Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը
Դիտել նաև
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)
Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Վերջնագիր կլինի այն ժամանակ, երբ Պուտինն ասի այն, ինչ հիմա Լավրովն է ասում․ Հայկ Խալաթյան (տեսանյութ)
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանը, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն։
«Իհարկե, Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը անքակտելի մասն է Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջարկվող որևէ պլանի», - ասաց «Haqqin.az»-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
Նա նաև ասաց, որ «պետք է խնդրի կարգավորման առարկայական բանակցություններ վարվեն, և հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարակից յոթ շրջանները»։
Zham.am