Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
2
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Դասադուլավորից՝ ԱԺ նախագահ. Արարատ Միրզոյանի քաղաքական հետագիծը (ֆոտոշարք)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՔՊ կուակցության վարչության անդամ, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, որը ամենայն հավանականությամբ, կընդունվի:

Zham.am-ը որոշեց ուսումնասիրել Միրզոյանի քաղաքական ճանապարհը, թե որտեղից և ինչպես նա հայտնվեց քաղաքական դաշտում:

Պատմաբան Արարատ Միրզոյանը մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2013 թվականի փետրվարին, երբ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Երևանում սկսվեցին հանրահավաքներ և ցույցեր՝  ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանի:

Ինչպես հիշում ենք, Երևանի ուսումնական հաստատություններում սկսվեց համատարած դասադուլ, որն ընդհատումներում շարունակվեց գրեթե մեկ ամիս:
Մայր բահում դասադուլի ակցիաներից մեկի ժամանակ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի գլխավորությամբ ԵՊՀ ռեկտորատի աշխատակիցների և դասադուլավորների միջև ընդհարում տեղի ունեցավ: Ընդհարման ընթացքում ռեկտորատի աշխատակիցների թիմի կողմից հնչեցին մի շարք արտահայտություններ, որոնք բուռն կերպով քննադատվեցին՝ «զորքը բեր առաջ, ախալքալաքցիներին բեր առաջ»,  «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին» և այլն:

Այդ ժամանակահատվածում Արարատ Միրզոյանը, ով  հրավիրյալ դասախոս էր ԵՊՀ-ում, հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով ռեկտորատի աշխատակիցների պահվածքը:

«Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Միրզոյանը:

Դրանից հետո, օրեր անց Միրզոյանը հայտարարեց, որ ԵՊՀ ռեկտորատը չէր հաստատել նրա հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկությունը: Պայմանագիրը չերկարաձգելը Միրզոյանը պայմանավորել էր ռեկտորատի վարքագծի վերաբերյալ իր քննադատությամբ: 

Միրզոյանը հայտարարությանը շտապեց պատասխաբնել ԵՊՀ-ն: Բուհը հայտարարություն տարածեց, ընդգծելով, որ Արարատ Միրզոյանը վաղուց ԵՊՀ դասախոս չի, նա հրավիրել դասախոս է եղել, ում պայմանագիրը ավարտվել էր դեռ 2012 թվականի դեկտեմբերին:

«Այսպիսով` 2013 թ-ին նա այլևս չի հանդիսացել ԵՊՀ-ում դասավանդող անձ և ԵՊՀ-ի հետ չի ունեցել իրավաքաղաքացիական որևէ հարաբերություն:
Ցավոք, արդեն որերորդ անգամ արձանագրում ենք, որ համալսարանի հետ կապ չունեցող անձինք, ներկայանալով համալսարանական, անհիմն քննադատում են համալսարանին», - ասվում էր ԵՊՀ-ի հաղորդագրության մեջ:

Արարատ Միրզոյանի դեպի քաղաքական կարիերա տանող ճանապարհի հաջորդ փուլը  2013 թվականի սեպտեմբեր-դեկտմեբր ամիսներն էին:

Ինչպես հիշում ենք, սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միության անդամակցության որոշման մասին,  որը շատ բուռն քննադատությունների արժանացավ:

Արարատ Միրզոյանը ևս քննադատողների շարքում էր, նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ քննադատական հրապարակումներ և քննարկումներ եղան այդ թեմայի շուրջ:

Այնուհետև, դեկտեմբեր ամսին, երբ ՀՀ Կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագիրը, Արարատ Միրզոյանն ակտիվորեն անդրադառնում էր այդ թեմային՝  անխնա քննադատելով Հայաստանի որոշումը:

Այս ընթացքում Միրզոյանն անդամագրվում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» հ/ք միավորմանը, որը հետագայում դառնում է կուսակցություն:

Այստեղից էլ սկսվեց Միրզոյանի քաղաքական գործիչ դառնալու ճանապարհը:

2017 թվականին Արարատ Միրզոյանը «ԵԼՔ»  դաշինքի համամասնական ցուցակով դառնում է 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր:

2018 թվականին Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը»  ակցիայի առաջամարտիկներից էր:

Հեղափոխությունից և դրա արդյունքում կատարված իշխանափոխությունից հետո 39-ամյա Միրզոյանը դառնում է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, 2019 թվականից էլ, ամենայն հավանակությամբ կստանձնի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը:

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan