«Հիմա՞ր է Նիկոլը, թե՞ դավաճան» բանավեճն այլևս կարելի է ավարտված համարել Դավաճան վիժվածքի այսօրվա երթը ցույց տվեց նրա իրական աջակիցների չափը և դեմքը, ընդամենը 1500 մարդ, սա է Նիկոլը, մնացածը լիրիկա է ․ Միքայել Մինասյան Փաշինյանին իշխանության են բերել մեր աշխարհաքաղաքայան թշնամիները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու թուրքական հատուկ ծառայությունները. Բաղդասարով. Տեսանյութ
26
Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վիտալի Բալասանյանը. Ա. Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են» Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր. Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլ»-ին ՀՐԱՏԱՊ. Այս պահին ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին. Հայաստանի կառավարության կայք կեղծի՞ք է տարածում Փաշինյանը զանգահարել է Պուտինին ՈՒՂԻՂ. Մնալու ենք այստեղ․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան «Իսկանդերներ» Արցախում պատերազմի ժամանակ չեն կիրառվել. ՌԴ ՊՆ. Տեսանյութ Դատախազությունը հերքում է վարչապետի հրահանգով բանակի գեներալներին ձերբակալելու սանկցիա պատրաստելու լուրերը ՊՆ-ն արձագանքել է Փաշինյանին Պատերազմ Արցխում
ԱՄՆ Պետարտուղարությունը չի եկել այն եզրակացության, որ Հայաստանում եղել է հեղաշրջման փորձ. հայտարարություն «Հիմա՞ր է Նիկոլը, թե՞ դավաճան» բանավեճն այլևս կարելի է ավարտված համարել Իրենցքայլականները պետք է հասկանան, որ եթե արյուն փորձեն թափել, վենդետա է լինելու Անդրանիկ Միհրանյանը դիմում է Օնիկ Գասպարյանին. շտապ ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին. Տեսանյութ Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին «Ձերբակալել ՀՀ գլխավոր դավաճանին». Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վիտալի Բալասանյանը. Ա. Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են» Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին. ՆԱՏՕ Թուրքին աջակցություն հայտնել են միայն Թուրքիան և սորոսականները Այդպես էլ չհասկացան, թե 2018-ի ապրիլին թավիշն ում շնորհքն էր (հուշում. հաստատ նիկոլենցը չէր) Արցախի երիտասարդները իրենց աջակցությունն են հայտնել հայոց բանակին. Լուսանկար Անդառնալիորեն կործանված է նա, ով ստով իշխանության եկածին դեռ հավատում և նրան ընկալում է որպես «փրկիչ...» Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին լուրջ վերաբերվեք. պատմությունը կրկնվում է Գլենդելում ՀՀ հյուպատոսությա մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Սիրիայում «Իսկանդեր» համալիրի կիրառման կադրերը ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին Բանակ-ժողովուրդ նժարը ժամ առ ժամ ծանրանում է. իզգոյը մնում է մենակ ԵԿՄ Քաջարանի խորհուրդը ողջ անձնակազմով կանգնած են Հայոց բանակի կողքին Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր. Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլ»-ին Արդյոք Թուրքիային ձեռնտո՞ւ է ուժեղ Հայաստանը. Պատասխանը միանշանակ է՝ ոչ Եթե իշխանությունն արդեն պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ապա էլ ինչ իշխանություն. Աժելա Էլիբեգովա. Տեսանյութ ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակով ՀՐԱՏԱՊ. Այս պահին ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են Կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին. Քաջարանի համայնքապետ Վարանգաթաղն ազատագրելիս զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին Ովքե՛ր են Հայաստանում հարցեր լուծում. Գագիկ Համբարյան «Դավաճանը պետք է հեռանա». Սյունիքի սահմանները պահող աշխարհազորայինները միացել են բանակի պահանջին. Տեսանյութ ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին. Հայաստանի կառավարության կայք կեղծի՞ք է տարածում Փաշինյանի անունն իմ մոտ մի տվեք, ես նման մարդ չեմ ճանաչում․ Լևոն Երանոսյան Փաշինյանը զանգահարել է Պուտինին Էրդողանի մամուլի խոսնակը դատապարտել է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունը Լավրովը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը ՈՒՂԻՂ. Մնալու ենք այստեղ․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան «Կա երկու ելք` կամ փոխել ողջ ավագ սպայակազմը, կամ անցնցում հեռանալ». Վիգեն Սարգսյան Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Նախագահի աշխատակազմի հայտարարությունը Թշնամուն պետք է կոտրված ու հուսալքված Հայաստան, առանց ազգային իղձերի ու հույսի Հայաստան և, ի վերջո, առանց բանակ Հայաստան Պետությանը 7 մլրդ դրամի վնաս պատճառելու մեջ մեղադրվող Սպայկայի տնօրենը մասնակցել է Նիկոլ Փաշինյանին սատարող երթին. Տեսանյութ «Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին կոչ եմ անում դրսևորել միասնականություն». գեներալ-մայոր Սամվել Կարապետյան Սահմանադրությամբ ՀՀ նախագահը կարող է եռօրյա ժամկետում առաջարկությունը կամ միջնորդությունը վերադարձնել դիմողին «Իսկանդերներ» Արցախում պատերազմի ժամանակ չեն կիրառվել. ՌԴ ՊՆ. Տեսանյութ Հրաժարական տվեք եւ անցնցում հեռացեք, քանզի դա է ստեղծված ծանր իրավիճակի միակ լուծումը. ՀԿԿ-ի հայտարարությունը «Իսկանդերի» 10 % էֆեկտիվության մասին տվյալը Նիկոլ Փաշինյանին կարող էր տալ միայն Ադրբեջանը․ Մովսես Հակոբյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ Դավաճան վիժվածքի այսօրվա երթը ցույց տվեց նրա իրական աջակիցների չափը և դեմքը, ընդամենը 1500 մարդ, սա է Նիկոլը, մնացածը լիրիկա է ․ Միքայել Մինասյան Մենք մեր հարկերից աշխատավարձ ենք տալիս, իրենք իրենց պարտականությունները կատարելու փոխարեն միտինգ են անում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Հրայր Թովմասյանը ՍԴ-ի պատուհանից ողջունում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին. Տեսանյութ «Քո հետեւից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն. Տեսանյութ Փաշինյանին իշխանության են բերել մեր աշխարհաքաղաքայան թշնամիները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու թուրքական հատուկ ծառայությունները. Բաղդասարով. Տեսանյութ

«Ձեռագիրն Արարատինն է. կասկած չունեմ, որ նա ԱԱԾ գործակալ է». Մարինե Մանուչարյան.Տեսանյութ

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանի հետ

 – Տիկին Մանուչարյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասել էիք, որ Նիկոլ Փաշինյանն իր աթոռը չի թողնի, ատամներով կպահի մինչև վերջ. «Արյուն կթափի, եղբայրասպան պատերազմի կհասցնի, բայց այդ աթոռից չի հրաժարվի»: Այդ զրույցից անցել է մոտ երկու ամիս, ընդդիմության պայքարը չի տվել հայտարարված արդյունքը, և Հայաստանը շարունակում է ղեկավարել, Հայաստանի անունից հայտարարություններ ստորագրել Նիկոլ Փաշինյանը: Դուք այս իրավիճակում ի՞նչ լուծում եք տեսնում:

– Փաստորեն, այդքան էլ վատ չեմ ճանաչում Փաշինյանին, որովհետև դատելով նրա՝ Եռաբլուր անփառունակ մտնելու շքերթից և Սյունիքում հերթական պրովոկացիա անելու փորձից, կարելի է ասել, որ նա ձգտում էր արյուն թափելու պրոցեսին, և առհասարակ, ևս մեկ անգամ ապացուցեց իր հոգեկան անկայունության և իրականությունն ընկալելու խնդիր ունենալու փաստը: Ինչ վերաբերում է լուծմանը, ցավոք, ես չունեմ մեկ լուծում, որ ասեմ՝ տեսեք, ժողովուրդ, այսպիսի ֆորմուլա գոյություն ունի, որը կփրկի բոլորիս: Սա երևի մեր նորագույն պատմության ամենա մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջանն է, որը մի քիչ եթե դրական նայենք՝ դասեր քաղելու, սովորելու և ռեֆլեքսիա անելու ժամանակաշրջան է, հետևաբար, սրա լուծումն ուղղակի այդ ռեֆլեքսիայի ժամանակն անցնելն է, բայց նաև գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին:

 

Լուծման գնալու համար իշխանության և նրա քայլերի մասին խոսելն անիմաստ է, որովհետև չգիտեմ՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ համոզվենք՝ այս իշխանություններն իրականությունից կտրված, իրենք իրենց համար դրել են օրակարգ, և իրենց թվում է, որ այդ օրակարգով իրենք առաջ են շարժվում, ու բոլորը դրան նորմալ են վերաբերվում: Իրականության մեջ այդպես չէ, և լուծման բանալիներն էլ նրանցից դուրս դաշտում երկխոսություններ ձևավորելու, նրանցից անկախ որևէ բան անելու մեջ է: Ամեն դեպքում, այսօրվա դրությամբ այն, ինչ կատարվում է, ապացուցում է, որ որևէ արդյունք չի տալիս, փաստացի, մեզ մոտ դարձյալ եղավ ընդդեմ, ոչ թե՝ հանուն, և այդ ընդդեմն այդ ալիքը չբարձրացրեց: Մենք եկանք և բախվեցինք այն դառը իրականության հետ, որ մեր հասարակությունը ծառս չէր էլ լինելու Արցախը տալու, զիջումների գնալու, թուրքերի հետ հարևանություն, բարեկամություն անելու հարցում: Սա երևի այն միֆն էր, որին բոլորս գերի էինք 30 տարի, այլ հարց է, որ այս հասարակությունն իր խնդիրները կտեսնի շուտով, երբ սկսեն տնտեսական լրջագույն խնդիրներ առաջանալ: Այս առումով, միգուցե սա այն պահն է, որ հասարակությունը կզարթնի և կգիտակցի այն իրավիճակը, որում գտնվում ենք մենք բոլորս:

– Օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը խոսեց Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի մասին՝ ասելով, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է՝ Հայաստանի և Թուրքիայի, ներկայացրեց փաստաթուղթ՝ Միրզոյանի՝ ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ այս օրերին ինչո՞ւ ԱԺ-ում որևէ մեկն այս հարցը չբարձրացրեց, և առհասարակ, ի՞նչ քաղաքական և իրավական գործընթաց պետք է հետևեր այս ամենին:

– Այստեղ հարցն ավելի շուտ ոչ թե իրավական պրոցես պետք է լիներ, այլ պետք է լիներ հասարակական պրոցես, և առաջին հերթին՝ ԱԺ-ում այն մարդկանց կողմից, ովքեր տարիներ շարունակ իմ ներկայությամբ, ինձ ճանաչելով, մի սենյակում լինելով՝ անդադար բողոքել և փնտրել են ԿԳԲ-ի այն ագենտներին, ովքեր քաղաքացիական ճնշումների և բռնաճնշումների են գնում իրենց հանդեպ, և այլն, և այլն, այդ թվում՝ նաև իրենց շարքերում էին փնտրում այդ մարդուն: Հիմա, փաստորեն, գտել են մեկին, բայց ոչ մի բան չեն անում: Ավելին, զավեշտալի էր նայել, որ որոշ մարդիկ ԱԺ-ում նույնիսկ արդարացնում են, ասում են՝ հա, ի՞նչ է եղել, մեր ԱԱԾ-ն է, նրանց է ծառայում. Դա ուղղակի աբսուրդի ժանրից է: Ես նաև անհամբեր սպասում էի մի քանի այլ գործիչների անձնական խնդիրներով առնչվող հարցերի գնահատականին, որովհետև իրենք ունեին կասկածներ, որ իրենց քաղաքական հետապնդումներն Արարատ Միրզոյանի հետ են կապված եղել, բայց այդ մարդիկ լռեցին: Զավեշտալի է նայել այս ամենին: Ու այս մարդիկ խոսում են սկզբունքների, արժեքների, իրենց սկզբունքայնության մասին, բայց փաստացի խաղի մեջ են, այդ խաղն ընդունել են, այդ խաղը նույն կեղտոտությամբ խաղում են, նույնիսկ՝ շատ ավելի կեղտոտ, քան ես կարող էի պատկերացնել:

– Այսինքն՝ Դուք նրանց շատ լավ եք ճանաչում, և որպես նախկին կուսակից՝ հավատում եք, որ Արարատ Միրզոյանը կարող է ԱԱԾ գործակալ լինել:

– Ես հավատալ-չհավատալու խնդիր չունեմ. Ձեռագիրն Արարատինն է, թուղթը փաստացի գրված է, ստորագրված է ԱԱԾ հավաքագրողի կողմից:

– Իսկ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալ լինելու առումո՞վ…

– Այդ հարցով միգուցե պետք է հենց հարցաքննությունները լինեին, բայց ինչ վերաբերում է մեր ԱԱԾ գործակալ լինելու մասով՝ ես կասկած չունեմ այս պահին այլևս:

– Գործող իշխանությունները կկարողանա՞ն հայկական կողմի գերիների վերադարձնել, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը Մոսկվա մեկնելուց առաջ ասում էր՝ դա մեզ համար անկյունաքարային հարց է, բայց անձամբ խոստովանեց, որ չի կարողացել հասնել այդ հարցի լուծմանը, հիմա էլ ասում է՝ ընդդիմությունն է մեղավոր…

– Հետո էլ կասի՝ բա Սերժի ժամանակ ինչի՞ գերի չէիք ընկնում. Նորմալ է: Նիկոլ Փաշինյանն այս պահին սովորական թակարդն ընկած մկան նման թպրտում է, որովհետև ուրիշ ձև ինքը չի կարող իրավիճակը հստակեցնել, իրենից անկախ է այդ ամենը՝ նա ոչ ուժ ունի, ոչ ազդեցություն, ոչինչ: Հասկանո՞ւմ եք՝ 90-ականներին հայր Ալիևը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ուղիղ հեռախոսակապ ուներ, նույնիսկ՝ պատերազմի ժամանակ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ զանգել-խնդրել են ինչ-որ տեղ կրակը դադարեցնել: Այս մասին շատերը գիտեն: Բայց այսօրվա դրությամբ այս մարդը վերջին 2.5 տարվա մեջ այնպես է պահել իրեն, այնպիսի տեքստերով է խոսել, որ ես չեմ զարմանում նույնիսկ՝ Ալիևն անձնական վրեժխնդրության է սա վերածել: Դա ամենամեծ չարիքն է, երբ քաղաքականության մեջ քաղաքական գործիչներն անցնում են անձնական վրեժխնդրության մակարդակի: Ես վստահ եմ, որ, եթե իշխանություն փոխվեր, և Հայաստանի կողմից լիներ մեկ այլ գործընկեր Ադրբեջանի համար, որի հետ նույնիսկ դիալոգ կարելի էր վարել, մենք այսպիսի խնդիր մեր գերիների հետ չէինք ունենա:

 Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan