«Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի
Դիտել նաև
Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել
Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի
Երկրաշարժ՝ Իրանում
Իրանում չեղարկվել են բոլոր ավիաչվերթները
Իսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մենք մտադիր չենք շարունակել․ Իրանի ԱԳՆ
Իրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է Mehr-ը։ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, հավելել է նա: «Հարավային Կովկասում ռազմականացման ուժեղացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակը և կվնասի խաղաղ գործընթացներին։ Իրանը նման բան չի ընդունի: Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում մեխանիզմներ ձևավորել, որոնք կնպաստեն իրավիճակի բարդացմանը»,- ասել է նա։