1 տարվա ընթացքում հեղափոխական պատգամավորները ստացել են ավելի քան 580 մլն դրամի պարգևավճար
Հեղափոխական ու մինչհեղափոխական խորհրդարաններում անհամեմատելի է պատգամավորների պարգեւավճարների չափը: Եթե կառավարության անդամների՝ նախարարների ճոխ պարգեւավճարները Նիկոլ Փաշինյանը բացատրում է նրանով, որ այդ աշխատավարձով դժվար է պահել ոչ կոռումպացված ու որակյալ պաշտոնյայի, որ նրանք ցածր աշխատավարձը կթողնեն, կգնան մասնավոր ոլորտում բարձր աշխատավարձով կաշխատեն, ապա պատգամավորների դեպքում նույն արդարացումը չկա: Նրանք ընտրվել են՝ ժողովրդին ծառայելու՝ իմանալով, թե ինչքան աշխատավարձ են ստանալու, ձեռք չի տալիս՝ թող մանդատը վայր դնեն, գնան, ցուցակում, մեկ է, լիքը սպասողներ կան:
Թե ինչքան հսկայական տարբերություն կա 6-րդ եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորների ստացած պարգեւավճարների միջեւ, «Առավոտը» գրավոր հարցում էր արել ԱԺ-ին՝ նշելով կոնկրետ ժամանակահատված: