ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում միտումնավոր հակառուսական հայտարարություններ է արել
Ինչպես հաղորդում է News.am-ը, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Երեւանում ելույթի մեկ երրորդը նվիրել է Ուկրաինայի պատերազմին։ Հիշեցնենք, որ Սթոլտենբերգը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակում։
«Պատերազմն Ուկրաինայում սթափեցնող հիշատակում է խաղաղության արժեքի մասին։ Ես ողջունում են ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը գործընկերներին կոչ է արել իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի «Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում»։
Սթոլտենբերգն ընդունել է, որ իրավիճակը մարտադաշտում ծանր է, դրա համար էլ անհրաժեշտ է ավելացնել աջակցությունն Ուկրաինային։ Նրա կարծիքով, եթե «Պուտինը հաղթի, կառաջանա իրական սպառնալիք, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, եւ դա կոգեշնչի ավտորիտար այլ սուբյեկտների»։
Մեր կողմից նկատենք, որ ՆԱՏՕ-ի գլխագոր քարտուղարը, բնականաբար, հատուկ միտումով է հենց Երևանում նման՝ հակառուսական հայտարարություն արել: Օրինակ, Բաքվում նա իրեն նման անտակտություն թույլ չի տվել: Իսկ ահա Երևանում, քիչ չէ, որ հայտարարել է, որ Հայաստանը համերաշխ է Ուկրաինային, այլև ուղիղ կերպով հակառուսական արտահայտություններ է արել: Մնում է պարզել, թե Նիկոլ Փաշինյանը հատկապես ո՛ր կետով է համերաշխ Ուկրաինային: Օրինակ, Ուկրաինան շնորհավորել է Ալիևին՝ Արցախը հայաթափելու կապակցությամբ: Հնարավոր է, որ հենց այդ հարցո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը Ուկրաինային համերաշխ: