Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչական բնույթի հանցագործությունների աճի մասին
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Ռիչարդ Մուրը և Ուկրաինայում, և Հայաստանում կատարվողի ճարտարապետն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական բնույթի հանցագործություններն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ավելի քան մեկ երրորդով, իսկ ծայրահեղական ուղղվածությանը՝ ավելի քան 43 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված զեկույցում։
«2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ահաբեկչական բնույթի 1851 հանցագործություն (33,9 տոկոսի աճ) և ծայրահեղական ուղղվածության 651 հանցագործություն (43,4 տոկոս աճ)»,-նշված է զեկույցում:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ահաբեկչական բնույթի 1382 հանցագործություն և ծայրահեղական ուղղվածության 454 հանցագործություն: