Թրամփի վարչակազմը կստուգի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման որոշումը
Դիտել նաև
«Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է ստուգել Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի չեղարկման մասին որոշումը: Այս մասին հաղորդեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
2015 թվականի հուլիսին Թեհրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» պայմանավորվեցին իրանական ատոմի խնդրի կարգավորման շուրջ: Այն ժամանակ կողմերը գործողությունների պլան ընդունեցին, որի իրականացումը Իրանի վրայից հանում է ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի ԱԽ-ի և Եվրամիության պատժամիջոցները: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թիլերսոնի խոսքերով, համաձայնագիրը ստուգելու են տարբեր գերատեսչություններ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարության ներքո: Նրանք պետք է գնահատեն, արդյոք համապատասխանում է Բարաք Օբամայի վարչակազմի որոշումն ԱՄՆ շահերին:
Zham.am