Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը
5
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Վրացական նիկոլին սպասելիս Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Մասսայական զառանցանքի օր Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արդեն նախկին ՔՊ-ականը Նիկոլի մասին բացաայտումներ է անում․ «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Փաշինյանը շատ թույլ է, շատ թույլ. Կարեն Քոչարյան Իշխանությունն այլասերվելու միտում ունի, մենք էլ բացառություն չենք. Հովիկ Աղազարյան Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վրացական նիկոլին սպասելիս Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Արագածի պատկերը՝ էկոպարեկների հանդերձանքի վրա. «Հրապարակ» 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ» Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո

Սպառված վարչապետը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարում անդրադարձել է Փաշինյանի այսօրվա շատախոսությանը, մասնավորապես, նկատել. «Ցանկացած նախարարություն, համայնքապետարան, թեկուզ խոշոր բիզնես կամպանիա, ծառայություն մատուցող գրասենյակ երբ զանգում եք որևէ խնդրով, ով վերցրել է հեռախոսը, միանգամից չի պատասխանում ձեր բոլոր հարցերին, փոխանցում են հեռախոսը էն մասնագետին, որը կոմպետենտ է ձեր խնդրով զբաղվել, կարող է խորհուրդ տալ, կամ լուծում տալ։ Նախարարություն զանգելիս կարող է մի քանի ձեռք անցնի հեռախոսը, մինչև հասնի տվյալ մասնագետին։ Որովհետև, պարզ է՝ ամեն հարց ունի իր հասցեատերը։ Չի կարող մի հոգի նստել ու բոլոր հարցերին պատասխանել։ Երբ Նիկոլը 2018 թվականին եկավ իշխանության, կառավարության հենց առաջին նիստերում ինչի՞ց խոսեց, հիշո՞ւմ եք, ասաց՝ որ փողոցում շինարարություն են անում, պետք է լենտով տարածքը ազատեն, որպեսզի հասկացվի, որ շինարարություն է։ Սա վարչապետի մակարդակի հարց չէր, բայց քանի որ նա իջավ էդ մակարդակին, արդեն սովորական դարձավ, որ վարչապետը պետք է հավաքի կառավարական կաբինետը ու լուրջ հարցերը թողած, խոսի ավազի հանքից դուրս եկած գռուզավիկների ակների տակի փոշուց։ Հենց դրանից սկսած էլ, պարզ դարձավ, որ մեր երկրի վերջը շատ մոտ է։ 5 տարի անց, էսքան արհավիրք բերած ղեկավարը, մեկ հոգու կենսաթոշակի հարցը դարձրել է իր պատասխանելու հարցը։ Զոռով, շառով, պլանավորած, կազմակերպած, բեմադրած՝ Նիկոլ Փաշինյանը այսօր պատասխանում էր «քաղաքացիների հարցերին»։ Էնքան վատ ու զավեշտալի թատրոն էր, որ պարզապես կարելի է չակերտների մեջ առնել հա՛մ քաղաքացի, հա՛մ հարց բառերը։
Զանգում ես էնդոկրինոլոգին, դիաբետից դուրս խորհրդատվություն ես ուզում, ասում է՝ մասնագետի դիմիր, սխալ կլինի, որ ես պատասխանեմ։ Նիկոլ Փաշինյանը, որը չունի նորմալ կրթություն, էսօր ալցհեյմերից խոսեց, քաղցկեղի դեղից խոսեց, երիկամների փոխպատվաստումից, խոսեց, բանկի տոկոսադրույքների գոյացումից խոսեց ու ամեն ինչից խոսեց, ու սաղ վատ, սխալ, մակերեսային։ Հարց էին տալիս շենքի շինարարությունից, ինքը խոսում էր բենզալցակայանից, հարց էին տալիս համայնքների խոշորացումից, ինքը խոսում էր ընտրություններից։ Հարց էին տալիս բժշկական սարքավորումը տեղադրելուց, ինքը պատասխանում էր՝ հենց ակադեմիական քաղաք ստեղծենք, բուհերը կդառնան միջազգային չափանիշներին համապատասխան։ Ընդ որում՝ 15-20-ական րոպեներ տրամադրեց հատկապես էն հարցերին, որոնցից բացարձակ գլուխ չէր հանում, ինչ-որ խառը մտավարժանքներ։
Հետաքրքիր ա, էլի, էն մարդիկ, որ Նիկոլին հարց են տվել, պատասխանից գոհ ե՞ն։ Էն տարեցը, որ ասում էր կնոջս թոշակից զրկել են, մի բան արա, Նիկոլն ասաց՝ դիմիր դատարան, գոհ է՞ պատասխանից, դատարանի տեղը, ի՞նչ է, չգիտե՞ր ինքը․ էն մարդը, որ հարգելի-սիրելի վարչապետին բողոքում էր հոսանքի գնից, Նիկոլը ասաց դու էլ էժանով առ հոսանքը, գոհ է՞ պատասխանից։ Էն տարեցը, որի այգու ջրի պակասը Նիկոլը կապեց գլոբալ տաքացման հետ, գոհ ա՞ պատասխանից։ Ընդհանրապես, էդ պատասխանը շեդևր էր․ Եթե 5-րդ դասարանի երեխան ֆիզիկայի դասի ժամանակ ասի ջրի քանակը երկրագնդի վրա նվազում ա, ուուցիչը կթողնի նույն դասարանի վրա։ Երկրի վարչապետը էդ անգրագիտությունը ասում ա ուղիղ եթերում։ Մի դասատուի էին վերջերս դատում, երեխեքին ասել էր՝ դպրոցում լավ սովորեք, որ Նիկոլ չդառնաք։ Արդարացվեց։ Հիմա ես եմ ասում, երեխեք ջան, սովորեք, լավ սովորեք, որ հանկարծ այսպիսին չդառնաք։ 5 տարում 6 մլրդ դոլար պարտք ավելացրած մարդը քաղաքացուն խորհուրդ ա տալիս, թե ոնց ճիշտ կառավարի փողը։
Անհնար է Նիկոլի այս վերջին ելույթին անդրադառնալ լուրջ։ Էն խեղճ պրոֆեսորին երկու օր առաջ ծաղրում էին, ասում էին համալսարանում պայթյուն ա եղել, մեկ հոգի զոհվել ա, ինքը անեկդոտ ա պատմում։ Բա մեր երկրում գլխավոր պայթյունների պատասխանատուն ասուլիս ա անում ու 10 անգամ 1000 դրամի անեկոդոտ ա պատմում։
Ակնհայտ էր, նաև որ սա լուրջ կազմակերպած մի բան էր։ Անկեղծ, ոնց որ վարչապետի մամուլի ծառայությունը հարցերը գրած լիներ, ուղարկեր Սփյուռքի հանձնակատարին, մարզպետներին, մի երկու հոգու ասեին գտեք, էս հարցերը տվեք, թող կարդան՝ դեմից ասելով, մեր սիրելի, հարգելի վարչապետ ջան։ Որտեղի՞ց էլ գտել էին, տնաշենները, որ չալարենք, փորձենք գտնենք, կարողա պարզվի քպական են, կամ ինչոր քպականի բարեկամ, հեր, մեր, ախպեր։ Սարքածն էլ, իսկի, նորմալ որակով չէին արել։ Տպավորություն էր, որ էն մարդիկ, որոնք ֆեյքերով, մեր վիդեոների տակ քոմենթ են գրում, թե՝ հզոր վարչապետս, էսօր հազիվ առիթ էր ստեղծվել վիրտուալությունից դուրս գալու։ Բայց ի՞նչ իմաստ ուներ նրանց անհարկի տանջել, հաջորդ անգամ խորհուրդ կտամ հարցերը բաժանեք Ազգային ժողովի ուսապարկերիդ, մի քիչ բեղ-բան կպցնեք կամ կպցրածներին թրաշեք, մի քիչ անճանաչելի տեսք ունենան, թող իրենք էլ տան ձեր գրած հարցերը, ինչպես անում եք Ազգային ժողովի նիստերին։ Օղորմածիկ Տիգրան Կարապետիչին, որ զանգում ուղիղ եթերով հարցեր էին տալիս ԱԼՄ-ի ժամանակ, ավելի իմաստալից էին, նա գոնե ազնիվ էր, թե չէ, սա ի՞նչ էր, երկրի ղեկավարի հարց ու պատասխա՞ն էր, ո՞ր երկրի։ Ոնցոր լուսնից իջած լինեին, հա՛մ հարց տվողները, հա՛մ էլ հենց ինքը։
Վստահ եմ, որ Փաշինյանի հարցուպատասխանի այս շոուն դիտածների մոտ ևս նույն կարծիքն է ձևավորվել, որ սա սարքած բան էր (մի երկու բացառությամբ), թե՝ տեսեք տեսեք, մեր ժողովրդին սենց ստից հարցեր են այլևս հետաքրքրում, վսյո, վսյո, պրծավ էն անհանգստացնող բաները, իրեն էլ բոլորը ահավոր հարգում են, տեսե՛ք։ Հանրության հետ ամենաշատը ովքե՞ր են շփվում․ լրագրողները։ Երբ լրագրողները հարցեր են ուղղում պաշտոնյաներին, էդ հարցերի մեծ մասը հենց հանրության մոտ առաջացած ու անպատասխան մնացած հարցերն են։ 
Կասե՞ք, այդ ո՞նց է լինում, որ հենց Նիկոլը ասուլիս է տալիս, նույն լրագրողների՝ հանրությունից վերցված հարցերը 90 և ավելի տոկոսով մեր անվտանգության մասին են, լուրջ խնդիրների մասին են, այնքան լուրջ, որ Փաշինյանը կեսից կատաղում է ու հունից դուրս գալիս և այլևս հրաժարվում ասուլիս տալու մտքից, բայց երբ պետք է նույն հանրությունը հարցեր ուղղի, էսքան խնդիրների ֆոնին, էս նեղ մաջալին, աղետի մեջ գտնվող ու աղետ բերած վարչապետին հարցնում են ակադեմիական քաղաքում բժշկական նորագույն սարքավորւմ տեղադրելո՞ւց, հա՞։ Մեր ժողովրդին հուզում է ալցհեյմեր հիվանդությանը վերաբերող հարցի՝ հենց Փաշինյանի մեկնաբանությունը՞, Նավասարդը տոնելը՞, ծնողական փառքի մեդալը՞, օրհներգն ու դրոշը փոխելը՞, շների ստերջացումը՞։ Ռուսական ալիքների փակու՞մն ա, էդքան հուզում, լայն հանրության շրջանում, թե էդ ՔՊ-ականներով նստել գրել եք։ Ուզում եք տպավորություն ստեղծել, թե սահմանամերձ գյուղի բնակիչը անհանգստացած ա, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրվող ճանապարհը կամ միջանցքը ռուսները չհսկե՞ն։ Լո՞ւրջ։ Վայոց ձորի վրա մի տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց, ու 100 քառակուսի կիլոմետր գրավեց մեկ օրում․ հիմա նույն մարզից մեկը իբր հարց ա ուղղել, անհանգստանում ա, որ Ադրբեջանին տրվող ճանապարհը ռուսը չհսկի՞, հսկի Սուրեն Պապիկյանը՞։ Բան եք ուզում ռուսներին ասեք, է ասե՛ք, հենա ուսապարկերդ իրար հերթ չեն տալիս, սրա՞նց ինչ եք մեյդան բերում։
Ի դեպ, ընդունված է համարել, որ աշխարհում ապրում է 10 մլն հայ․ 10 մլն հայից Նիկոլին ուղարկվել է 500 հարց․ ոչ թե 500 հոգի հարց է ուղղել, այլ ուղղվել է 500 հարց, դա էլ իրենց ասելով։ Գիտե՞ք, սա ամեն ինչ ասում է Փաշինյանի ասածների նկատմամբ հանրային հետաքրքրության մասին։
Կարճ ասած՝ այսօր ականատես եղանք սպառված ղեկավարի ասուլիսի։ Մարդ, որը ոչինչ չունի առաջարկելու, չունի որևէ հարցի պատասխան, որովհետև հարցերի լուծման ձևն էլ չգիտի․ այս անցած 5 տարիներին միայն ավելացրել է այդ հարցերը և ոչ մի հարցի էլ լուծում չի տվել, չի էլ կարող, վերջացած է։ Գիտե՞ք, այս առումով ողջունում եմ ասուլիսը, որովհետև անգամ ամենավերջին նիկոլականը այսպես ընթանալով՝ նրանից երես կթեքի։ Ինչպես ասում են՝ շարունակիր խայտառակվել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan