Փաշինյանը հիմա իրեն ո՞նց է պահելու, դրանից է կախված մեր ֆիզիկական անվտանգությունը. քաղաքագետ (տեսանյութ) «Lexus LM»-ն արդեն Հայաստանում է (տեսանյութ) Իշխանություններն իրենց գլխում ու գրպաններում հաղթահարել են աղքատությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
3
Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից «Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում» Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Ալբերտ Բազեյանին բանտո՞ւմ սպանել 200 մլն՝ լույսերի ու զարդարանքի համար․ ի՞նչ սրտով են ՔՊ-ականները քեֆի պատրաստվում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել 750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով Պատերազմ Արցախում
Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից Սյունիքում, Տավուշում ջերմաստիճանը կհասնի +25-ի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ «Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում» Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ» Փաշինյանը հիմա իրեն ո՞նց է պահելու, դրանից է կախված մեր ֆիզիկական անվտանգությունը. քաղաքագետ (տեսանյութ) «Lexus LM»-ն արդեն Հայաստանում է (տեսանյութ) «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» Իշխանություններն իրենց գլխում ու գրպաններում հաղթահարել են աղքատությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» Սահմանազատման հանձնաժողով կոչվածի գործունեությունը թելադրված է Ադրբեջանի կողմից. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Պայթող փուչիկները հասկացանք, գործ կարողանալու ե՞ք անել. «Կարճ ասած» (տեսանյութ) Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի ՌԴ-ի համար ոչ բարեկամ ժողովուրդներ չկան. կան ոչ բարեկամական որոշումներ կայացնող կառավարություններ. Լավրով Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) Երևանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկում՝ քաղաքապետարանում (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Լաթով փակում էիք տեսախցիկները՝ իրավիճակին չէիք տիրապետում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Այս իշխանության մնալը Հայաստանի վերջին էջն է». Վահե Հովհաննիսյան «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ արտահերթ ընտրություններ». Արտակ Զաքարյան Սամվել Մայրապետյանի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՔՊ-ն որոշել է զավթել ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան «Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ Այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է․ Բայրամով Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանել Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է Սա «քցող» է, Ղարաբաղը տվեց՝ գցեց ժողովրդի, ռուսների գրպանը, հերթը Հայաստանինն է. Փաշինյանին՝ իր արտախորհրդարանական թայֆայով, Արևմուտքը կփրկի, իսկ հայ ժողովրդի՞ն ով է փրկելու. Հրանտ Բագրատյան

Ո՞ր ՔՊ-ականներն են, «Փաշինյանի կամքին հակառակ», բնակարան գնել Երևանի կենտրոնում․ ցանկ

«Մեզ համար կենտրոնը սեփական կվարտիրաների տեղ չէ: Երբ մենք ուզում ենք լինենք կենտրոնում, գնում ենք Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նոր-Նորք, ամենահեռու տեղերը»,- Երևանի ավագանու քարոզարշավի վերջին օրը ՔՊ-ի երթ-հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասում է, որ իր թիմի համար Երևանը նախևառաջ ծայրամասն է, բայց արի ու տես, որ իշխանափոխությունից հետո ՔՊ-ականների մեծ մասը նոր տներ և բնակարաններ է ձեռք բերել հենց Երևանի կենտրոնում և ոչ թե ծայրամասերում:

Այսպես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարգրում նշված է, որ 2019 թվականին բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում, իսկ 2022-ին նոր բնակարանի պայամանագիր կնքել «Բյուրեղ» թաղամասում, որը դարձյալ Կենտրոնում է:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իշխանափոխությունից հետո երկու բնակարան է ձեռք բերել, որոնցից մեկը՝ նորից Երևանի Կենտրոն համայնքում՝ «Բյուրեղ» թաղամասում, ի դեպ, ըստ մամուլի՝ բավականին կասկածելի ցածր գնով:

«Բյուրեղ» թաղամասում բնակարաններ են գնել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Մյուս ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հողամաս և ավտոտնակ է ձեռք բերել Կենտրոնում 2020 թվականին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ 2019 թվականին:

Պատերազմից հետո ԿԳՄՍ փոխնախարար դարձած Կարեն Գիլոյանը բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում 2022-ին:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հայտարարագրերում ևս նշված է բնակարաններ՝ Երևանի կենտրոնում:

Դե իհարկե, չմոռանանք նաև ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ում հայտարարագրում նշված են բազմթիվ անշարժ գույքեր՝ բնակարաններ, բիզնես կենտրոններ, հողամասեր Երևանի կենտրոնում:

Մի շարք պատգամավորների եկամուտների հայտարարագրում փակ է տեղեկատվությունը, որպեսզի պարզենք իրենց համար է՞լ է Երևանը սկսում Կենտրոնից։ Նշենք, որ մենք ուսումնասիրել ենք ընդամենը ՔՊ-ական փոքր կազմի հայտարարագրերը։ Լայն ուսումնասիրության դեպքում կարող է այս ցանկը մեծանալ։

Ուշագրավ է, որ, սոցիալական վիճակը կտրուկ բարելաված ՔՊ-ականները բնակարաններ ձեռք չեն բերել, օրինակ՝ Չարբախում, Նուբարաշենում, ինչը Փաշինյանը գովազդում էր հանրահավաքի ժամանակ։

Չմոռանանք նաև, որ մշտապես «ես ձեզնից մեկն եմ» կրկնող Փաշինյանը իշխանափոխությունից անմիջապես հետո տեղափոխվեց Երևանի կենտրոն՝ կառավարական առանձնատուն ապրելու: Իսկ 3-րդ մասի բնակարանն էլ չի կարողանում վաճառել, որ նորը գնի, հավանաբար՝ էլի կենտրոնում:

Աղբյուր՝ Yerevan.today 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan