Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների, հկ-ների ու մշակութային, գիտական համակարգերի հետ, որից հետո կկայացնեմ իմ որոշումը. Արմեն Սարգսյան (Տեսանյութ)
Դիտել նաև
««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
ՀՀԿ –ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյում հանդիպման ժամանելուց հետո լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակելու է հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ինչից հետո կայացնելու է իր որոշումը:
«Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական բոլոր կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ և դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասաց Արմեն Սարգսյանը լրագրողների այլ հարցերին չպատասխանելով:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: