Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Էշի եւ էշերի սահմանադրական իրավունքները․ իշխանությունը ո՛չ իջեւանցուն հասկացավ, ո՛չ էշին․ Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հոդված է գրել, որում անդրադառնում է երեկվա միջադեպի, երբ քաղաքացին էշի հետ բողոքի ակցիա էր անում Ազգային ժողովի դիմաց։

Նա, մասնավորապես, գրել է.

«Իջեւանցին էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին տանելու։ Իշխանությունը, սակայն, ո՛չ իջեւանցուն հասկացավ, ոչ՝ էշին։Քաղաքացուն բերման ենթարկեցին, իսկ էշը մնաց մենակ՝ Բաղրամյան պողոտայում։ Կարող ենք արձանագրել, որ տիրոջից բացի՝ խախտվեցին նաեւ էշի իրավունքները։

Էշի նկատմամբ խախտվեց սահմանադրությամբ ամրագրված՝ հավասարության եւ խտրականության արգելքի նորմը։ ԱԺ-ը դարպասներից այն կողմ գտնվողներից շատերի հետ նա ունի հավասար իրավունքներ, եւ նրան դարպասներից այս կողմ թողնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խտրական մոտեցում։

Ոտնահարվեց էշի արժանապատվության իրավունքը։ ԱԺ դարպասներից այն կողմ գտնվողներից շատերը վերջին վեց ամսվա ընթացքում իրենց պահել են նվազ արժանապատիվ, քան էշն էր։ Նա, ի տարբերություն շատերի, արժանապատվորեն եւ բարեխղճորեն է կատարում իր վրա դրվածպարտականությունները։

Խախտվեց էշի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ինչպես օրինական հիմքերով գտվող յուրաքանչյուր ոք, այնպես էլ էշն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, ինչը, սակայն, ապօրինաբար սահմանափակվեց ոստիկանների կողմից։

Խախտվեց էշի՝ ազատ գործելու իրավունքը։ Նա ազատ

Էր՝ անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները։ Իսկ էշի կողմից, ըստ էության, որեւէ իրավունք չի խախտվել։

Սահմանափակվեց էշի՝ կարծիքի արտահայտման իրավունքը։ Այս իրավունքը ներառում է նրա՝ կարծիք ունենալու եւ տարածելու ազատությունը։ Նիկոլին տանելու անհրաժեշտության շուրջ նրա կարծիքինդժվար թե շատերը դեմ լինեին։

Խախտվել է նրա՝ հավաքների ազատության իրավունքը։ Նա իրավունք ունի խաղաղ, առանց զենքի, ազատորեն մասնակցելու հավաքների,բողոքի ակցիաների։

Իրականում Էշը շատ ավելի բնական էր նայվում Բաղրամյան պողոտայում, քան այդ շենքում գտնվողներից շատերը։ Էշը զրահաբաճկոնով չէր, շրջապատված չէր հազարավոր ոստիկաններով ու դիպուկահարներով, սուտ չէր խոսում, ամեն րոպե չէր հակասում ինքն իրեն։

Էշի աչքերում անթաքույց կարդացվում էր հարցը՝ վստա՞հ եք, թե ով է էշը՝ առաջին անգամ քաղաք եկած խեղճ ավանա՞կը, թե՞ նույն պահին հանգիստ խղճի մասին հայտարարություն անողը, ավանա՞կը, թե՞ տներից զրահաբաճկոններ վերցնելու ու պատերազմ գնալու կոչի հեղինակը, ավանա՞կը, թե՞ «Թուրքիան այս պատերազմին չի միջամտի» գաղափարի հեղինակը, ավանա՞կը, թե՞ Շուշին թուրքական քաղաք համարողը, ավանա՞կը, թե՞ տնական արաղով բուժողը, ավանա՞կը, թե՞...

Չի բացառվում, որ իրական էշը մենք ենք, որ այս ամենը հանդուրժում ենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan