Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով
15
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Հրատապ. արտահերթ նիստ` տրանսպորտի ու կարմիր կետագծերի թանկացման դեմ (տեսանյութ) Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ Պատերազմ Արցախում
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» Ջրվեժում՝ «Սոչի պալասի» դիմաց, մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի և ռետինե ու փայտե մահակների միջոցով IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» «Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի Կալիֆոռնիայի հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել «Քո կարճ խելքով, դու շատ ես աշխատո՞ւմ»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Նիկոլն ու իր թալանը (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով ՔՊ-ն փակում է նույնիսկ մարդկանց շնչառությունը՝օդի ախտոտվածության ցուցանիշի մակարդակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով «Արարատ Միրզոյանն ընդունել է Ռուսաստան այցելելու հրավերը»․ Լավրով Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին Պեսկովն արձագանքել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին ստորագրվելիք փաստաթղթին Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան Ադրբեջանում 1 միլիոնանոց բանակ են ուզում կենտրոնացնել Իրան ներխուժելու համար. Հայկ Նահապետյան Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել

Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։ Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցել են, որ ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հոդվածներով։ Արցախցի պաշտոնյան, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատությանն» ասել է՝ պարզ չէ՝ խնդիրը կլուծվի համաներմա՞ն միջոցով, թե՞ այլ մեխանիզմով։ Արցախի նախագահի խորհրդականը դեռ երեկ առավոտյան էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ «Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի» ,- գրել էր Դավիթ Բաբայանը ՝ ընդգծելով, որ իր չներկայանալը կամ փախուստը լուրջ վնաս կհասցներ շատ մարդկանց։ Առ այս պահը, սակայն, հայտնի չէ՝ Դավիթ Բաբայանն արդեն Բաքվո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Ադրբեջանական լրատվամիջոցները լռում են։

Հայտնի չէ նաև Արցախի նախկին պետնախարար, իրավապաշտպան Արտակ Բեգլարյանի գտնվելու վայրը։ Պարզ չէ՝ արդյոք նա արդեն Հայաստանո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Ամեն դեպքում, այսօր նա X-ի իր էջում քննադատել է մինչև հունվարի 1-ը Արցախի բոլոր պետական մարմինները լուծարելու մասին նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը: «Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Արցախի նախագահի հրամանագիրը անօրինական է։ Ոչ մի նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի հանրաքվեով ստեղծված հանրապետությունը։ Այդ հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի ագրեսիայի և ուժի սպառնալիքի ներքո։ Հետևաբար այն իրավական ուժ չունի»,- գրել է Բեգլարյանը։

Թե ինչ իրավիճակ է Ստեփանակերտում, քանի մարդ է մնացել, ով է զբաղվում նրանց կարիքներով՝ հստակ չէ։ Ղարաբաղցի պաշտոնյաների հետ հնարավոր չէ կապ հաստատել, միջազգային լրատվամիջոցներն էլ մուտք չունեն Ղարաբաղ։ Արցախի հանրապետության լուծարման հրամանագիրը ստորագրելուց մոտ մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր հրապարակեցին Ստեփանակերտից՝ տեղեկացնելով, որ փողոցներում այլևս ադրբեջանական ոստիկանությունն է հերթապահություն իրականացնում։ Տարածված կադրերում երևում են քաղաքի դատարկված փողոցներն ու Արցախի խորհրդանիշ տատիկ-պապիկի արձանը։

Ազբյուր` Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan