«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

Դիտել նաև
Կոչս ծաղիկ արտահանողներին` կոնկրետ հարցեր դրեք Նիկոլի իշխանության առջև․ Վահե Սարգսյան
ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված
Ջրհեղեղից մեկ տարի անց միջպետական ճանապարհի քանդված տեղերը չեն վերականգնել. Ոսկան Սարգսյան
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 16 տարի առաջ նա հրապարակեց հողերը Ադրբեջանին հանձնելու ծրագիրը։ Նա այդ ծրագիրը անշեղորեն իրականացնում է, Արցախը հանձնեց, Սև լիճը հանձնեց, Սյունիքից տասնյակ կիլոմետրերով տարածք, Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, Սյունիքից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից մոտ 300 քառակուսի կիլոմետր հանձնեց, հիմա Տավուշից 4 գյուղերի տարածքներն է հանձնում։ Դեռ շատ է հանձնելու, որովհետև հողերը հանձնելու գործում նա մենակ չէ, իսկ նրա հողատու ձեռքը բռնող, հակառակվող չկա»։