Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Ովքեր և ինչու են Հայաստանում ու Արցախում գործում ռուսական զորախմբերի դեմ

Ադրբեջանցի «բնապահպանները» հերթական անգամ փակել են Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Սա ակնհայտ սադրանք է՝ ուղղված արցախահայության դեմ, Հայաստանի դեմ, ռուս խաղաղապահների դեմ։

Ադրբեջանական այս քայլերն ակնհայտորեն նպատակ են հետապնդում հոգեբանորեն ճնշել արցախցիներին և նրանց դրդել արտագաղթի։ Նպատակ կա նաև վարկաբեկել ռուս խաղաղապահներին և երկրորդ ճակատ բացել ՌԴ–ի դեմ։

Ակնհայտ է, որ ադրբեջանցիներն օգտվում են Նիկոլ Փաշինյանի տված հնարավորությունից։ Ինչպես հայտնի է, Նիկոլը Պրահայում համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Այդ մասին հայտարարեց Ալիևը և Նիկոլից պատասխան չստացավ։ Այդ մասին խոսեց նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը և կրկին Նիկոլից ստացանք զրո արձագանք։ Այդ պայմաններում բնական է, որ ադրբեջանցի «բնապահպանները» պետք է դիմեն նիկոլական մեթոդներին՝ «թավշյա» տեխնոլոգիաներով փակեն ճանապարհը։

Ուշագրավ մեկ հանգամանք․ ադրբեջանցի «բնապահպանները» ռուս խաղաղապահների դեմ ցույց են անում այն նույն տրամաբանությամբ, ինչ Գյումրիի ռազմաբազայի դեմ ցույց անող հայկական ազգանունով «բնապահպանները», արմանբաբաջանյանները, տիգրանխզմալյանները, տարատեսակ սորոսականները։ Երկուսի թիրախում էլ ռուսական զորախմբերն են։ Երկուսն էլ ուզում են, որպեսզի ռուսական գործոնը Արցախում ու Հայաստանում զրոյանա, ինչից հետո Թուրքիայի համար ճանապարհ կբացվի։

Ի դեպ, Գյումրիի ռազմաբազայի դեմ ցույց անողների մեջ հանդիպեցինք նաև Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող «բնապահպաններին»։ Վերջիններս նույն պատճառաբանությամբ ՀՀ–ի դեմ էին աշխատում, ինչ պատճառաբանությամբ, որ հիմա ադրբեջանցի «բնապահպաններն» են Արցախի հանքերի դեմ խոսում։ Երկուսի բուն նպատակը բնությունն ու հանքերի անվտանգ շահագործումը չէ։ Երկուսն էլ գործում են մեր երկրի դեմ։

Այս ամենը ցույց է տալիս ու հերթական անգամ ապացուցում, որ ադրբեջանցի «բնապահպանները», տիգրանխզմալյանները, Գյումրիի ռազմաբազայի դեմ ցույց անող «բնապահպանները» նույն թիմն են ներկայացնում ու թուրք–ադրբեջանական շահն են սպասարկում։ Այս նույն շրջանակները հեղափոխության օրերին աջակցում էին ու մինչև հիմա պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan