Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը

Համաշխարհային կենտրոնները գիտեն Հայաստանի դեմ ռազմական գործողության դիմելու Ադրբեջանի պլանների մասին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Երբ խոշոր համաշխարհային կենտրոնները, այդ թվում ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաները, Ադրբեջանին նախազգուշացնում են Հայաստանի դեմ ռազմական գործողությունների չդիմելու մասին, նրանք նկատի ունեն Սյունիքը, եւ նրանք գիտեն, որ այդ գործողությունները լինելու են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով, երբ Իրանը պարբերաբար հայտարարում է, որ դա իր համար անընդունելի է, դա եւս վկայում է այն մասին, որ նման պլաններ կան։ Նա ավելացրել է, որ Իրանը դեմ է, որովհետեւ հետագայում Թուրքիայի եւ Ադրբեջանի պլանների իրականացումը կարող է սպառնալ իսլամական հանրապետության տարածքային ամբողջականությանը՝ այնտեղ ապրող ադրբեջանցիների հավանական ապստամբության տեսքով։

«Ադրբեջանը ցանկանում է ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը ռազմական նշանակություն կունենա Ռուսաստանի եւ Իրանի հետ հետագա խնդիրների դեպքում։ Բաքուն շտապում է։ Իսկ առայժմ հենց Իրանի դիրքորոշման շնորհիվ է, որ Ադրբեջանը չի հայտնվել Սյունիքում։ Եթե իրավիճակն Իրանի համար այնպիսին լինի, որ չկարողանա լրացուցիչ հակամարտության մեջ մտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ապա դա ազդանշան կդառնա Սյունիքի վրա հարձակման համար»,-ընդգծել է Դանիելյանը։ Նրա գնահատմամբ՝ Սյունիքի եւ ամբողջ Հայաստանի ճակատագիրը կախված է արտաքին աշխարհաքաղաքական գործընթացներից։

Խոսակցություններն այսպես կոչված անկլավների մասին նա անվանել է առաջին քայլերը Բաքվի եւ Անկարայի պլանների իրականացման ճանապարհին։

Փորձագետը վստահ է, որ ոչ մի խաղաղության պայմանագրի մասին խոսք չկա. Հայաստանի իշխանությունները խաբում են բնակչությանը, եւ Փաշինյանն ավելի վաղ խոսել է այն մասին, ինչն այսօր գտնվում է օրակարգում։

«Նա, մասնավորապես, բարձրացրել է այն հարցը, թե ինչպես է Ադրբեջանն ապահովելու կապն անկլավների հետ։ Ադրբեջանի նախագահը դրան պատասխանել է՝ հայտարարելով, որ ադրբեջանցիները պետք է վերահսկեն նաեւ դեպի դրանք տանող ճանապարհները։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը զորքեր կմտցնի Հայաստանի տարածք»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Դանիելյանը կրկնել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղն էր, այլ Սյունիքը, եւ այդ պլաններից նրանք երբեք չեն հրաժարվի։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանն առաջին փուլում կցանկանա Հայաստանի տարածք մտցնել իր զորքերը այսպես կոչված անկլավները վերցնելու անվան տակ եւ կսպասի միջազգային արձագանքին, իսկ հաջորդ փուլում կպլանավորի անմիջապես Սյունիքի վրա հարձակումը։

Նա պատահական չի համարել այն, որ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի տեքստից հանվել է սահմանազատման եւ սահմանագծման կետը, քանի որ Բաքուն նախապես ցանկանում է Հայաստանից հասնել Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի մասի փաստացի ճանաչման, որպեսզի չենթարկվի միջազգային հանրության ճնշմանը եւ փակի դեռեւս չփակված հարցը։

«Դրանից հետո Ադրբեջանը կանցնի հաջորդ փուլին։ Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին, միայն ժամանակ են ձգում, իսկ նրանց գործողությունները ենթարկված չեն որեւէ մշակված քաղաքական ռազմավարության։ Մենք գործ ունենք պատահական մարդկանց հետ, որոնք մեզ հասցրին ներկա վիճակին, իսկ այժմ վախերի ներգործության տակ փորձում են այսրոպեական լուծում գտնել՝ փախչելով կա՛մ Ռուսաստան, կա՛մ Արեւմուտք»,-նշել է քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan