Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
2
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչո՞ւ է Փաշինյանը թիրախավորում Բակո Սահակյանին և նրա թիմին. Տեսանյութ

Այսօր, նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ, Փաշինյանը անսպասելիորեն սկսեց քննադատել Բակո Սահակյանին, իբր՝ Հայաստանի նախընտրական արշավին միջամտելու համար:

Բանն այն է, որ օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ ի տարբերություն որոշ ղարաբաղցի ղեկավարների, նա իր որդուն ուղարկել է ծառայելու Լեռնային Ղարաբաղ:

Փաշինյանը ղարաբաղցի ղեկավարներ ասելով հավանաբար նկատի ուներ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն նրա այդ լղոզված ձևակերպման պատճառով արձագանք էր ստացել... Ղարաբաղից: Ավելին, այստեղ զարմացել էին, թե ինչու է Փաշինյանը խոսում ղարաբաղցի ղեկավարների որդիների ծառայության մասին՝ արդարացիորեն համոզված լինելով, որ Փաշինյանը հենց իրենց է նկատի ունեցել:

Բնականաբար, Բակո Սահակյանի մամլո խոսնակը պարզաբանել է, որ ղարաբաղցի ղեկավարների որդիները ծառայել են՝ և հենց Ղարաբաղում:

Սակայն այս պարզաբանումները եղել էին օրեր առաջ, և զարմանալի էր, թե ինչո՞ւ հենց այսօր այդ մասին «հիշեց» Փաշինյանը:

Ամենայն հավանականությամբ, սա առիթ էր իր համար, և որդիների ծառայության խնդիրը երկրորդական բնույթ ուներ:

Ավելի շատ Փաշինյանին զարմացրել ու նյարդայնացրել էր ղարաբաղցիների արձագանքը կապված Սասուն Միքայելյանի՝ արդեն հայտնի դարձած խոսքերի հետ:
Ընդ որում, քննադատելով Սասունին, նրանք փաստացի քննադատում էին իրեն՝ Փաշինյանին: Եվ դա այն դեպքում, որ վերջինս չէր խառնվում Ղարաբաղի ներքին գործերի մեջ:

Այստեղ է, որ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է դա նշանակում:

Ինչո՞ւ իրեն՝ Փաշինյանին, ղարաբաղցիները, կամ ղարաբաղյան իշխանությունները փաստացի չեն վստահում:

Պատասխանը չափազանց պարզ է: Փաշինյանն ինքն ընկալվում է որպես խիստ անկանխատեսելի և անհասկանալի՝ և ոչ միայն ղարաբաղցիների համար:

Այդպես են մտածում Մոսկվայում, Վաշինգտոնում, Թեհրանում: Այդպես են մտածում երկրի ներսում՝ գրեթե բոլոր քաղաքական խաղացողները՝ սկսած իր հակառակորդներից, վերջացրած՝ իր երբեմնի կողմնակիցներով:

Երբ մարդը չի ունենում հստակ տեսակետներ և միաժամանակ կառավարում է երկիրը՝ չունենալով խորհրդատվական կառույցներ, ինստիտուտներ, կամ գոնե խորհրդականներ, իր հանդեպ վերաբերմունքը լինում է հենց այդպիսին:

Ղարաբաղն այդ շարքում ունի նաև իր սպեցիֆիկան: Խիստ կախված է Երևանից, հանդիսանում է Հայաստանի անվտանգության արևելյան դարպասը, բացի այդ Ստեփանակերտի համար կանխատեսելի չէ, թե ո՞րն է վերջապես Փաշինյանի տեսակետը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում և ո՞ւմ է տեսնում Փաշինյանը Ղարաբաղի նախագահի պաշտոնում՝ 20 թվականից հետո:

Փաշինյանի թեզը, թե առանց Ստեփանակերտի կարծիքը հարցնելու, ինքը ոչ մի լուծման չի գնա, չի համոզում ոչ մեկին, այդ թվում նաև ղարաբաղցիներին: Եվ ոչ այն պատճառով, որ Փաշինյանին համարում են վտանգավոր: Պարզապես, իր անորոշ քայլերի արդյունքում, Փաշինյանը կարող է խնդիրը հանգեցնել այն վիճակի, որ զիջումները կարող են լինել անխուսափելի: Ընդ որում, այդպես են մտածում ոչ միայն Ստեփանակերտում, այլև՝ Հայաստանում: Սա այն դեպքն է, երբ Փաշինյանին թվում է, թե նա ավելի լավ դիրքի է ուզում ձգտել Ղարաբաղի համար, բայց նրա այդ ջանքերը ոչ ոք չի ուզում գնահատել:

Որև է կասկած չունենք Փաշինյանի հանդեպ այս հարցում, պարզապես պնդում ենք, որ ներկայիս իր դիրքորոշումը, անկախ իր ցանկությունից, կբերի բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի թուլացման: Որոշ ժամանակ անց դա տեսանելի կլինի արդեն բոլորի համար: Պարզապես, քանի որ ղարաբաղցիները առաջին գծում են գտնվում, հատկապես դրա համար են նյարդային դարձել:

Մյուս կողմից, անորոշ է նաև Ղարաբաղի ներքաղաքական ապագան, ինչը նույնպես լարվածության լիցք է հաղորդում նրա այսօրվա վերնախավին՝ մտավախությամբ տրամադրվել ներկայիս Երևանի հանդեպ:

Մյուս կողմից, Փաշինյանին էլ է դժվար մեղադրել, քանզի լինելով երկար տարիներ ընդդիմության դիրքերի երկրորդական շարքերում, նրան, հասկանալի պատճառներով, երբեք լրջորեն չի հետաքրքրել ղարաբաղյան խնդրի այս կամ այն լուծման տարբերակը: Իսկ երբ պատահականորեն հայտնվել է իշխանության ղեկին, նա օբյեկտիվորեն չի պատկերացնում թե այս հարցում ինչ դիրքորոշում ունենալ: Եվ դրա համար էլ նա փաստացի փախչում է այս խնդիրներից, որպես շղարշ առաջ բերելով Ղարաբաղի ինքնուրույնության գործոնը՝ թե բանակցային գործընթացի, և թե ներքին զարգացումների առումով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan