Այսօր ՌԴ-ից Հայաստան է վերադառնալու ՀՀ 220 քաղաքացի
Այսօր Ռուսաստանից Հայաստան է վերադառնալու ՀՀ 220 քաղաքացի:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ նրանք 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի են անցնելու:
Նա նշեց, որ Ռուսաստանի մայրաքաղաքից դեպի Հայաստան չվերթը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 15:40-ին: Նշենք, որ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մայիսի 15-ից կանոնավոր չվերթեր են վերականգնվելու Ռուսաստանի Դաշնությունից, և այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիները շաբաթը երկու անգամ հնարավորություն են ունենալու հայրենիք վերադառնալու:
ՀՀ քաղաքացիերը տևական ժամանակ է ինչ սպասում են Հայաստան վերադարձի: Հայրենիք վերադառնալու համար գրանցվել են 5000-ից ավել ՀՀ քաղաքացիներ: Նրանք ապահովվել են կացարաններով և գտնվում են մերձմոսկովյան հյուրանոցներում ու հյուրատներում: