Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Ինչո՞ւ են ՍԱՏՄ-ն, ՀՎԿԱԿ-ն ու ԱՆ-ն թաքցրել հասարակությունից Juli's ռեստորանում թունավորման դեպքերն ու չեն կանխել հետագա թունավորումները

Panorama.am-ը գրում է. «Անուշ Բիչախչյանն այսօր առաջին անգամ կարողացել է ննջասենյակից հյուրասենյակ հասնել, գրկել վեց ամսական երեխային, որին Juli's ռեստորանում թունավորվելուց հետո այլևս չի կարող կրծքով կերակրել։ Վերջին 7 օրերը մղձավանջային էին Անուշի համար, չէր հավատում, որ կարող է հաղթահարել ցավերն ու տանջանքները։ Ամեն ինչ սկսվեց փետրվարի 7-ին, երբ կինն ընկերների հետ ընթրել է Պուշկինի փողոցում գործող Juli's ռեստորանում։

«Երեքով էինք, երեքս էլ վատացել ենք։ Կերել ենք սաղմոնով բենեդիկտ։ Մեր ընկերներից մեկը կիսատ էր կերել, take away էր վերցրել, տուն էր տարել, մայրն էր կերել, մայրն էլ էր վատացել։ Գիշերը սարսափելի վատ վիճակում՝ փսխում, ցնցումներ, բարձր ջերմություն... շտապ օգնության մեքենայով ինձ տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց, ապա Ինֆեկցիոն կենտրոն։ Կաթիլային են միացնում, մի քիչ հետ եմ գալիս։ Բայց հրաժարավեցի այնտեղ մնալուց հիվանդանոցային վատ պայմանների հետևանքով։ Շատ ծանր էր վիճակս, 39-40 աստիճան ջերմություն, փսխում, ջրազրկում, բացի ջրից ոչինչ չէի կարողանում ուտել։ Բալիկս կրծքից կտրվեց, նախ ի վիճակի չէի, հետո էլ ոչինչ չէի ուտում։ Ինձ թվում էր՝ դժոխքը չէր ավարտվելու»,-Panorama.am-ին պատմեց Անուշ Բիչախչյանը։

Անուշի տուժած ընկերուհու ամուսինն է զանգահարել սրճարան։ Պատասխանել են՝ ստուգումներ են անում, երբ վերջացնեն, պատրաստվում են մատակարարի հետ փոխհատուցել տուժածներին։

«Դեռ կսպասենք, չնայած ոչ մի գումար չի կարող փոխհատուցել մեր տանջանքները, այն որ երեխաս էլ մայրական կաթ չի ուտելու, բայց գոնե դեղերի ծախսը կծածկի։ Բայց որ պիտի պատասխան տան, դա միանշանակ է»,-ասաց տուժածը։

ՀՎԿԱԿ-ի՝ Panorama.am-ի տրամադրած տվյալների համաձայն, նույն ռեստորանում  սնվելու հետևանքով աղիքային վարակով հոսպիտակացվել է 12 հիվանդ։ Ռեստորանի աշխատակիցներից չորսի մոտ հայտնաբերվել է սալմոնելա հարուցիչը, 30 նմուշներից 5-ում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Այս տեղեկատվությունը ոչ Առողջապահության նախարարությունը, ոչ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը չեն հրապարակել։ Կենտրոնից ասացին՝ սահմանված կարգով առաջին դեպքերի մասին տեղյակ են պահել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։

Սալմոնելա տեսակի հարուցիչով մարդկանց վարակվելու մասին՝ առաջին թունավորումից ավելի քան մեկ շաբաթ անց էլ պետական, տեսչական որևէ մարմին  հաղորդագրություն չի հրապարակել՝ կանխելու թունավորման հետագա դեպքերը։ Ավելին ռեսոտարանն այսօր էլ աշխատում է։

«Ենթադրենք փետրվարի 6-ի տուժածը չի դիմել հիվանդանոց, պետական մարմինը տեղյակ չի եղել։ Ես 7-ին այնտեղ սնվել եմ, 8-ին թունավորումով տեղափոխել են հիվանդանց, դեպքի մասին տեղյակ են պահել իրավասու մարմնին, այդ դեպքում ինչո՞ւ է  տեսչական մարմինը փետրվարի 9-ին գնացել, այսինքն մեկ օր բարձիթողի վիճակը մնացել է, մարդիկ շարունակել են թունավորվել։ Ինչի՞։ Այ սա չեմ կարողանում հասկանալ, մի հատ էլ ասել են, դե լավ, բաց մնացեք, երբ պատասխանները գան, այդ  ժամանակ պետք լինի կփակվեք։ Ինչ բարի եք»,-նշեց Անուշ Բիչախչյանը։

ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանի խոսքով, տեսչական մարմինը գործել է օրենքի շրջանակում։

«Այսօր փետրվարի 14-ն է, այսօր էլ Juli's ռեստորանը չեն փակել, մարմինն ամսի 8-ին  գնացել է նմուշառում է  իրականացրել, մինչև լաբորատոր փորձաքննության պատասխանը չունենանք,  իսկ պատասխանը  լինում է 6-7 օրվա ընթացքում, որևէ գործողություն  չենք կարող անել, օրենքը թույլ չի տալիս։ Օրենքն ասում է, մինչև վտանգավոր սննդամթերքի թողարկումն ապացուցված չունենաս, չես  կարող փակել, դա մեզ համար էլ է աբսուրդ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։

Նրա խոսով, ՀՎԿԱԿ-ից առաջին հոսպիտալացվածների մասին ինֆորմացիան ստացել են փետրվարի 8-ի երեկոյան. «Երբ արդեն տանն էինք, չենք տեսել։ Հաջորդ օրը առավոտյան 8-ին եկել ենք, ինֆորմացիան տեսել ենք, երկու ժամ անց  արդեն հրամանը պատրաստ է եղել, մարդիկ մտել են Juli's։ Նմուշառումներ են կատարվել ձկից, ձվից, ձվով սոուսից։ Պատասխանները կլինեն այսօր»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ  նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ պետական, տեսչական մարմինները ցուցաբերել են անգործություն, չեն իրականացրել հանրային իրազեկում, ինչը հանցագործություն է։

«Լինում են դեպքեր, երբ բարոյականության շեմը հատելն ամենավատ բանն է։ Ենթադրենք, ՍԱՏՄ-ն ռեստորանի գործունեության կասեցման գործիք չունի, բայց փաստ է, չէ՞, որ կա թունավորում, կարելի էր չէ՞ մարդկանց ասել, որ X ռեստորանում եղել է թունավորում։ Մեկ հոգու թունավորումն էլ է թունավորում, ՀՎԿԱԿ-ը հստակ տվել է, թե որ ռեստորանում է եղել թունավորումը։ Այն, որ ինֆորմացիան ստացել են ամսի 8-ին, ռեստորան մտել են հաջորդ օրը, արդեն վատ է, կա արագ արձագանքման խումբ։ Հաջորդ օրը գնում եք, ի՞նչ եք նմուշառում։ Լավ ենթադրենք իրավական գործիք չունեք, իդեալակա՞ն ռեստորան է, կասեցման հիմք չկա, ո՞վ էր ձեզ խանգարում, որ հայտարարեիք՝ էս ռեստորանում եղել է թունավորում, որ մարդիկ ինքնակամ չգնային այնտեղ»,-ասաց ՀԿ նախագահը։

Նրա խոսքով, առողջապահության նախարարությունը ևս պետք է իրականացներ հանրային իրազեկում՝ հայտնելով թունավորման դեպքերի մասին։

«Առողջապահության նախարարությունը պետք է նախաձեռնող լիներ, չթողներ գործը հասներ լրագրողների զանգերին։ Այս պահին պետական մարմինների ամբողջական աշխատանքին գնահատական տալ չեմ կարող, բայց հանցավորություն է սա, երբ թունավորման պատճառը չգիտես, չգիտես, դրա աղբյուրները վերացրել ես, թե չէ, թողնում ես՝ ռեստորանը աշխատի»,-նշեց Պիպոյանը։

Juli's ռեստորանի ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարներին ուղղված զանգերն անպատասխան մնացին։ Ռեստորանի էջում փետրվարի 7-ից լռություն է»։

Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan