Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

«Հայոց պատմությունը» վերածել «Հայաստանի պատմության» կարող է անել միայն հայատյացը. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

«Հայոց պատմություն» հասկացությունը «Հայաստանի պատմություն» հասկացությամբ փոխարինելու արտաքուստ անմեղ թվացող միտքը իր ներքին ենթաշերտերում պարունակում է շատ վտանգավոր իրողություն: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Նա նշել է. «Պատահական չէ, որ մեր պատմագրության սկզբնավորման փուլում գրեթե բոլոր պատմիչները իրենց գործերն անվանել են «Հայոց պատմություն»: Պատմությունը կերտում է ժողովուրդը՝ այնտեղ դնելով իր պատմությունը, ձգտումները, մոտեցումները, և ամենակարևորը՝ իր ինքնությունը: Հենց այս մի փոփոխությունը շատ մեծ վտանգ է մեր ինքնության գիտակցմանը, մեր հիշողություններից քերում են ազգային պատկանելիության մասին գիտակցությունը, ինչը բոլորովին պատահական չէ:
Այս ամենն արվում է հատուկ նպատակով՝ փորձում են մեր ժողովրդին ավելի հեշտ ձևով դարձնել դոնդողանման զանգված, որը չի իմանա իր ծագման մասին, չի հասկանա, թե ինչ դեր է զբաղեցնում համաշխարհային պատմության մեջ: Նույնիսկ խորհրդային տարիներին դպրոցներում հնարավոր մինիմումի էր հասցված սեփական ժողովրդի պատմությունը, բայց էլի գրված էր «Հայ ժողովրդի պատմություն», քանի որ այդ ժողովուրդն ինքն էր իր վարքաբանությամբ, գործունեությամբ, ապրած կյանքով և ստեղծագործ տաղանդով կերտում տվյալ տարածաշրջանի պատմությունը»,- նշել է Սրապիոնյանը:
Գրականագետը վստահ է՝ տարածաշրջանի պատմությունը վերածել զուտ տարածքի պատմության թուրքից բացի կարող է անել միայն ավելի խորքային թուրքը, ամենամեծ թշնամին և հայատյացը:
«Հիմա Հայաստանը բազմաթիվ կենսական խնդիրներ լուծելու մարտահրավերների առաջ է կանգնած, ավելի կարևոր հարց չկա՞ լուծելու, որ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» փոխելու հարց եք քննարկում: Եթե Հայաստանում պահպանվել են քիչ թե շատ իրենց հայ համարող, ազգային ինքնագիտակցություն ունեցող մարդիկ, ապա բուռն բողոքի ալիք պետք է բարձրացնեն այս խիստ վտանգավոր, թշնամական ծրագրի դեմ և ամեն կերպ խափանեն այս փոփոխությունը: Չի կարող լինել «Հայաստանի գրականության պատմություն», այլ պետք է լինի հայ, ազգային պատկանելիության գրականություն: «Հայոց պատմություն» արտահայտությունը իր մեջ ներառում է և՛ տարածաշրջանի պատմությունը, և՛ ժողովրդի պատմությունը: Այս ծրագրի հեղինակներն ուզում են ժողովրդին իրենց պատմությունից դուրս քշել, սա համոզմունք է, որի հետևանքները կզգանք, եթե չպայքարենք այս փոփոխության դեմ»,- եզրափակել է Սրապիոնյանը:


Մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan