Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին ռուսական «Իզվեստիա» պարբերականին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
- Ժամկետները կհստակեցվեն,- ասաց նա:
Հիշեցնենք՝ առաջիկայում Պուտինը պաշտոնական այց կկատարի նաև Բաքու:
Zham.am