Հայաստանում արձանագրված ալկոհոլային թունավորումից մահվան դեպքերի թիվը հասել է 20-ի. ԱՆ
Դիտել նաև
Ինչո՞ւ են ՍԱՏՄ-ն, ՀՎԿԱԿ-ն ու ԱՆ-ն թաքցրել հասարակությունից Juli's ռեստորանում թունավորման դեպքերն ու չեն կանխել հետագա թունավորումները
Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Սննդային թունավորման դեպք մանկապարտեզում. 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Թունավորվածների մոտ հայտնաբերվել են «Սալմոնելա էնտերիտիդիս» և «Ոսկեգույն ստաֆիլակոկ» հարուցիչներ
Երևանում օտարերկրացիները սննդային թունավորման հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: