Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Գյումրիում կատարված սպանության գործի նախաքննությամբ բացահայտվել են որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության դեպքեր. երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին Գյումրիում 35-ամյա տղամարդու սպանության և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության դեպքերի բոլոր հանգամանքները, միջադեպերին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Գյումրի քաղաքի բնակիչ է՝ 23 տարեկան:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպանությունից ժամեր առաջ՝ 18:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի 34-ամյա բնակիչն ընկերների հետ վիճաբանել է 23-ամյա երիտասարդի և նրա ընկերների հետ, որի ժամանակ որպես զենք օգտագործվող երկաթյա ձողի գործադրմամբ, բռնություն է գործադրվել վերջիններիս նկատմամբ: Պարզվել է նաև, որ նույն անձինք, մահակի և քարերի գործադրմամբ, վնասել են նաև կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ արդյունքում խանգարելով մոտակայքում գտնվող քաղաքացիների, հարակից շենքերի բնակիչների հանգիստը, խաթարելով երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Բռնության ենթարկված 23-ամյա երիտասարդը, չհանդուրժելով իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, վրեժի շարժառիթով, վիճաբանել է մահակով իրեն ծեծի ենթարկած անձանց հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 35-ամյա համաքաղաքացու որովայնի շրջանին, վնասելով որովայնային աորտան, ինչի արդյունքում վերջինս մահացել է:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ նույն օրը, մինչ վերոհիշյալ միջադեպը, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ՝ 34-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների, այդ թվում՝ 35-ամյա տղամարդու մասնակցությամբ:

Մասնավորապես՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին` ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 34-ամյա տղամարդն իր երեք ընկերների և ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ, խմբի կազմում, բարոյականության նորմերն արհամարհելու ներքին բավականության զգացումով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման ձգտումով, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և անցորդների, մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` վերջիններիս ներկայությամբ վիճաբանել է այլ համաքաղաքացիների հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող երկաթյա ձողի գործադրմամբ բռնություն է գործադրել նրանցից մեկի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով վերջինիս գլխին և մարմնի տարբեր հատվածներին:

Բացի այդ, 34-ամյա տղամարդը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և լինելով ոչ սթափ վիճակում, 2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, իր կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրական սյանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով (2 դրվագ), իսկ վերջինիս երկու ընկերներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Խուլիգանության դրվագներով, երեք մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Սպանության դրվագով և ինքնությունը դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

23-ամյա երիտասարդի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով, հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս, ինչպես նաև՝ խուլիգանությանը մասնակից մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan