Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Երկիրն ու ժողովրդին կործանման տանողը դառնացել է հագուստի պոկվող մի հատ կախիչի՞ց...

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տարին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի «ցուցադրական ելույթներով»: Ամանորի տոներից հետո մեկնում է մարզեր, «ստուգայցեր» անցկացնում կառուցվող կամ շահագործման հանձնվելիք կրթօջախներում, քաշքշում հագուստի կախիչները, ծորակները, սանհանգույցների պատերն է տնտղում, ոլորում ցնցուղները, հեռացնում մարզպետներին, այլ պաշտոնյաների: Մի խոսքով՝ լիովին դերի մեջ է. տեսեք-տեսեք՝ Փաշինյանը խիստ ղեկավար է, բոլորին «դռի է տալիս», ձեռաց պատժում է թերացողներին և այդպես շարունակ: Իրեն ծնծղացնծումներ ապահովելու համար ցնցուղացնցել է, որ ցնցուղացնցում է: Ու որպեսզի դերակատարումն ամբողջանա, մի հատ էլ վերջում ասում է, թե բա՝ «դառնացած եմ»: Չէ, «շատ դառնացած եմ»:

Իբր, տեսածից, նկատած թերություններից ու պոկվող կախիչներից դառնացել է: Փաշինյա՛նը: Պատկերի ամբողջության համար մնում է, որ մի հատ էլ երգ միացնի. «Ծանրացե-ե-ե-լ է հոգուս քարը, դառնացեե-ե-լ է այս աշխարհը...»: Բայց վերադառնանք Փաշինյանի «դառնանալուն»: Այսի՞նքն, ոնց թե՝ «դառնացել եմ»: Սեփական ենթակաների՝ անորակ ու անպետք աշխատանքի՞ց, որ լիովին կանխատեսելի և օրինաչափ է վերից վար նման անորակ կառավարության պայմաններում: Դառնացե՞լ է: Երկիրն ու ժողովրդին կործանման տանողը դառնացել է հագուստի պոկվող մի հատ կախիչի՞ց... Այն էլ, Աստված գիտի, թե ինչու պոկվեց, ու հենց ինչու էր բազում կախիչներից այդ մեկը քաշքշում: Ո՞նց էլի: Այսինքն, երկիրը տանես աղետի, հազարավոր երիտասարդների մատնես կոտորածի ու մահվան, պետությունը խարխլես, ժողովրդին դնես ցեղասպանության անմիջական սպառնալիքի տակ, Արցախն ուրանաս ու հանձնես թշնամուն, հայությանն Արցախազրկես, արցախցիներին տնազրկես, բացարձակ «վեջդ» չլինի ու... դառնանաս հագուստի կախիչի՞ց: Հազարավորների արյան մեղքի տակ մտնել, տասնյակ հազարավորների տնազրկել, բայց... հռհռալ, հրճվել, սալ յուտ խփել, իսկ կախիչից դառնանա՞լ: Արցախը թողնել թշնամուն, հազարամյակներ շարունակ հայկական Արցախը հայազրկել ու դառնանալ... անորակ կախիչի՞ց, կասկածելի ցնցուղի՞ց... Լավ կլիներ, որ ստուգման ենթակա հաջորդ դպրոցի հանդերձարանում «կախարդական հայելի» լիներ, որի մեջ նայելիս Փաշինյանը տեսներ իր գործած աղետները, իր հեղած դառնությունները: Գուցե այդ ժամանակ իսկապես մի քիչ դառնանար: Չէ, իր պաշտոնավարումից ու իր բերած ավերմունքից հայ մարդկանց դառնացածության աստիճանը նա չի զգա, բայց գուցե մի անգամ իր իսկական դառնացածությունը ինչ-որ բան հուշի նրան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan