Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
27
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

1 միլիոն դոլար` Ամերիկյան համալսարանի ուսանողներին

Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Scholae Mundi Armenia» հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կտրամադրի Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, որոնք Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ են: 1 միլիոն դոլար կազմող կրթաթոշակային ֆոնդն «Ավրորա» երախտագիտության նախագծերի մի մասն է:

Կրթաթոշակները նշված երկրների այն քաղաքացիների համար են, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետեւյալ մասնագիտությունները՝ բակալավրիատում՝ Համակարգչային գիտություն, Ճարտարագիտություն եւ Տվյալների գիտություն (սկսած 2018թ.), եւ մագիստրատուրայում՝ Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում, Համակարգչի եւ տեղեկույթի գիտություն, Տնտեսագիտություն, Ռազմավարական կառավարում, Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ, եւ Անգլերենը՝ որպես օտար լեզվի դասավանդում:

«Հայաստանն ունի միջազգային կրթական կենտրոն դառնալու ներուժ, եւ մենք խրախուսում ենք Մերձավոր Արեւելքի երկրներից երիտասարդներին գալ եւ կրթություն ստանալ Հայաստանում: Այս կրթաթոշակը հնարավորություններ է ընձեռում այն տաղանդավոր երիտասարդներին, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են տարածաշրջանում ընթացող պատերազմներից: Մենք հավատում ենք, որ այն ոչ միայն ազդեցություն կունենա այս երիտասարդների վրա, ովքեր կվայելեն Հայաստանի հյուրասիրությունը եւ կստանան որակյալ կրթություն, այլեւ կհարստացնի Ամերիկյան համալսարանի համայնքն օտարերկրացի եռանդուն ուսանողներով, ովքեր հետագայում կդառնան Հայաստանի եւ դրա մշակույթի դեսպաններն աշխարհում: Այսպիսով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ միայն անհատական կրթաթոշակներ է տրամադրում, այլեւ իր երախտագիտությունն է հայտնում այն ժողովուրդներին, ովքեր առաջինն էին, որ իրենց դռները բացեցին եւ օգնության ձեռք մեկնեցին Հայոց ցեղասպանությունը վերապրողներին», - ասաց Վերոնիկա Զոնաբենդը՝ «Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիրը, ով իր ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի հետ հիմնադրել է նաեւ «RVVZ հիմնադրամը», որի օժանդակությամբ ստեղծվել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» երախտագիտության նախագծերը:

«Հայաստանի ամերիկյան համալսարանը չափազանց երախտապարտ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, եւ մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր ոչ միայն Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություն են տվել Ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին հյուրընկալած ժողովուրդներին, այլեւ Ամերիկյան համալսարանին են վստահել այդ ուսանողներին կրթություն տալու գործը: Նրանց ներկայությունը մեր համալսարանում կնպաստի բազմազանության ապահովմանը եւ կհարստացնի բոլոր ուսանողների առօրյան: Մենք հպարտ ենք՝ դառնալ այս նախաձեռնության մի մասը եւ մեր կրթական ծրագրերով երախտագիտություն հայտնել այն ժողովուրդների ժառանգներին, որոնք օթեւան են տվել հայերին իրենց պատմության ամենաողբերգական օրերին», - ասաց Արմեն Տեր-Կյուրեղյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը:

Ուսանողները կրթաթոշակ կստանան իրենց ուսումնառության ողջ ընթացքում, եթե ունենան ակադեմիական բարձր առաջադիմություն: Կրթաթոշակը նախատեսված է ուսման վարձը, ճանապարհածախսը եւ կեցության ծախսերը հոգալու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Scholae Mundi Armenia» հիմնադրամը նպատակ ունեն կրթաթոշակը տրամադրել մինչեւ 2023թ.:

«Scholae Mundi Armenia» հիմնադրամը շարունակում է աջակցել «Ավրորա» երախտագիտության նախագծերին, որոնք մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու Մերձավոր Արեւելքի երկրների երեխաներին, փախստականներին եւ խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ եւ կրթաթոշակներ, ինչպես նաեւ դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին եւ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին: «Ավրորա» երախտագիտության նախագծերի կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը մոտ 7 միլիոն դոլար է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan