Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ)
16
Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն ամերիկյան deep state) երրորդությո՞ւն է սիրում Անդրանիկ Թևանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն (տեսանյութ) Երևանյան... ջրերի խրոնիկա ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում Պատերազմ Արցախում
Աղբահանությանն ուղղված միլիարդավոր գումարները փաստացիորեն չեն ծառայում իրենց նպատակին (տեսանյութ) Խոստացի-խաբի, խաբի-խոստացի, խոստացի-խաբի (տեսանյութ) Կոմիտասի անվան պանթեոնն անտերության է մատնված (տեսանյութ) Սա անգործության ու ոչ պրոֆեսիոնալ «աշխատանքի» հետևանք է (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանում էլ խոսել է հայ-վրացական սահմանազատումից և խոստումներ տվել Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Հոգեհանգստյան կարգ կկատարվի սեպտեմբերյան դեպքերի տարելիցին Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն ամերիկյան deep state) երրորդությո՞ւն է սիրում Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Անդրանիկ Թևանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն (տեսանյութ) Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին Միջազգային մրցույթում Հայաստանը տրանսգենդեր է ներկայացնելու ՔՊ-ի կարգախոսը՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր (տեսանյութ) Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Ավինյանը «գազ է տալիս». Երևանի քաղաքապետարանի թանկարժեք «գարաժը» (տեսանյութ) Երևանյան... ջրերի խրոնիկա Թուղթը Փաշինյանին պետք է արտաքին աշխարհի համար. Էդգար Էլբակյան Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը Պատերազմն, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Հայաստանի իշխանությունը 9 ամիս ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար. Տիգրան Աբրահամյան «Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ»

Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը

Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդի քաղաքում, արդեն եղել էր այլ համայնքներում: Այնտեղ, որտեղ պարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՔՊԿ-ն, տեղական ընտրություններում, հետո տեղի է ունեցել ապօրինի իշխանազավթում: Արդյունքում՝ գողացվել է ժողովրդի քվեն ու տեղական իշխանիկ է նշանակվել ՔՊԿ-ականը կամ ՔՊԿ-ի հետ գործարքի գնացածը:
Ալավերդուց առաջ եղել է Գյումրին, Թալինը, Վանաձորը, Ախուրյանը...
Եղավ նաև Երևանը, որտեղ մեծամասնություն չունեցող ՔՊԿ-ն ստվերային գործընթացների արդյունքում կարողացավ «Հանրային ձայնի» միջոցով և Արամ Զավենովնայի քույր կազմակերպության ձայներով ավագանու նիստի քվորում ապահովել ու Տիգրան Ավինյանին նշանակել քաղաքապետ: Եվ դա այն դեպքում, երբ Ավինյանը ստացել էր Երևանում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսից մի փոքր ավելի քվե կամ ընտրությանը մասնակցողների ընդամենը 1/3-ի կարգի վստահությունը: Ինչևէ:
Այսօր հայտնի դարձավ, որ ՔՊԿ-ն Գյումրիում խզել է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը: Դա նշանակում է, որ ՔՊԿ–ն որոշել է մեքենայություններով զբաղվել։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, արժե մի փոքր հետ գնալ և վերհիշել, թե ինչ տեղի ունեցավ, որից հետո կանցնենք բուն թեմային։

Բալասանյանի ճակատը զարդարվեց ՔՊԿ–ով

2021թ․ տեղի ունեցած Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեց 5 ուժ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՕԵԿ–ական, նախկին ԲՀԿ–ական, նախկին ՀՀԿ–ամերձ, մի խոսքով՝ Սամվել Բալասանյանի անվան դաշինքը (սա այն Բալասանյանն է, ով հայտարարում էր, թե իր ճակատին ՕԵԿ է գրած ու ինքը երբեք դուրս չի գա ՕԵԿ–ից ), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ՔՊԿ–ն, «Զարթոնքը», «Ապրելու երկիրը», ՀՀԿ–ն։
Նախընտրական փուլում բացի ՔՊԿ–ից մյուսները դիրքավորվել էին ընդդիմադիր դաշտում։ Գյումրեցիներն իրենց քվեով 1–ին տեղում նշանակեցին «Բալասանյան դաշինքին», հետո ՔՊԿ–ն էր։ Ոչ մի ուժ միայնակ չէր հավաքել ձայների կեսից ավելին։
Տրամաբանական էր, որ «Բալասանյան դաշինքը» պետք է միանար ընդդիմադիր դիրքավորմամբ ընտրություններին մասնակցած ուժերի հետ (վերջիններս համաձայն էին դրան ու պատրաստ էին քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Բալասանյան դաշինքի» թեկնածուին), սակայն Բալասանյան Սամվելը Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ–ի համար էլ տեղ գտավ իր ճակատի վրա՝ կոալիցիա կազմելով վերջինիս հետ։ Գյումրիի քաղաքապետ նշանակվեց «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչը, իսկ տեղակալներ՝ ՔՊԿ–ական ներկայացուցիչները։
Փաստորեն, Գյումրին քվեարկեց Նիկոլի դեմ, սակայն Բալասանյանի քստմնելի վարքագծի արդյունքում Գյումրիում ՔՊԿ–ն դարձավ իշխանություն։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո Գյումրիում, կարելի է գյումրեցիներից հարցնել։ Քաղաքում կառավարման առումով «բարդակ» է։ Շունը տիրոջը չի ճանաչում, իսկ եթե ճանաչում է, ապա միանգամից մի քանի տիրոջ։

Գյումրիում սպասվում են արտահե՞րթ ընտրություններ

ՔՊԿ–ն հայտարարել է, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ կապերը՝ դա հիմնավորելով քաղաքի ստվերային կառավարմամբ։ Ասել են ստվեր, բայց չեն ասել, որ այդ ստվերային կառավարմանն իրենք են մասնակից դարձել։ Ստվերային կառավարիչն էլ եղել է Բալասանյանի տղան՝ Միսակ Բալասանյանը, որն էլ իր հերթին ստվերային գործարքի է գնացել ՔՊԿ–ի հետ։
Այդ ստվերային գործարքը հետևյալ տեսքն ունի․ Միսակին այս տարվա սեպտեմբերին նշանակել են Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Բացի այդ՝ Բալասանյաններին որոշակի երաշխիքներ են տվել սեփականության ու փողերի թեմաներով (պատահական չէ, որ Նիկոլը բոլոր փողատերերի դեմ քրեական գործեր է հարուցել, իսկ Բալասանյանի դեմ՝ ոչ)։
Ու հիմա, երբ ՔՊԿ–ն հայտարարում է փոխքաղաքապետերի հրաժարականների ու «Բալասանյան դաշինքի» հետ կապերը խզելու մասին, նշանակում է, որ գործարքը եզրափակիչ փուլ է մտնում։ Ըստ ամենայնի՝ ՔՊԿ–ն ուզում է Գյումրիում նոր ընտրություններ անցկացնել ու կրկին դիմել է Բալասանյանի օգնությանը։ Այս անգամ «Բալասանյան դաշինքին» վերապահված է, իբր, բոլորից նեղացածի ու սպասվող ընտրություններում կրկին ձայն փախցնողի դերը։
Եթե ՔՊԿ–ն դուրս է գալիս կոալիցիայից, նշանակում է, որ Գյումրիում պետք է նոր քաղաքապետ նշանակվի։ Եթե «Բալասանյան դաշինքը» միանա մյուս ուժերին, ապա կարող է պահպանել քաղաքապետի աթոռը։ Իսկ եթե չմիանա, ապա դա կհաստատի այն թեզը, համաձայն որի՝ գործարք է տեղի ունեցել ու «Բալասանյան դաշինքը» լուռ համաձայնություն է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։ Իսկ դա էլ իր հերթին կնշանակի, որ Բալասանյանն օգնում է Նիկոլին, որպեսզի նա Գյումրիում նոր ընտրություններին ընդառաջ քաղաքապետ ունենա։ Այսինքն՝ Գյումրիում նիկոլենք վարվում են այնպես, ինչպես Տիգրան Ավինյանի միջոցով փոխքաղաքապետարանի վերածեցին Երևանը մինչև ընտրությունները (թեև դա էլ չօգնեց նրանց՝ ընտրություններում քվեների հսկիչ փաթեթ վերցնել)։

Գյումրեցու թասիբը

Նիկոլն ակնհայտորեն ուզում է ժողովրդից ու մասնավորապես՝ գյումրեցիներից խլել իրենց ձայնի իրավունքը ու Գյումրիում հերթական դրածոն ունենալ։ Որպես գործիք օգտագործվում է Սամվել Բալասանյանը և յուր որդի Միսակը։
Գյումրեցիների խնդիրը պետք է լինի դա թույլ չտալն ու Գյումրիից նիկոլենց դուրս շպրտելը։
Գյումրիից քայլելով եկողին պետք է նույն Գյումրիից թարս քայլեցնելով վռնդել։

Կորյուն Մանուկյան
Աղբյուրը` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan