Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Տարվա կորուստները. Արցախ և ինքնիշխանություն

Հայոց պատմության մեջ այլևս անջնջելի սևով գրված 2023-ը այդպիսին է, քանզի 2018-ից իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, իրենց վարած արկածախնդիր, անպատասխանատու և թշնամաշահ քաղաքականությամբ, ի վերջո, հասան այն նպատակին, որը հետապնդում էին. ադրբեջանական թուրքերին հանձնեցին հայոց միջնաբերդ Արցախը: Հազարամյակներով հայաբնակ ու հայաբնի՛կ Արցախը դրվեց այնպիսի վիճակի մեջ, որ հայաթափվեց: Հայոց բազմաթիվ սրբավայրեր ու Արցախ աշխարհն ամբողջությամբ, անցան տմարդի թշնամու վերահսկողության տակ, որը չվարանեց ու չէր էլ վարանելու պղծել այդ սրբավայրերը, «իրենով անել» մեր հայրենիքը:
Նիկոլ Փաշինյանն ու նրա «քաղաքական թիսը», ինչպես ժամանակին նրա քաղաքական «պապան», Արցախը բեռ էին համարում: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ուրախ ու զվարթ հայտարարում են, թե վերջապես այդ բեռից ազատվեցին ու, իբր, դա արեցին հանուն Հայաստանի ինքնիշխանության:
Սա ոչ միայն վայրագ սուտ է, այլև չտենված ցինիզմ է:
Արցախը իր սիրելի գործընկել Արլիևին նվիրելով, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն գործնականում վերացրեցին Հայաստանի ինքնիշխանությունը:
Ավելին, Արցախը ոչ թե բեռ էր, ինչպես հիմարաբար կարծում էին ու դեռ կարծում են ոմանք, այլ Արցախն այն հիմնական, եթե ոչ առանցքային ծանրությունն էր, որն ապահովում էր Հայաստանի քաղաքական կշռի մեծագույն մասը: Առանց Արցախի Հայաստանի կշիռն անասելի թեթևացել է: Այնքան, որ Հայաստանը արտաքին-քաղաքական նույնիսկ թեթև քամիներից դատարկ փուչիկի պես տարուբերվում է:
Արցախի կորուստը ինքնիշխանության կորուստ է միաժամանակ:
Նաև գաղափարաքաղաքական առումով, քանի որ Արցախի հենասյունը դրված է Հայաստանի անկախության հռչակման հիմքում:
Բայց էլի ցավոտ բան կա այս կորստի ողբերգական եղելության մեջ: Այն, որ Հայաստանի իշխանություն համարվողը ուրացա՛վ Արցախը, մենակ ու անօգնական թողեց հայերին, որպեսզի... «կռվի մեջ չներքաշվի»: Դա նման է նրան, երբ մեկը անհաղորդ ու անվրդով նայի, թե ինչպես են իրենից մի քանի քայլ այն կողմ թշնամիները մորթում իր զավակին, իսկ դրանից հետո դեռ մի բան էլ գլուխ գովա, թե՝ «տեսեք, ինչպիսի քաջությամբ... ոչինչ չարեցի»: Երևի զարմանալի չէ այն աննկարագրելի բարոյական անկումը, երբ նման կորստից հետո Հայաստանում ոչ միայն պաշտոնապես սուգ չհայտարարվեց, այլև ընդամենը երեք ամիս անց Փաշինյանի իշխանությունը ճոխագույն հրավառություն կազմակերպեց Երևանում, «Նոր տարի են անում» այնպես, ասես՝ ոչ մի բան չի պատահել, բացարձակապես ոչինչ:  
Արցախի կորուստ, ինքնիշխանության կորուստ, ազգային արժանապատվության կորուստ, իսկ ազգային ինքնության զրոյացումն ու Հայաստանի թրքացումն ընթացքի մեջ են: Եթե «խելքի չգանք», ապա ամբողջական կործանումն անխուսափելի է:  
Ա.Հ.
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan