Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

«Կարճ ասած»․ Ալիևն իզուր է լոպազանում, Նիկոլը իրենից շուտ է Արցախում կախել Ադրբեջանի դրոշը

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանը վերջին թողարկման ընթացքում անդրադառնում է Ալիևի կողմից Ստեփանակերտում «դրոշ կախելուն» ցուցադրությանը, մասնավորապես նշում. «Երեք տարի առաջ այս օրը կառավարությունը տեսանյութ հրապարակեց․ Փաշինյան Նիկոլն այցելել էր զորամաս, ելույթ էր ունենում, իր կոչով առաջնագիծ մեկնող կամավորականների առաջ։ Հիշեք օրը՝ հոկտեմբերի 16․ դա այն ժամանակ էր, երբ արդեն 1 փորձ արվել էր պատերազմը կանգնեցնելու ինչ-որ պայմանով, բայց, ըստ երևույթին, Նիկոլը մերժել էր  առաջարկը, չնայած, որ Արցախից ամեն օր կիլոմետրերով նահանջ էր տեղի ունենում․ դա այն ժամանակ էր, երբ ԳՇ պետն ասել էր, որ պետք է դադարեցնել քաղաքական ճանապարհով, ռազմականով չի ստացվելու դիմակայել։ Դրանից երեք օր անց ևս մեկ անգամ Փաշինյանը մերժում է պատերազմը կանգնեցնելու, ևս մեկ առաջարկ։ Նիկոլի՝ 2020 թվականի այս օրը ունեցած ելույթը շատ լավ եմ հիշում, որովհետև շատ խրոխտ տոնով մեր տղերքին քաջալերում էր՝ իմանալով, որ ուղարկում է մահվան, հանուն ոչինչի։
Նիկոլն ինքը հավաքում էր կուսակցություններին՝ փակ քննարկման ու ասում, որ պարտվում ենք, բայց դրանից առաջ, հետո իր ուղիղ եթերներով ոգևորում էր կամավորներին ու ուղարկում կոտորվելու։ Խաբում էր, իրականությունը սխալ էր ներկայացնում, ստում էր, կյանք էր գողանում։ Ստերից մեկը, օրինակ, այն էր, թե՝ 2016 թվականի առավոտյան զարթնեց, տեսավ օրորոցում քնած երեխային, որոշեց գնալ ու զոհվել հանուն հայրենիքի։ Նա չի ասում, թե 2016 թվականի 366 առավոտներից որ մեկը նկատի ունի։ Իրականում գիտենք, որ նա ապրիլյան պատերազմին գնաց այն ավարտվելուց ամիս ու կես հետո, երբ 82 զոհ ունեցել էինք նաև Նիկոլի երեխաների անվտանգությունն ապահովելու ընթացքում։ Նիկոլը իհարկե չզոհվեց, շարունակեց ապրել, բայց անգամ նրա ապրելը հանուն հայրենիքի չէր, էլ ուր մնաց՝ զոհվելը լիներ, պատերազմի դադարից մեկու կես ամիս անց։ Ժողովուրդս էմոցիաների տակ էր, հավատով լցված, որ իրոք հաղթում ենք, Նիկոլին էլ հավատում էր, Արայիկին ու Արծրունին հերոսացնում, հիշեք այդ օրերը։
Մյուս սուտն այն էր, երբ կամավորներին ասում էր՝ դուք գնում եք Արցախում կռվելու հանուն հայրենիքի․ Նա Արցախը հայրենիք չէր համարում, պատերազմից հետո ինքն ու իր ՔՊ-ականները քա՞նի անգամ են հայտարարել, որ մերը չէր։ Նիկոլը ասում էր կամավորներին՝ Արցախի Հանրապետություն պատերազմի գնալով՝ դուք գնում եք ձեր ննջարանի մուտքը պաշտպանելու։ Իրականում ճիշտ էր ասում, վիճելու բան ես որ չունեմ, բայց չգիտես ինչու, հիմա իրենք են, Նիկոլի գլխավորությամբ, մեզ հակառակում համոզում։ Իսկ, ի՞նչ եք կարծում, էդ կամավորներից քա՞նիսը հետ եկան Նիկոլի պլանավորած պարտությունից։
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ահավոր անդուր տեսարան էր, մեր ինքնասիրությունը վիրավորող տեսարան էր։ Ընդհանրապես, 3 տարի շարունակ այսպիսի լիքը քայլեր են կատարվել, որի մեջ չենք կարողանում տեղավորվել, ինքներս մեզ հետ կռիվ ենք տալիս։ Ազգային ամոթ էր տեսնելը, թե ինչպես է Ալիևը Ադրբեջանի դրոշ բարձրացնում Ստեփանակերտի նախագահականի դիմաց։ Ասում էր, որ այդ օրվան 30 տարի սպասել են, 30 տարի խեղճացած են եղել։ Այդպես էլ կմնային, եթե․․․ Հիմա անդրադառնամ այդ «եթե»-ին։
Այո, ադրբեջանական դրոշը երեկ բարձրացվեց Ստեփանակերտում։ Բայց արդյո՞ք դա առաջին անգամ էր։ 2018 թվականից հետո քա՞նի անգամ է Արցախի Հանրապետությունում կախվել Ադրբեջանի դրոշը՝ թե՛ ուղիղ իմաստով, թե՛ փոխաբերական։ Քա՞նի քայլ է կատարվել Հայաստանի ու Արցախի իշխանության կողմից, որ այդ դրոշը չկախվի։ Իսկ հակառա՞կը։ Մանրակրկիտ մշակված, հետևողական քայլերով բերին մեր գլխին էս աղետը, իսկ Ալիևի համար՝ հաղթանակ։ Իմ կարծիքով, Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը տնկվեց 2018 թվականի հուլիսի 27-ին, երբ կալանավորվեց 1994 թվականին Ստեփանակերտի նախագահականի վրա Արցախի գերբը դնող Ռոբերտ Քոչարյանը։ Դա առաջին անգամ էր, շատ շատերի համար արդեն պարզ էր։ Ես ինքս մի քանի վերլուծական և այլ նյութ եմ ունեցել, հենց այդ ժամանակվա․ ասում էի, որ սա, այսինքն՝ Քոչարյանի կալանավորումը մի բան է նշանակում․ սրանք Արցախ են հանձնում...»
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan