Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են պատերազմին. Միջազգային ճգնաժամային խումբ

«Միջազգային ճգնաժամային խումբը» զեկույց է հրապարակել նվիրված ղարաբաղյան հակամարտությանը: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղում ավելի մոտ են պատերազմին, քան երբևէ վերջին 20 տարում՝ հրադադարի հաստատումից հետո։

Վերլուծաբանները նշում են, որ ապրիլյան ռազմական բախումների պատճառ դարձած քաղաքական իրավիճակը և անվտանգության հարցերը ավելի բարդացան, և կողմերը հայտնում են լարվածության աճի նոր ալիքի մասին: «2017 թ. կեսերին հաճախակիացել են մահվան դեպքերը ծանր հրետանանային և հակատանկային զենքերի կիրառման հետևանքով: Մայիսին իրավիճակը շփման գծում բավականին լարված էր, հաղորդվում էր ինքնակառավարվող հրթիռների կիրառման մասին հակամարտ զորքերի շփման գծում, խիտ բնակեցված շրջանների մոտ: կարգավորման գործընթացը կանգ է առել, երկու կողմերն էլ պատրաստ են տրվել ուժի կիրառման գայթակղությանը, ելնելով տակտիկական նկատառումներից: Այդ լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, ինչը զգալի թվով զոհերի կհանգեցնի քաղաքացիական բնակչության շրջանում և, հնարավոր է, հիմնական տարածաշրջանային խաղացողներին ստիպի խառնվել իրավիճակին: Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է մի կողմ դնեն առկա տարաձայնությունները, կողմերի վրա ճնշում գործադրեն՝ լարվածությունը թուլացնելու և նոր բռնության բռնկման ռիսկերը նվազեցնելու նպատակով», - ասվում է «Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցում:

Միևնույն ժամանակ վերլուծաբանները նշում են, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, կազմակերպված ապրիլյան պատերազմից հետո, որը 200 մարդու կյանք խլեց, սպասելի արդյունքներ չտվեցին: «Միջազգային ճգնաժամային խումբ»-ը նշում է, որ առաջնորդները հրաժարվեցին վերսկսել բանակցությունները, նախապատվությունը տալով առաջնագիծ այցելելուն և ռազմական հռետորիկայով հանդես գալուն:

«Անցյալ տարին ցույց տվեց հակամարտության կարգավորման ջանքերի փխրունությունը: Հայաստանը, մտահոգվելով Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ և վրդովված Բաքվի աճող ինքնավստահությամբ, պնդում է նվազեցնել անվտանգության սպառնալիքների մակարդակը նախքան բովանդակային երկխոսություն սկսելը: Ադրբեջանը, վրդովված լինելով ստատուս քվոյի երկարաձգմամբ և մտավախություն ունենալով, որ լրացուցիչ անվտանգության միջոցառումները կարող են ամրապնդել այն, պնդում է, որ բովանդակային երկխոսությունները չեն կարող հետաձգվել», - ասվում է զեկույցում:

Վերլուծաբանները նշում են, որ կարգավորումը զիջումներ է ենթադրում, բայց կողմերը պատրաստ չեն դրան: Ըստ այդմ, բանակցությունները հայտնվել են փակուղային վիճակում:

Zham.am 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>