Կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը

Դիտել նաև
Խուճապի մի՛ մատնվեք․ ռազմամթերքի վնասազերծման ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. 6-ը Ասկերանի Նորագյուղից են, 2-ը՝ Ստեփանակերտից
Ովքե՞ր են գիշերը Ստեփանակերտում կրակոցներ արձակել. պարզաբանում է ԱՀ նախագահի խոսնակը
Ստեփանակերտի մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել
Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախատեսված Ամանորի միջոցառման հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Նիստի սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային խմբի գործունեությունը:
Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն ու խնդիրները: Քննարկման հիմնական թեման ՀՀ-ում Արցախից տեղահանվածների, ինչպես նաև արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հետ կապված հարցերն էին: