«Մայր Հայաստան» շարժումը ցավակցում է Սահակյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն Սուրճի ապարատի բիզնեսը՝ վտանգի տակ (տեսանյութ)
14
Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Հրատապ. արտահերթ նիստ` տրանսպորտի ու կարմիր կետագծերի թանկացման դեմ (տեսանյութ) Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ Մոսկվան և Թեհրանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն Ֆիլմը անցյալից եկող զգուշացում է. պատմությունը դաժանաբար կարող է կրկնվել, եթե դրանից դասեր չես քաղում Տարեսկզբի ամենասպասված պրեմիերան Գյումրիում Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրակեղծիքների՞․ ահազանգ Գյումրիի ոստիկանության «Կումայրի» բաժնի գործունեության պահով Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր». Ռոբերտ Քոչարյան «Մայր Հայաստան» շարժումը ցավակցում է Սահակյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին Որքա՞ն կտևի ԵՄ-ին անդամակցությունը իրականում․ «Կարճ ասած» «Եռաբլուր»-ից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն Զարուհի Փոստանջյանը մեղավոր է ճանաչվել Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զոհվել է ավտովթարից. Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք Կառավարությունը գաղտնի է պահում, Իտալիա այցի ընթացքում ՊՊԾ քանի աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին «Բայց ինչ աբսուրդ ժամանակներում ենք ապրում». Սևակ Հակոբյան Հրատապ. արտահերթ նիստ` տրանսպորտի ու կարմիր կետագծերի թանկացման դեմ (տեսանյութ) Փաշինյանը գնաց նոր զիջման․ նա Ալիևի հրահանգով պատրաստ կլինի անգամ ձերբակալել նախկին ղեկավարներին Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ Գռփելը նորաձև է․ Փաշինյանական Հայաստանում կենսաթոշակներն ավելացել են տարեկան ընդամենը 1267 դրամով․ 168.am Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Առողջապահական համակարգը թևակոխել է ոչնչացման փուլ»․ Անուշ Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Իսրայելն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ Սուրճի ապարատի բիզնեսը՝ վտանգի տակ (տեսանյութ) Կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ տրանսպորտի թանկարժեք փաթեթներ ձեռք բերելուց Մոսկվան և Թեհրանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն «Ադրբեջանը հրամայել է, սրանք էլ գլուխները կախ ասել են՝ մի բան կանենք». Արթուր Խաչատրյան «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել. Տեսանյութ Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել Ֆիլմը անցյալից եկող զգուշացում է. պատմությունը դաժանաբար կարող է կրկնվել, եթե դրանից դասեր չես քաղում Տարեսկզբի ամենասպասված պրեմիերան Ադրբեջանաիրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Սա դեղահաբ է հիշողության կորստի դեմ. կայացավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

Ոստիկանները դաժանաբար ծեծել են և բերման ենթարկել ակցիա անողներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևան-Սևան ավտոճանապարհին, ՀՀ նախկին ՃՈ հենակետի` Աբովյանի Գայի պոստի մոտ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուղեփակոց է տեղադրում։ Բնականաբար, ճանապարհի երկայնքով տեղակայված խանութների, սննդի կետերի տերերը գոհ չեն, քանի որ ուղեփակոցը փակում է դրանց դիմային մասը, դժվարացնելով մուտքը օբյեկտներ։ Եւ նշված օբյեկտների տերերը երեկ փորձել են պարզաբանումներ պահանջել, ինչն ավարտվել է ոստիկանական ուժերի հետ դաժան մարտերով։ «Զովք» սուպերմարկետի աշխատողները, որոնց չի ներկայացվել մայրուղում ուղեփակոց տեղադրելու որոշումը, անհնազանդության ակցիա են իրականացրել, ձեռքերը վեր` կանգնելով ճամփեզրին։

Նրանց ծեծելով, ձեռքերը ոլորելով ու քաշքշելով բերման են ենթարկել Աբովյան քաղաքի ոստիկանություն, և այնտեղ պահել են մի քանի ժամ, բաց են թողել միայն երեկոյան 17․00-ի սահմաններում։ Իր գործողությունների կապակցությամբ ոստիկանությունը երեկ պարզաբանեց, թե «Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով» ուղեփակոց է տեղադրվում Սեւան -Երեւան ավտոմայրուղու Վերին Պտղնիի հատվածում, ոստիկաններն էլ հասարակական կարգն են ապահովում։ «15 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին /Ոստիկանության զորքերի օրինական պահանջը չկատարելը- Ս․Ս․/։ Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում», - ասված է ոստիկանության պատասխանում։ Թե ինչու են մարդկանց ծեծել-ջարդել, վնասվածքներ հասցրել, ձեռք ու ոտք ոլորել, չի բացատրվում։ Չի ասվում նաև, թե ինչու չեն ներկայացրել տնտեսվարողին, այսինքն, «Զովքի» ղեկավարությանը, պետական մարմնի որոշումը, որով սահմանված է տվյալ վայրում ուղեփակոց տեղադրելու փաստը եւ հիմնավորումը։ Մինչդեռ խանութի աշխատողները հենց այդ փաստաթուղթն են պահանջել, և ամենևին չեն խանգարել իրենց աշխատանքներին։

«Մենք չենք ասում՝ մի դրեք էդ պատնեշը։ Ընդամենը ասում ենք՝ գծագիր կա՞, որ տեսնենք, որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվելու պատնեշը», - ասում է «Զովք» առևտրի ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։ Հիմա պատնեշը ձեր խանութի դիմացը փակե՞լ է։

«Միայն մերը չէ, երևի, 800 մետր տեղ բոլոր տնտեսվարողների դիմացը փակել են։ Բայց մի հատ հասկանանք, եկել են, ասում են՝ հասարակական կարգ ենք պաշտպանում, նրանք անկարգության կարգ են պաշտպանում, հենց իրենք են անկարգություն անում։ Հիմք ենք ուզում, չեն տալիս», - նշեց Ռաֆայել Խաչատրյանը։ Նրա հետ խոսեցինք, երբ Աբովյանի քաղմասից իր փաստաբանի հետ ուղևորվում էր դատաբժշկի մոտ։

«Ես գնում են դատաբժիշկների մոտ, որովհետև ինձ դաժանաբար ծեծել են։ Գլխիս են հարվածներ հասցրել, վիրահատված մեջքիս, արյունոտ վերքեր կան մարմնիս, ձեռքս է վնասված, չեմ էլ զգացել, ինչով են խփել։ Մեջքիս հարվածելով, մի քանի հոգով տանում էին, իրենց ասում եմ՝ մի խփեք, ես բան չեմ անում, տանում եք, գալիս եմ, խի՞ եք ծեծում։ Ծեծելով մտցրին ավտոները, մի 20-40 մարդ, ես չեմ էլ տեսել ստույգ քանի հոգի են տարել։ Սրանով չի ավարտվելու», - ասում է Ռաֆայել Խաչատրյանը։ Ըստ նրա, Կոտայքի մարզի ոստիկանապետն անձամբ է մասնակցել քաշքշուկին եւ ինքն էլ ոչ պատշաճ բառեր օգտագործել։ «Խանութի մեջ կանգնած եմ, ասում եմ՝ սա մեր իրավաբանն է, կլսե՞ք մեր իրավաբանին։ Հազար ներողություն, բառացի ցիտում եմ իր խոսքերը՝ սիկտիր եղի։ Բրդեց ինձ, բա՝ «զախվատ արեք սրան»։

Ու տենց` ծեծելով, ոտքերով, ձեռքերով, բռունցքով հարվածելով, տարան խանութի դեմից։ Բոլոր տեսանյութերը կան», - ասում է ցանցի փոխտնօրենը։ Նա պատրաստվում է հաղորդում ներկայացնել ոստիկանների բռնությունների վերաբերյալ։ «Զովք» սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է իշխանության թիրախում է։ Քանի որ այն աչքի է ընկնում համեմատաբար էժան գներով, իշխանությանը կից գործող օլիգարխները հավանաբար փորձում են մրցակցին մեջտեղից հանել։ Անցյալ տարեվերջին այստեղ խուզարկություններ էին իրականացրել, «Զովքին» մեղադրում էին հարկերը թաքցնելու մեջ, խուզարկություններ իրականացրեցին։

Ի՞նչ շարունակություն ունեցավ այդ պատմությունը։ «Որևէ շարունակություն չունեցավ, - ասում է Ռաֆայել Խաչատրյանը, - քանի որ մեղսագրում էին արարք, որը չէին կարողանում հիմնավորել՝ հարկեր թաքցնելը»։ Այնուամենայնիվ, ըստ որոշ լուրերի, սուպերմարկետների ցանցը խոշոր տուգանք է վճարել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan