Մեդիափորձագետը զգուշացնում է

Դիտել նաև
«Սա կեղծիք է». Սամվել Մարտիրոսյան
«Անջատում եք զանգը, հետ եք զանգում, ճշտվում». Սամվել Մարտիրոսյան
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով․ Սամվել Մարտիրոսյան
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
Հերթական քցոցին ա․ Իբր իրական բրենդի անունից նվեր են առաջարկում․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին, զգուշացրել հատկապես մեծահասակներին, քանի որ հնարավոր է՝ վախեցնող զանգեր ստանան։
«Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ, 1 ամիս առաջ էդ մասին խոսել էի, բայց այդ ժամանակ դեռ տարածումն այդքան մեծ չէր։ Խոսքը հիստերիկ զանգերի մասին է։ Ռուսերեն են խոսում, զանգում, գոռգռում են՝ իբր թոռնիկն է զանգում, աղջիկը կամ տղան, որ վթարի մեջ ա ընկել, ինքն ա խփել կամ իրեն են խփել։
Կարճ ասած, սցենարները նույնն են, ուզում են, որ շտապ փող փոխանցեն, և իրականում կան մարդիկ, որ լավ չեն հասկանում և գումարը փոխանցում են, բայց այստեղ խնդիրն ավելի շատ նրանում է, որ զանգում են քաղաքային հեռախոսով էն հույսով, որ տան մեծահասակը կվերցնի»,-հայտնեց նա։