Սաթիկ Սեյրանյանը ընտրվեց Ժուռնալիստների միության նախագահ
Ժուռնալիստների միության այսօր կայացած համագումարում 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Նկատենք, որ Ժուռնալիստների միության նախկին նախագահը անհիշելի ժամանակներից Աստղիկ Գևորգյանն էր:
Հայաստանի ժուռնալիստների միություն (ՀԺՄ), ստեղծագործական հասարակական կազմակերպություն, որը միավորում է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, լրատվական գործակալությունների, հրատարակչությունների պրոֆեսիոնալ աշխատողներին։ Ստեղծվել է 1959 թվականի մարտի 27-ին։ 1978 թ. հունիսի 1-ին Երևանում բացվել է ժուռնալիստի տունը:
Zham.am