Գնում էինք ընտանիքով զոքանչիս մոտ մայրերի տոնը շնորհավորելու
Գնում էինք ընտանիքով զոքանչիս մոտ մայրերի տոնը շնորհավորելու:
Կես ճանապարհին, ավտոմեքենայում:
- Եթե տատիկը չլիներ, չէր լինի մայրիկը ևս,- խոսեց փոքրիկ աղջնակս:
- Մենք ևս չէինք լինի,- արձագանքեց որդիս:
- Եթե տատիկը չլիներ, մեզնից, ընդհանրապես, ոչ մեկն էլ չէր լինի,- հպարտ, ընդհանուր հայտարարի բերեց կինս:
- Բացի ինձանից, իհարկե,-համեստորեն նկատեցի ես:
Վահրամ Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից: