Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Փաշինյանը հայտարարե է, որ «Գյումրին պետք է կառուցենք նորովի». գյումրեցիները պետք է զգույշ լինեն. Տեսանյութ

ԽՍՀՄ-ի տարիներին շրջանառվում էր մի անեկդոտ. «Евреи подались клином на Запад - будет беда»: Սա նշանակում էր, եթե հրեաները պատրաստվում էին արագ լքել ԽՍՀՄ-ը, դա նշանակում էր, որ Խորհրդային Միությունը կանգնած էր մռայլ ապագայի առջև:

3 տարի շարունակ Փաշինյանի ցանկացած հայտարարություն հակառակ արդյունքն էր ունենում: Իր ամենահայտնի հայտարարությունը նա արել է Ստեփանակերտում 2019 թվականի օգոստոսի 5-ին, երբ նա հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Այսօր Ստեփանակերտի այն բնակիչները, ովքեր Փաշինյանից լսել են այս հայտարարությունը, միանշանակ կհիշեն նրա այս խոսքերը: Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Գյումրին պետք է կառուցենք նորովի», նշենք, որ այս հայտարարությունը պետք է մեծ անհանգստություն առաջացնի գյումրեցիների շրջանում: Քանի որ Փաշինյանի խոսքերը միշտ թարս են պտտվում:

Նա խոստացավ «Նոր Հայաստան», և արդյունքում մենք ստացանք «հնագույն Հայաստանի» վատագույն տարբերակը:

Նա խոստացավ, որ ժողովրդավարական Հայաստանում մարդը կլինի բարձրագույն արժեքը, ի տարբերություն ավտորիտար Ադրբեջանի, բայց պատերազմը ցույց տվեց, որ ավտորիտար Ադրբեջանի համար իր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, մինչդեռ «ժողովրդավարական Հայաստանի» զինվորը դարձավ «Bayraktar» -ների զոհ:

Փաշինյանի թիմի անդամները հայտարարեցին, որ «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է», որի դեմ Թուրքիան և Ադրբեջանը չեն համարձակվի հարձակվել, իսկ պատերազմը ցույց տվեց, որ իրենց «բաստիոնը» մենակ մնաց Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, և ոչ ոք չդատապարտեց այս պատերազմը:

Փաշինյանը հոխորտում էր, որ նախկինները, իբր, Հայաստանը դարձնում էին Ռուսաստանի ֆորպոստ, մինչդեռ իրենք իրենց քաղաքականությամբ երկիրը դարձնում էին ռուսական պրոտեկտորատ:

Փաշինյանները, իբր, մերժեց անցյալի «ռազմատենչությունը» և հայ ժողովրդին խոստացավ խաղաղություն, մինչդեռ իրենք ժողովրդին նետեցին «պատերազմի բերան» և զոհաբերեցին հազարավոր զինվորների:

Եվ այսքանից հետո Փաշինյանը հերթական անգամ իր ոճով հայտարարում է, որ «Գյումրին պետք է կառուցենք նորովի»: Այն Գյումրին, որտեղ նա մատը մատին չի խփել, իսկ դեպի Գյումրի տանող ճանապարհի փոսերը լցվել էին քաղաք իր այցելելուց ընդամենը մի քանի օր առաջ: Այս ամենից զատ, Փաշինյանը վերածվել է «վտանգավոր անհաջողակի», և նրա յուրաքանչյուր խոսքն ու միտքը իր դեմ են դուրս գալիս:

Այս տեսանկյունից մենք կարող ենք ուրախացնել Սյունիքի մեր եղբայրներին, որոնք թույլ չտվեցին Փաշինյանը ոտք դնի Սյունիք, և թույլ չտվեցին, որ նա այնտեղ հայտարարի, որ «Սյունիքը Հայաստան է և վերջ»: Նա չհասցրեց ասել, որ «Սյունիքը պետք է կառուցենք նորովի», ինչը նշանակում է, որ Սյունիքը կփրկվի: Սա նշանակում է, որ հպարտ սունիացին թույլ չի տալիս քանդել և ճզմել Հայաստանի ողնաշարը:

Այսպիսով, Գյումրիի բնակիչները պետք է մտահոգվեն, քանի որ Փաշինյանի չարագուշակ մտքերը շատ արագ իրականացվում են: Եվ այս իմաստով, գյումրեցիները կարող են դիմել արցախցիներին՝ այս հարցի շուրջ կարծիքներ ստանալու համար:

Նրանք այդ ամենը զգացել են իրենց մաշկի վրա:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan