Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Դիտել նաև
ՔՊ-ում այնպիսի ստրկական մթնոլորտ է, որ... որևէ մեկը ռիսկ չի արել ներկա լինել զատկական պատարագին. «Հրապարակ»
Սուրբ Գայանե վանքում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ (տեսանյութ)
Երեկոյան կմատուցվի Ճրագալույցի սուրբ պատարագ
Ի՞նչ անեն Սուրբ Թերեզայի անվ. համալսարանի՝ կասեցված կրթական ծրագրով սովորողները. ներկայացնում է ԿԳՄՍՆ-ն
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 2,5 տարեկան տղա երեխա է մահացել. պարզաբանում
Հունվարի 5-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Պատարագի սկիզբը՝ 17։30-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը: