Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին
5
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Հ1-ը հատուկ պահպանվող օբյեկտ է. մեր ծառայությունն ենք իրականացնում. ոստիկանապետ Պատերազմ Արցախում
ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) Սա կհանձնի բոլորին, ինչպես հայ առաջին բոլշևիկները հանձնեցին Սարդարապատի բոլոր հերոսներին, կհանձնի բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ. Արա Սահակյան Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է Ինչ իրավիճակ է իսրայելա-լիբանանյան սահմանին․ ռեպորտաժ առաջնագծից Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին Ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել Իրավապահ մարմինները քրգործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար․ քաղաքագետ Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. Ալիևի օգնական

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանն առևտրի, բախման ու քաշքշուկի առարկա դարձնելու մասին է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին․Սիրելի՛ հայրենակիցներ, օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Արցախը հայտնվեց Ադրբեջանի ձեռքում։ Իր բնօրրանից զրկվեց շուրջ 120 հազար արցախցի։
Արցախում մեր հայրենակիցների էթնիկ զտման հեղինակային իրավունքն Ալիևի հետ կիսում է Նիկոլ Փաշինյանը, քանզի վերջինս 2022–ին Պրահայում կանաչ լույս վառեց Բաքվի առաջ՝ պաշարման, հետո նաև ցեղասպանային գործողություններ իրականացնելու համար։
ՔՊ-ական իշխանության հակաարցախյան քաղաքականությունն Արցախի նկատմամբ չի ավարտվել։ Բազում խնդիրներ ունեն Հայաստան տեղափոխված արցախահայերը, որոնց կարգավիճակի հարցն անգամ օդում կախված է թողնում կառավարությունը։ Բացի այդ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի մոռացության տրվի Արցախը։ ՀՀ քաղաքացիներին առաջարկում են ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։
Ավելին՝ իշխանական քարոզիչներն ու հաստիքային ֆեյքերը մի տեսակետ են ինտենսիվորեն տարածում, թե պետք է ուրախանալ, որ Արցախը հանձնվել է, քանզի վերջապես հնարավորություն կա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձենալ և խաղաղ ապրել։
Մի նոր բառակապակցություն է դրվել շրջանառության մեջ՝ «Խաղաղության խաչմերուկ»։ Ասում են՝ Հայաստանը կարող է դառնալ այդ խաչմերուկը և երջանիկ ապրել։ Տողատակում էլ չեն մոռանում փոխանցել այն միտքը, որ դա հնարավոր է դարձել Արցախի կորստից հետո։ Այսինքն՝ առաջարկում են ուրախանալ Արցախի կորստով և ապրել «Խաղաղության խաչմերուկի» հեռանկարով։
Իրականում ուրախանալու պատճառ չկա։ Վիճակն առավել քան տխուր է։
Մինչև «խաչմերուկին» հասնելը «խաղաղություն» բառի հետ «դարաշրջան» բառն էին օգտագործում։ Կյանքը ցույց տվեց, որ «խաղաղության դարաշրջան» ասելով նկատի ունեին բազմաթիվ զոհերը, Արցախի կորուստը, 120 հազար հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի տարածքների կորուստը։
Ու հիմա երբ խոսում են Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու մասին, սարսափով պետք է սպասել, որ ներկա քաղաքականության պահպանման և այս իշխանությունների մնալու դեպքում Հայաստանի համար նույն կամ ավելի վատ ճակատագիր է սպասվում, ինչը եղավ Պրահայից հետո Արցախի հետ։ Հոկտեմբերի 5–ին Գրանադայում հենց այդ բացասական զարգացումների ճանապարհային քարտեզն է ընդունվել։
Նրանց բոլոր բառերն ու խոստումները պետք է հակառակ իմաստով հասկանալ։
«Խաղաղության խաչմերուկն» իրականում Հայաստանն աշխարհաքաղաքական կենտրոնների ու ռեգիոնալ տերությունների միջև առևտրի, բախման ու քաշքշուկի առարկա դարձնելու մասին է, ինչը չի կարելի թույլ տալ։ Իսկ դրա թիվ մեկ նախապայմանն իշխանափոխությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan