Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների
![Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների](/timthumb.php?src=/disc/05-04-24/fcc4591e2028859968720ba737c55a99.jpg&w=450)
Դիտել նաև
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Վերջնագիր կլինի այն ժամանակ, երբ Պուտինն ասի այն, ինչ հիմա Լավրովն է ասում․ Հայկ Խալաթյան (տեսանյութ)
Լավրովի հայտարարության ծանր հետևանքը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի հաղորդագրություններ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա կոչ է արել սպասել «Հայկական կողմից որոշ հայտարարությունների մասին, որ նրանք նկատի ունեն քննարկել տրանսատլանտյան ինտեգրման թեման»։