Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
26
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել

Չնայած ականատես եղանք «ֆեյքերին» հայտնաբերելու թատերական ներկայացումների, բայց մանիպուլյատիվ քարոզչության առաջամարտիկները հենց իշխանություններն են

«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակակից աշխարհը տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվում է։ Փոխվում են նաև հանրության հետ հաղորդակցության միջոցները և տեղեկատվության փոխանցման եղանակները։ Եթե նախկինում մարդիկ երկրում կամ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկանում էին հեռուստատեսությունից կամ թերթերից, ապա այժմ էլեկտրոնային լրատվամիջոցների դերի մեծացման հետ մեկտեղ կարևոր դերակատարություն են ստացել նաև սոցցանցերը։ 

Սոցցանցերի հարթակը լավ հնարավորություն է ընձեռում տարբեր գործիչների՝ շատ արագ հանրությանը փոխանցել իրենց դիտարկումները, հայտարարությունները, մեկնաբանություններում ծանոթանալ քաղաքացիներին հուզող հարցերին, պատասխանել դրանց և այլն։ Ճիշտ է՝ սոցցանցերը հնարավորություն են տալիս ավելի թափանցիկ դարձնել աշխատանքը, սակայն դրա հետ մեկտեղ հանրային կարծիքը մանիպուլացնելու մեծ դաշտ են ստեղծում։ 

Եվ մենք վերջին շրջանում բազմիցս ականատես ենք լինում, թե ինչպես է ընդհանրապես կեղծ օգտահաշիվների կամ, այսպես ասած, ֆեյք էջերի ստեղծման և դրանց միջոցով ատելություն և թշնամանք տարածելու պրակտիկան արդեն համաշխարհային մակարդակի խնդիր դարձել, երբ այս հարցի շուրջ նույնիսկ լուրջ միջազգային սկանդալներ են տեղի ունենում, իսկ սոցցանցերի ներկայացուցիչները տարեկան հայտարարում են միլիոնավոր կեղծ օգտահաշիվները փակելու մասին, որոնք ստեղծվել էին որոշակի լսարան թիրախավորելու համար։ 

Ուստի պատահական չէ, որ այս թեման լուրջ քննարկման առարկա է դառնում տարբեր միջազգային ֆորումներում։ Եվ տարբեր երկրներ մտադիր են միջոցներ ձեռնարկել իրենց հանրության ներկայացուցիչներին կեղծ տեղեկատվության և ֆեյքերի գործունեության բացասական ազդեցությունից հեռու պահելու համար։ 

Այսպես, օրինակ՝ արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը «Ֆեյսբուքի» գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտնել է, որ Եվրամիությունը կարող է սահմանափակումներ կիրառել սոցիալական ցանցերի և հաղորդակցման այլ հարթակների հետ կապված, որոնք հրաժարվելու են վերահսկել և զտել բովանդակությունը կեղծ տեղեկատվությունից, ատելության խոսքից և եվրոպական ժողովրդավարության այլ սպառնալիքներից: 

Սոցցանցերի կիրառման հետ կապված լուրջ խնդիր առկա է նաև մեզ մոտ, որն ավելի է խորացել հատկապես 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ 

Ֆեյսբուքում գործում է ֆեյքերի մի  ամբողջ ֆաբրիկա, որոնց միջոցով ատելություն են տարածվում և վարկաբեկում քաղաքական հակառակորդներին։ Սրա արդյունքում էլ ատելության, թշնամանքի դոզան և կեղծ տեղեկատվությունը վիրտուալ աշխարհից տեղափոխվում են իրականություն՝ հանգեցնելով հանրության տարբեր հատվածների տարանջատման։ 

Ցավալի է, որ այստեղ «առաջամարտիկները» հենց իշխանություններն են: Շատ է խոսվել այն մասին, որ իրենց նման գործելակերպով իշխանությունները վատ նախադեպ են ստեղծում քաղաքական պրակտիկայում, որը բացասական ազդեցություն է թողնում հանրության ընկալումների վրա՝ կեղծ տեղեկատվությունը, թշնամանքը և հայհոյանքները դարձնելով սովորական մի երևույթ։ 

Սակայն այսպիսի վտանգավոր երևույթների դեմ իրական պայքար չի տարվում՝ չնայած այս ընթացքում ականատես եղանք ֆեյքերին հայտնաբերելու որոշ թատերականացված միջոցառումների, այլ ընդհակառակը՝ իշխանությունները մի բան էլ խրախուսում եմ նման երևույթները, քանի որ դրա միջոցով փորձում են հանրությանը ցույց տալ, որ իրենք հանրային վստահության մեծ պաշար ունեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan