Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Թուրքիայի տարածաշրջանային էներգետիկ գերտերություն դառնալը և Ամուլսարի «ելքը Հայաստանի կազմից». Լուսանկարներ

Սույն թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է  իր պատմության մեջ գազի խոշորագույն հանքավայրը,  որի պաշարների ծավալը գնահատվում է մինչև 320 մլրդ կուբամետր:

Լուրն այն մասին, որ հայտնաբերվել է այս մեծ հանքավայրը հայտնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ավելին՝  նա նշել է, որ իրենք նպատակ ունեն մինչև 2023 թ. սևծովյան գազը հասցնել ժողովուրդին. «Ավարտել են թեստային և ինժեներական աշխատանքները, հորանցքների տվյալները վկայում են այն մասին, որ այնտեղ հնարավոր է հայտնաբերել գազի այլ հանքավայրեր, այսինքն՝ այն պաշարները, որոնք մենք հայտնաբերել ենք առաջին հորանցքը ուսումնասիրելով, հնարավոր է և ավելանա»:

Էրդողանը նաև ընդգծել է, որ բոլոր աշխատանքները կապված հանքավայրի շահագործման հետ իրականացվելու են թուրքիական պետական բյուջեի միջոցով: Էրդողանը նաև նշել է, որ այս պահին շարունակում են ակտիվ աշխատանքներն ուղղված թուրքական Kanuni հորային նավի վերանորոգման ուղղությամբ: Եթե ամեն ինչ գնա ըստ ծրագրի, ապա տարեվերջին այդ նավին կմիանա ևս երկու այլ հորային նավեր՝  Fatih-ին և Yavuz-ին:

Ընդգծենք, որ տարեկան Թուրքիան ծախսում է ավելի քան 40 մլդ ԱՄՆ դոլար արտերկրից էներգակիրներ ներկրելու վրա՝ սեփական էներգետիկ կարիքները հոգալու համար, և այս հանքավայրի հայտնաբերումն առաջին հերթին նպաստելու է Թուրքիայի էներգետիկ սուվերենության մակարդակի բարձրացմանը:

Հայտնաբերված գազի պաշարները շատ կարևոր են Թուրքիայի համար հատկապես ռուսական գազից ու Գազպրոմից կախվածության մակարդակը նվազացնելու հարցում: Անկարան առանց այդ էլ տարեց տարի նվազեցնում էր Գազպրոմի ներկայությունը սեփական շուկայում, այսպես, եթե 2017 թ.-ին թուրքական շուկայի 52% «գրավված էր»  Գազպրոմի կողմից, ապա 2018 թ.-ին այդ ցուցանիշն արդեն կազմում էր 47%, ապա 2018 թ.-ին՝  33%, պարզ է, որ վերոնշյալ հանքավայրը հայտնաբերելուց հետո հատկապես 2023 թ.-ից հետո Թուրքիայի էներգետիկ կախվածությունը կտրուկ նվազելու է, որն իր հերթին նշանակում է, որ քաղաքական առումով Մոսկվան, եթե չասենք զրկվում է Թուրքիայի վրա ազդեցության լծակիներից, ապա ակնհայտորեն նվազելու է հնարավորությունը «գազային մահակով» ազդել Անկարայի վրա: Նույն գազային կախվածությունը Ռուսաստանից հանգեցրեց նրան, որ Էրդողանը 2016-ին ընդունեց ռուսական կողմի առաջարկները «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության ընթացքում:

Սակայն պետք է հստակ հասկանալ, որ այս իրադարձությունը լոկալ ներթուրքական իրողություն չէ, այն կարող է լրջագույնս փոխել ողջ Եվրոպայի էներգետիկ շուկայի իրավիճակը:

Արդեն հիմա որոշ փորձագետներ նշում են, որ Անկարան կարող է այլընտրանք դառնալ ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազամուղի համար, որի հետ կապված խնդիրները սկսեցին սրանալ թե Բելառուսական դեպքերից հետո, և թե  Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումից հետո:

Վերոնշյալը գալիս է ապացուցելու այն, որ ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու համար ցանկացած պետություն, այդ թվում և Թուրքիան, ձգտում է արդյունավետ օգտագործել իր բնական պաշարները: Ընդգծենք այն, որ «զարմանալիորեն» Թուրքիայում չի ձևավորվել մի շարժում, որի պահանջը ձևակերպված է հետևյալ պահանջով՝   «Սև ծով, միայն ծով»:

Այս իրավիճակը շատ խոսուն է հատկապես մեր երկրի ներսում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, երբ մենք, ունենալով ոսկու հսկայական պաշարներ առանձին վերցրած մեկ հանքավայրում, բայց տեսնում ենք, որ կառավարությունը ի վիճակի չէ արդյունավետ օգտագործել երկրի ընդերքը: Խոսքը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է:

Առհասարակ իրավիճակը պարադոքսալ է այն առումով, որ կարծես թե Ամուլսարում այլևս չեն գործում ՀՀ օրենքները, որն էլ հանգեցնում է նրան, որ, օրինակ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստիպված է իր կողմից վարձած պահնորդական ընկերության ուժերով մաքրել իրեն պատկանող տարածքը ապօրինի կերպով այնտեղ գտնվող անձանցից և գույքից: Խնդիրը նաև այն է, որ կառավարության անգործության պատճառով անգործ են մնացել քաղաքացիներ, որոնք բնակվում են Ամուլսարի հարակից տարածքում, իսկ պետությունը չի ստանում հսկայական եկամուտներ հարկերի տեսքով:

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր աշխատատեղերի խնդրին, այդ հարցը հատկապես սրվել էր կորոնավիրուսի պայմաններում: Եթե կառավարությունում մի փոքր ավելի շատ զբաղվեին տնտեսական խնդիրներով և կարդային տնտեսական վերլուծություններ, ապա կիմանային, այսպիսի մեծ ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում (ինչպիսին Ամուլսարի ծրագիրն է) ամեն «ուղիղ» ստեղծված աշխատատեղ իր հետ ստեղծում է ևս 4-6 լրացուցիչ աշխատատեղ:

Եթե կենցաղային մակարդակի պատկերացումներն  ու խոսակցությունները մի կողմ դնենք, ապա պետք է հստակ արձանագրենք, որ երկրի ինքնիշխանությունն ու տնտեսական զարգացումը ապահովվում են ոչ թե մարդաշատ հանրահավաքներով, այլ պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքով, սեփական ռեսուրսները ճիշտ բաշխելով և մարդկանց կյանքի որակի շոշափելի բարձրացումով:  Սակայն, ցավոք սրտի, մեզանում «ձևը» հաղթում է բովանդակությանը, «շոուն»՝ գործին:

Իշխանությունը չի գիտակցում մի շատ կարևոր հանգամանք. ոչ մի ընդդիմություն այնպես չի կարող հեղինակազրկել «Թավշյա» հեղափոխությունն ու իր արժեքները, ինչպես դա անում է իշխանությունն  իր անգործությամբ և քաղաքական կամքի բացակայությամբ:

Սևակ Դանիելյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan