Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
26
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչո՞ւ է Երջանիկը բարկացած Պետրոս Ղազարյանի վրա (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Հ1 –ով Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Հայաստանում Ռուսասաստանի դեսպան Կոպիրկինին: Զրույցը շատ հետաքրքիր էր, որտեղ Պետրոսը մի շարք ակտուալ հարցեր բարձրացրեց, որոնց մի մասը հռետորական բնույթի էին:
Մասնավորապես, հարցադրումներից մեկն էլ այն էր, թե ինչո՞ւ են ռուսներն իրենց պասիվ պահում հայ հանրության հետ՝ երկխոսության հարցում: Հայաստանում արդեն տարիներ շարունակ գործում են տարբեր տիպի արևմտյան հիմնադրամներ, որոնց գլխավոր նպատակը հանրության տարբեր շերտերի հետ երկխոսության իրականացումն է: Եվ բնականաբար, այս աշխատանքի արդյունքում մեծանում է նաև Արևմուտքի դերը մեր երկրում, ինչը լավ է:

Մինչդեռ Ռուսաստանը հիմնականում աշխատում է մեկ խողովակով, բացառապես իշխանության կամ իշխանամերձ շրջանակների հետ, և դա չի նպաստում Ռուսաստանի հեղինակության մեծացմանը հանրության լայն շրջանակներում, ինչը վատ է:

Պետք է նշել, որ ռուսները հասկացել են իրենց խոցելիությունը, և զարմանալի չէր, որ Ռուսասատանի դեսպանը փաստացի համաձայնվեց Պետրոսի հարցադրման հետ, մանավանդ, որ այդ հարցադրումը անկեղծ բնույթ ուներ:

Այսպես, ռուսները պարտվեցին Արևմուտքին Ուկրաինայում և Վրաստանում: Եվ մոտավորապես նման իրավիճակ է առաջացել նաև Հայաստանում: Սակայն բարեբախտաբար մեր մոտ փոքր ինչ տարբերվում է, և ինչ ինչ, բայց Փաշինյանը ոչ Սաակաշվիլի է, ոչ էլ՝ Պորոշենկո: Սակայն որպեսզի Ռուսաստանում ավելորդ խանդ չառաջանա, ապա Պետրոսը բարեկամաբար առաջարկում է պարոն դեսպանին իշխանություններից զատ աշխատել նաև հանրության հետ, ինչպես որ դա անում են ամերիկացիներն ու եվրոպացիները:

Թվում էր, թե այս հարցադրումը պետք է որ առարկություն չառաջացներ լայն շրջանակներում, և այդպես էլ եղավ:

Սակայն պարզվում է, Պետրոսի այս հարցադրումը ոչ բոլորին է դուր եկել: Մասնավորապես, նախկին ՀՀՇ-ական գործիչ Երջանիկ Աբգարյանը իր ֆեյսբուքյան գրառումով կշտամբել է Պետրոսին և նույնիսկ վիրավորական ձևակերպումներով է հանդես եկել՝ նշելով բառացիորեն հետևյալը. «Չեմ հասկանում, էս տխմարացումը վաղո՞ւց  է սկսվել նրա գլխում, թե՞ կատարվել է Հ1 տեղափոխվելուց հետո: Աչքիդ առաջ մեկ էլ տեսնում ես մարդը դառնում է ծախու արարած»:

Այս տեքստը կարդալուց հետո կարելի է հասկանալ թե ինչ սահմանափակ ու գավառամիտ մարդու հետ գործ ունենք:

Դեռ հանրահայտ Բերտրան Ռասսելն էր ասել, որ «Մարդկության ամենամեծ չարիքը ոչ պատերազմներն են, ոչ կոմունիզմը, և ոչ էլ՝ սովը, այլ տգիտությունն է, որը ծնում է այս երեք արհավիրքները միասին»:

Երջանիկի այս մտքերը մեզ հուշում են, թե ինչ սահմանափակ մարդիկ են մեզ ժամանակին ղեկավարել: Եվ պատահական չէ, որ նման մարդկանց պատճառով է նաև մեր երկիրը այս վիճակում հայտնվել:

Բայց այստեղ մեկ այլ կողմ էլ կա, եթե Երջանիկը Պետրոսին ծախու է անվանում, և փաստորեն մեղադրում «ռուսամետության» մեջ, ապա ինչո՞ւ էր Երջանիկը բարձր պաշտոն զբաղեցնում այն իշխանության մեջ, որը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ էր հաստատել Ռուսաստանի հետ: Իսկական ծախու լինելը դա է, ցինիզմ և փարիսեություն՝ միաժամանակ: Իսկ թե ինչպես կարող էր նման մարդը աշխատել նման բարձր պաշտոնում, դա էլ խնդրի այլ կողմն է:

Սակայն, ցավոք, այս ցինիկները քաղաքական պատասխանատվության չենթարկվեցին, դրա համար էլ որոշ ժամանակ անց նրանց «լեզուները երկարեց», և այսօր իրենց արած-չարածները «մարսած»՝ արդեն հանդգնում են «դասեր տալ» ուրիշներին:

Ոչինչ, ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, պարզապես համբերել է պետք:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan