Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր»
27
Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Պատերազմ Արցախում
Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից

Նախկինից պրծան, հայտնի են նոր մեղավորները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ Սևակ Հակոբյանն այս թողարկման մեջ նշում է. «Մի քանի տարի առաջ ինձ ու վստահ եմ շատերին հետաքրքրում էր հարցը՝ լավ, ի՞նչ են անելու սրանք, եթե «մեղավոր են նախկինները» թեզը մի օր էնքան հնանա, մաշվի ու սկսի չաշխատել։ Երևի, մտածում էինք, ասելու են մեղավորը, աշխարհն ա, ռուսները, ամերիկացիք, ֆրանսիացիք, վրացիք, ի վերջո՝ ժողովուրդը։ 6 տարի իշխանության են, 4 տարին «մեղավորը նախկիներն են» թեզը աշխատել է, հիմա էլ չի աշխատում, որովհետև տեսնում ենք, որ ամեն ինչում ուղիղ իրենք են մեղավոր, և խնդրեմ, մեղավորը ժողովուրդն է։ Բայց մինչ այս թեմային անդրադառնալը, նախ շատ կարճ նշեմ, որ այսօր հերթական ապտակը ստացան մեր «ազնվագույն» իշխանությունները, այս անգամ Ռուսաստանի ԱԳ նախարարից։ Մեծ հաշվով նոր բան չասաց, բայց որ արդեն ասում են ամեն առիթով, նշանակում է, որ իշխանությունը այդպես էլ չհասկացավ, որ ամեն բան այլոց վրա գցելով, ի վերջո տուժելու է ինքը, հետո, դե իհարկե՝ մենք, բոլորս։ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվեց անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասում է Լավրովը․ նրա խոսքով ՝ 2020 թվականի նոյեմբերին և դրան հաջորդած փաստաթղթերում Ղարաբաղի տարածքը բնութագրվել է որպես ռուսական խաղաղապահ զորակազմի գոտի, և երեք երկրների ղեկավարների միջև ըմբռնում է եղել, որ կարգավիճակի թեմայով դեռ պետք է շարունակել բանակցությունները: Հետո, ասում է, մեծ էր իրենց զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Պրահայում Մակրոնը եվրոպական քաղաքական հանրության համաժողովի ընթացքում, ավելի ճիշտ՝ կոնկրետ առաջնորդների հետ հանդիպմանը հավանություն տվեցին մի փաստաթղթի, որում ասվում էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրին համապատասխան։ Դա նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ շրջանակներում, ասում է նա։ Էլի շատ բաներ է ասել, վաղը երևի ավելի մանրամասն անդրադառնամ։ Բայց ինչի՞ց էի ուզում խոսել այսօրվա թողարկմանը։
Ուրեմն, հունվարի 13-ին ձնահյուսի տակ մնալու հետևանքով զոհվեց զինծառայող Բենիամին Մանուչարյանը։ Ամբողջ մեղքը, պատասխանատվությունը, բնական է՝ ՊՆ-ինն է. Նախարարը որը պետք է հրաժարական ներկայացրած լիներ վեշլկա մարզպետների փոխարեն, զինծառայողների մահեր գրանցելու համար, միանգամից մեղքը վրայից գցում է․ դե սովոր են, չէ՞ իրենք․ ասում է՝ մեղավորը հեչ էլ ես չեմ, մեղավորը զինվորի հարազատներն են, ծնողներն են, զանգել են, ճնշել են սպաներին, ասել են մեր տղուն թողեք գա։ Աբսուրդը պատկերացնու՞մ եք։ Սա ցույց է տալիս մեկ բան՝ այդ մարդը, այսինքն՝ նախարարը, չի պատկերացնում էն պատախանատվությունը, որի տակ մտել է՝ դառնալով նախարար։ Ո՞նց կարող է նախարարը ասի ծնողը պարտադրել է այսինչ բանն անել։ Այսինքն՝ եթե ծնողը իր տղային ուղարկեց բանակ, 4 ամիս հետո զանգեց գոռաց վրաները, ասաց՝ զորացրեք, զորացրելու ե՞ք։ Նույն աբսուրդը կրկնում է Փաշինյանը։ Իմ ծառայության ժամանակ դեպքերի հանդիպել եմ, երբ ծառայակից ընկերոջս մի 2-3 օր ուշ են զորացրել, այո, նեղվել է, ծնողները նեղվել են, որովհետև զինվորը վերջին 100 օրում օրացույց է ջնջում ու երբ գալիս է զորացրվելու օրը, ժամն էլ է կարևոր․ բայց ես չեմ հանդիպել դեպքի, որ էդ տղուն զորացրեն ծնողի պահանջով։ Տղուն տարել են բանակ, զորացրման օրը ծաղկեպսակ են բերում տուն ու ԱԺ ամբիոնից վարչապետն ու Պ նախարարն ասում են՝ մեղավորը դու եք։ Էդ ինչի՞։ Ասենք՝ ծնողն ասել ա իմ տղուն թողեք գա, դու տենց պետք է ասես հա հել գնա՞, վե՞րջ։ Մենակով հանես ճամփես՝ մտածելով, որ բան լինի՝ մեղավորը ծնողն ա՞, ինքն է զանգե՞լ։ Ինքը ծնողն ա, դու էլ պետությունն ես, նրա համար պատասխանատուն ես, որ բանակ տանելով՝ 2 տարի ծնողի դերն ես ստանձնում։ Ծնողը իր կյանքով իր էրեխուն պաշտպանում ա, դո՞ւք ինչ եք անում։

Երեկ խոսում էի պետության գաղափարի խեղաթյուրման, պետության անգործության մասին․ այ էս ա։ Հիմա պատկերացնենք, որ Հայաստանը չունենար պաշտպանության նախարար, ի՞նչ կլիներ․ իմ կարծիքով՝ նույն բանը, եթե ոչ՝ ավելի լավ պատկեր։ Բայց եթե ունենար բանիմաց, փորձառու ցանկացած նախարար, իմ կարծիքով՝ զորացրման օրը զինվորը նախ՝ դիրքերում չէր լինի կամ զինվորին չէին ասի, էդ բքին մենակ իջի ոնց ուզում ես գնա, այն դեպքում, երբ նախարարն ասում է՝ դիրքերը նոր են, լավ ծանոթ չենք ու ունեցել են դեպքեր, երբ զինվոր է առևանգվել մեր դիրքերից իջնելիս։

Վաղը՝ հունվարի 19-ին, լրանում է 1 տարին խրճիթ-զորանոցում վառված մեր 15 զինվորի։ Էս տեմպով, վաղը Սուրեն Պապիկյանն ու Նիկոլը ձեն-ձենի տալով՝ կասեն մեղավորը ծնողներն են, ծնողներն են զանգել ասել եթե վառարանը չի վառվում, մի բան լցրեք, թող վառվի, իրենք էլ բենզին են լցրել։ Մեղավորները պրծել են, էլ մեղավոր չկա, արդեն մեղադրում են զոհվողներին ու նրանց լույս աշխարհ բերողներին։ Եթե մենք ունենայինք բանակից հասկացող նախարար, զինվորը խրճիթո՞ւմ կապրեր։ Մենք պարզեցինք, որ էդ զորանոց կոչվածում հոսանք չի եղել, ու որպեսզի իրենց երեխեքը մթի մեջ չծառայեն, լարերը բերել են ու հոսանքը իրենց միջոցներով քաշել են զինվորների ծնողները։ Սուրեն Պապապիկյանը զբաղված էր իր համար երկրորդ էլիտար շենքի գնմամբ Երևանի կենտրոնում, իսկ զինվորի ծնողը գնում-հոսանք էր քաշում տղու զորանոցում, որովհետև պատասխանատու Պապիկյանը չէր արել իր անելիքը։ Մեր ծառայության ժամանակ ծնողը գալիս էր զավակին տեսության, ոչ թե գալիս էր զորամասը սարքելու։ Ու երբ զինվորի ծնողը իր տղուն կացարանով ապահովում ա, է բնականաբար՝ մի օր էլ կզանգի աֆիցերի վրա մունաթ կգա, թե՝ ոնց ուզում ես արա՝ թող գա տուն։ Որովհետև բարդակ է։

Օրինակ, ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանը չունենար սուտասան գերագույն գլխավոր հրամանատար, սուտասանի կողմից նշանակված պաշտպանության նախարար, շատ բան չեմ ուզում ասել, կալանքի մեջ ա, չունենար Արծրունի պես ինֆորմացիա, իսկ իրականում՝ միայն դեզինֆորմացիա տվող, սենց խայտառակ ձևով կպարտվեի՞նք։ Սրանք վնաս տալուց բացի ի՞նչ են արել, խնդրում եմ էլի, փորձեք մտաբերել․ չեք կարողանա։

Վաղը կասեն 5 հազար զոհի ծնողներն են մեղավոր, իրենք են զանգել ասել որտեղ կանգնեն, որ Բայրաքթարը խփի։ Բայց հակառակից գամ՝ ի՞նչ կլիներ, եթե ունենայինք նորմալ, վաստակ ունեցող բանիմաց ղեկավարություն՝ բանակում և երկրում։ Ես արդեն վստահ եմ, չէինք պարտվի, ո՞վ գիտե, գուցե 1994 թվականի սխալը չկրկնեին և ազատագրեին Դաշտային Ղարաբաղը ևս։ Ինձ թվում է, մի հատ նենց քթներին մռթներին կուտեին, որ խաղաղության համար հիմա իրենք էին ընկել մեր հետևից, ոչ թե մենք։

Ինչի՞ եմ վստահ․ որովհետև բանակից ենք խոսում, բայց բոլոր ոլորտներն են այդպիսին։ Ամեն աշնանը կառավարությունը պատրաստվում է ձմռան գալուն, ճանապարհները սպասարկելու պատասխանատուները կուտակում են աղ, ավազ, թարմացնում են ձնամաքրող տեխնիկան։ Էս էսքան թեթև հալին որտեղ ձյուն է գալիս, շղթայական ավտովթարներ են, օրերով չեն մաքրում ձյունը։ Ի՞նչ կլիներ, եթե Գնել Սանոսյանը գնար խոպան, ոչ թե աշխատեր տարածքային կառավարման նախարար։ Իմ կարծիքով, կլիներ նույն բանը, էլի ձյունը կգար, կսպասեին եղանակը տաքանա իր համար հալվի։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե ունենայինք փորձառու նախարար, ինչ պիտի լիներ, առավոտ կզարթներ իր գործով կզբաղվեր, կիմանար ինչը ինչից հետո է պետք անել, ոչ թե սրանց պես, եքյա երկիրը սարքել են իրենց համար փորձադաշտ։ 

Օրինակ՝ հարց տվե՞լ եք, ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը դեսպանատուն չունենար որևէ երկրում։ Կոնկրետացնեմ, օրինակ՝ Իսրայելում․ կլիներ այն, ինչ նախկինում էր, երբ չունեինք։ Սրանք 2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ բացեցին դեսպանատուն Իսրայելում․ 10 օր հետո սկսեց պատերազմը, ու Իսրայելը դարձավ Թուրքայից հետո երկրորդ ամենախոշոր օգնությւոնը Ադրբեջանին տված երկիրը։ Երուսաղեմի հայ համայնքի, հոգևորականության վրա ֆիզիկական բռնություններ են, ունեցվածքի խլում ու ոչնչացնում՝ հիմա, Երուսաղեմի հայկական թաղամասը ոչնչացման վտանգի տակ է․ Հայաստանը Իսրայելում դեսպանություն չի ունեցել, 2 հազար տարի էնտեղ հայ է ապրում, սրանք, նշում եմ, հենց սրանք՝ ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը, դեսպանատուն բացեցին, ոչնչացման առաջ են։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե ունենայինք նորմալ ղեկավար, իսկական ԱԳ նախարար, դեսպան․ առնվազն իրար կխառներ այդ երկրի կառավարությանը, կապերը, մի բան կարվեր, սենց անտեր վիճակ՝ որ հաստատ չէր լինի։ Էս ի՞նչ ա։

Երեկ պատգամավորը հարց է տալիս, որ կարտոֆիլը մնացել է գյուղացու վրա, չի վաճառվում, ի՞նչ է անում կառավարությունը։ Քանի որ չունենք գյուղատնտեսության նախարարություն, հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը՝ երևի որպես գյուղացի։ Ասում է՝ նոր եմ լսում, որ նման խնդիր կա, կարտոֆիլի իրացման սեզոնը նոր է գալիս։ Սա համաշխարհային անեկդոտ է։ Հացի սպառման սեզոնը ե՞րբ է, օրինակ՝ լավաշինը, մատնաքաշինը․ չկա, չէ՞, մարդը ամեն օր ուտում է։ Կարտոֆիլը երկրորդ հաց է, սպառվում է տարին 12 ամիս․ ի՞նչ սեզոն։ Պետք չէ՞ր ունենալ գյուղատնտեսության նախարարություն և նորմալ նախարար։   

Եթե Հայաստանը ունենար նորմալ վարչապետ, էն էլ էս ծանր փուլում, սաղ աշխարհի հետ հարաբերությունները կզարգացներ, որի հետ լավ էր՝ կխորացներ․ իսկ հիմա ում հետ լավ էինք, փչացրել է, ում հետ վատ էինք վրաներս խնդում են, ում հետ թշնամի էինք, մեզ հեսա-հեսա կուլ են տալու, չնայած, որ իրենք էին մեր հետևից ընկած, որ կուլ չտայինք։ Վերջերս հաճախ եմ մտածում, այ մարդ, եթե սրանց փոխարեն ոչ մի մեկ, ոչմի բան էլ չլինեին, կարող ա սրանից ավելի լավ վիճակում լինեինք։

Շուտով պետական պարտքը 13 մլրդ դոլարը կհատի, որից 7 մլրդը սրանք են վերցրել՝ 6 տարում, դրանից առաջվանը մոտ 30 տարում է կուտակվել։ Ի՞նչ կլիներ, եթե կառավարություն չունենայինք․ առնվազն, օրինակ պարտքը չէր ավելանա։ Բայց եթե ունենայինք նորմալ կառավարություն, վերցրած պարտքով թոշակ չէին տա, պարգևավճար չէին բաժանի, կստեղծեր հավելյալ արդյունք ու պարտքի վերադարձ կլիներ։

Օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե Ժաննա Անդրեասյանը դառնար տնային տնտեսուհի, ու նրա փոխարեն ոչ մեկ չնշանակվեր ԿԳՄՍ նախարարի պոստին․ կարծում եմ՝ ոլորտը գոնե իներցիայի տակ կգնար։ Ունենք կրթության նախարար, բայց կիսամյակը ֆռաց՝ 10-ից ավելի առարկայի մասով դասագիրք չի մտել դպրոց՝ որոշ դասարանների համար՝ «Ռուսաց լեզվի», «Ֆրանսերենի», «Գերմաներենի» և այլ դասագրքեր։ Նորմալ նախարարի պարագայում, օգոստոսի 31-ն ու սեպտեմբերի 1-ը դասագիրք ստանալու օր էր։ Հիշեցնեմ, սրանք ամեն օր խոսում են գիտելիքահեն տնտեսությունից, բայց իսկի դասագիրք չեն կարողանում կազմակերպեն, որ ժամանակին տպեն, որ գոնե երկրորդ կիսամյակին հասցնեն։ Տարին կես եղավ հլը չկա։ Այ մարդ բա դուք ի՞նչն եք կարում կազմակերպեք։

Իմ կարծիքով, եթե մեր երկիրը չունենար ներքին գործերի նախարար, կլիներ նույն բանը, ինչ հիմա է։ 2018 թվականին վերցրել են իշխանությունը․ վիճակագրություն եմ կարդում, ուշադիր՝ 2017 թվականին՝ իշխանության նախորդ տարում, ունեցել ենք 20 հազար հանցագործություն։ 2023 թվականին գրանցվել է 35 հազար հանցագործություն։ Համարյա կրկնակի աճ՝ սիրո, համերաշխության հեղափոխությունից հետո։ Արդեն նախարարների, ոստիկանների ավտոներն են թալանում։ Բայց ինչ եք կարծում, եթե ոչ թե միջինից ցածր մակարդակի ոստիկանին գեներալի ֆորմա տային ու նշանակեին ՆԳ նախարար, ինչ է՝ վարչապետի դասընկերն է, այլ նորմալ, լուրջ մարդ լիներ, էս պատկերը կլինե՞ր։

Ու սաղ ոլորտներում խայտառակ վիճակ է՝ առանց բացառության։ Սա էլ է հետաքրքիր արվեստ - ամեն ինչ քանդել մաթեմատիկական ճշգրտությամբ, բոլոր ոլորտների հերն անիծել։ Հեքիաթ կա չէ՞, որտեղ մի հատ գլուխ կա, որ անընդհատ ուտում է, ծամում է ինչքան լցնես ու չի կշտանում ու անընդհատ պետք է ուտելու բան տաս, թե չէ մարդկանց կուտի։ Սրանք էդ գլուխն են։

Կարճ ասած, մենք հիմա եկել ենք կանգնել մի բանի առաջ, որ ընտրություն ենք կատարում ինքնահոս իրավիճակի և վատ մենեջմենթի միջև։ Բայց արդյո՞ք ժամանակը չէ վերջ տալ էս վիճակին, ունենալ պետական կառավարումից տեղյակ, կարող, ունակ մարդիկ։ Հերիք չէ՞ միջակությունների ձեռքը երկիրն ու ժողովուրդը տառապի։ Ափսոս չե՞նք մենք»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan