանի որ մեր երկիրը վերածվում է կռվախնձորի, որի պայմաններում ԱՄՆ անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, բայց «պատերազմի խաչմերուկ» դառնալու հեռանկար տալիս է։
Նիկոլի այս արկածախնդրությունը մեզ թշնամացնում է Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչից շտապելու են օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան։ Գինը դառնալու է Հայաստանը, որին սպառնում է Արցախի ճակատագիրը։
ԱՄՆ–ը Հայաստանի դեմ բան չունի, բայց հանուն հակառուսական ու հակաիրանական ծրագրերի չնկատելու կտա Հայաստանի վերացումը ճիշտ այնպես, ինչպես հանուն ռուսական խաղաղապահների դուրս բերման չնկատեց Արցախում հայերի էթնիկ զտումը։
ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հետ նորմալ հարաբերությունները բխում են ՀՀ շահերից, բայց դրանք պետք է լինեն ո՛չ ի հաշիվ հայ–ռուսականի և հայ–իրանականի, ո՛չ Հայաստանն Արևմուտքի ձեռքում մանրադրամ դարձնելու, ո՛չ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դառնալու։
Փաշինյանի արածը հանցագործություն է մեր պետության դեմ․ նա իր կաշվի փրկության մասին է մտածում և թքած ունի Հայաստանի վրա (Արցախի վրա արդեն թքել է)։
Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։ Իսկ ինչի՞ մասին են մտածում այն քաղաքական ուժերը, որոնք ընդդիմադիր են Նիկոլին, սակայն ծպտուն չեն հանում ու հստակ դիրքորոշում չեն հայտնում ամերիկյան այս դեսանտի, հայ–ռուսական հարաբերությունների փչացման և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ։
Վերացական հայտարարությունները, աշխարհքաղաքական լղոզվածությունը, գավառական շուստրիությունները հաշիվ չեն։ Նիկոլը թիվ մեկ մեղավորն է տեղի ունեցողի, բայց նա միակ մեղավորը չէ։ Մեղավոր են նաև բոլոր այն ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր ներկայացող, որոնք փորձում են նույն նիկոլությունն անել, աշխարհաքաղաքական լարախաղացությամբ զբաղվել ու Նիկոլից ոչ պակաս վնաս տալ Հայաստանին։
Ո՞վ է հիմա հիշում Կիրանցի մասին։ Էլ չասած՝ Արցախի մասին։ Չնայած ի՞նչ Արցախ ու Կիրանց. ո՞վ է հիշում Հայաստանի մասին։
Հ․Գ․։ Քաղաքական դաշտում լղոզվածությունը դարձել է սպառնալիք մեր անվտանգությանը։ Շատ կարճ ժամանակ անց պետք է Նիկոլից բացի նաև այլ անուններ տալ, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից, որպեսզի բոլոր հարցերում հստակություն մտցվի։ Թե չէ թթվի քարի պես «նիշա» զբաղեցնելը, կեղծ պաթոսով բաժակաճառեր արտասանելը ու նիկոլություն անելը նույնքան քննադատելի է, որքան ՔՊԿ–ի թրքաբոլշևիզմը։ Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց միակը չէ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>